Երևան, 08.07.2020, 18:13,
Բրազիլիայում վերացվել է հանրային վայրերում դիմակ դնելու պարտադիր բաղադրիչըԳաղափարախոսությո ՞ւնն է հաղթելու մեծ պայքարում, թե ՞ կապիտալը. ԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդաշարի տաղավարում վերլուծաբան Կարինե Հակոբյանն է.IRAVUNK.TVՃՈ-ն տեղեկացնում էԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբանի և իր վստահորդի հեռախոսային խոսակցությունըА. Бабуханян: «Для нас антироссийские действия Пашиняна не являются неожиданностью».IRAVUNK.com«Որ իմանաք՝ ինչ մարդկանց տներ են խուզարկում, կթուլանաք ծիծաղից». Գևորգ Պետրոսյան«Հրայր Թովմասյանը փրփուրներից է կախվում»․ Ալեն ՍիմոնյանԱԱԾ-ի նոր բացահայտումը՝ Առինջ համայնքի և «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» վերաբերյալԱնկախ դատական համակարգը մահացու վտանգ է ծայրահեղ պոպուլիստ իշխանության համար․ Գրիգոր Մուրադյան «Ի՞նչն է խանգարում՝ մի 3 ժամանոց արտահերթի ընթացքում էլ բարձրացնել թոշակ, նպաստ, աշխատավարձ». Լիլիթ Գալստյան

Դատախազը հաստատել է «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը

Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:


«Ծանրացուցիչ հանգամանքներում 3 անձի առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- ասաց Խաչատրյանը:


Արթուր Ասատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձի առևանգումը»):

2018 թվականի սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն