«Պետք է առավելագույնս տարածել այս տեղեկությունը». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչին պետք է հուշել նաև տարածելու այն տեղեկությունը, որ մինչև այսօր Թուրքիայում արգելում են իսլամացած հայերին հայ ներկայանալ և նրանց երեխաներին չեն թույլատրում հայկական ազգային դպրոցներում սովորել: Թուրքական օրենքով հայեր չկան, կան հայկական դպրոցներ հաճախելու իրավունք ունեցող լուսավորչական քրիստոնյաներ, հետևաբար, մահմեդական հայերը, քրիստոնյա չլինելով, քրիստոնեական դպրոց գնալու իրավունք չունեն: ՄԱԿ-ում պետք է առավելագույնս տարածել այս տեղեկությունը, որպես ազգային փոքրամասնության իրավունքի ճնշում»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն