Երևան, 21.11.2019, 15:31,
Իրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք«Հրապարակ»-ը տարածել է սուտ եւ կեղծ տեղեկություններ, որի արդյունքում կարող էին վտանգվել մարդկային կյանքեր«Կոչ եմ անում մնալ կոռեկտության սահմաններում». Գևորգ Գորգիսյանը՝ Աննա Կարապետյանին Մերկելը կարծում է, որ Գերմանիայի արևելքն և արևմուտքը կհավասարվեն կես դար հետոԱրտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո կասկածյալներից մեկը առևանգել է Toyota Camry-ն. ըստ տեղեկությունների՝ նա եղել է ատրճանակովՌուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կգտնվի Երևանում«Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը». Թուլսի Գաբբարդը կոչ է արել Թրամփին ու Սենատին ընդունել Հայոց ցեղասպանությունըՏեսանյութ.«Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար». Գագիկ ՄելքոնյանԱռերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացներում«Պետք է սպասենք թուրքական և ամերիկյան կողմերի անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին». Ռուբեն Սաֆրաստյան

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ի զավեշտներից (փաստաթղթեր)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանն իր անտրամաբանական և զավեշտալի որոշումներով ոչնչով չի զիջում իր նախորդին՝ իր “ուսուցիչ”, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանին, որն ուղղակիորեն “դրայվ” էր ստանում անօրինակություններ անելուց և անպատժելիությունից…
Նախորդ ռեկտորի ապօրինություններին և անօրինականություններին բազմիցս եմ անդրադարձել… ՇՊՀ-ի ներկայիս ռեկտորի ԺՊ-ի զավեշտալի որոշումները ևս բավական շատ են…Բայց կանդրադառնամ մի երկուսին…
2018 թ-ի աշնանը դատարանով իր իրավունքները ՇՊՀ-ում վերականգնելուց հետո ռեկտորի ԺՊ-ն Երվանդ Սերոբյանը կտրականապես չէր ցանկանում Հովհաննես Խորիկյանին վերականգնել բուհի գիտխորհրդում՝ ինչ-որ անտրամաբանական և անգրագետ պատճառաբանություններ բերելով և առաջարկելով դիմել դատարան.Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները շատ են սիրում դատարան դիլելու առաջարկով հանդես գալ…
Այդ որոշումը պարոն Սերոբյանն իր բարեկամի՝ անգրագետ իրավաբան Ա.Հովհաննիսյանի հետ կազմել էին 2018 թ-ի նոյեմբերի 16-ին (փաստաթուղթ 1)… Այդ զավեշտալի փաստաթղթին իմ սոցցանցային արձագանքից հետո պարոն Սերոբյանը մի նոր որոշում կայացրեց և թիվ 178 հրամանի համաձայն նոյեմբերի 20-ին վերականգնեց Հ.Խորիկյանի իրավունքները ԳԽ-ում (փաստաթուղթ 2)…
Այս պատմության զավեշտը ոչ միայն այն է, որ ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն 4 օրվա մեջ երկու իրարամերժ որոշումներ է կայացնում և վատ վիճակում է հայտնվում, այլև նրանում է, որ ինձ հետ զրույցում պարոն Սերոբյանը բացահատեց, որ առաջին որոշման սխալ լինելու մասին իրեն ասել են “երևանյան” փաստաբանները… Հարց է առաջանում… Եթե այսպիսի պրիմիտիվ իրավաբանական հարցը պարզաբանվում է “երևանյան” փաստաբանների կողմից, ապա ո՞վ է Ա. Հովհաննիսյանը ՇՊՀ-ում… Ինչու՞ է նա աշխատում բուհում և ստանում բավական բարձր աշխատավարձ… Սույն նախկին ոստիկան-իարավաբանի անգրագիտության հետ բազմիցս եմ առնչվել այս մեկ տարվա մեջ… Ի դեպ, վերջերս ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն, պաշտոնեական դիրքը չարաշահելով, բուհի 4 դեկաններին պարտադրում էր, որ վերջիններս պետք է զբաղվեն համալսարանի ինքնավերլուծությունով, որը կտրականապես մերժվել էր դեկանների կողմից՝համապատասխան ապացույցներ ներկայացնելով, որ դրանով պետք է զբաղվի այլ կառույց… Հետաքրքիր է` ինչու՞ պարոն Սերոբյանն այդ 4 դեկաններին նկատողություն չի անում, որ հանդգնել են իր ապօրինի հրամանը չկատարել…
Հ.Գ. ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն ուղղակի աղետ է բուհի համար, քանի որ չի տիրապետում կառավարման հմտություններին և ինչպես նկատեց բուհի դոկտորներից մեկը՝ նրա գլխավոր նպատակը սեփական գրպանի պարունակություն է, որը, ըստ բուհում պտտվող լուրերի, կազմում է 1 միլիոն դրամից ավելի գումար,իսկ ևս մեկ այլ դոկտոր-պրոֆեսոր խիստ դժգոհել էր վերջին գիտխորհրդի նիստի ժամանակ,որ պարոն Սերոբյանի գործնեության պահով մեղմ “կոչ” է ընդունվել…

Нет описания фото.

Нет описания фото.

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն