Սեյրան Օհանյանի քրոջ ամուսինը հարցաքննվել է․ մանրամասներ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ 2015թ. ՊՆ-ն շուկայականից բավականին ցածր գնով հողատարածք է օտարել, եւ արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 51 միլիոն ՀՀ դրամի վնաս: Ըստ կոմիտեի` 2015թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ-ի կողմից 38 միլիոն ՀՀ դրամով օտարվել է Երեւան քաղաքում գտնվող հողատարածք, սակայն նշանակված փորձաքննությունների եզրակացության համաձայն` հողատարածքի միջին շուկայական գինը կարող էր կազմել շուրջ 89.5 միլիոն ՀՀ դրամ:

Նկատենք, որ այդ ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարն է եղել Սեյրան Օհանյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Սեյրան Օհանյանի քրոջ ամուսինը` Ռշտունի Սիմոնյանը, որը միգուցե կապ է ունեցել հողատարածքների գնման գործընթացի հետ: Այդ տարածքը նրան է վաճառվել, թե ուրիշի, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն