Երևան, 21.11.2019, 16:04,
Իրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք«Հրապարակ»-ը տարածել է սուտ եւ կեղծ տեղեկություններ, որի արդյունքում կարող էին վտանգվել մարդկային կյանքեր«Կոչ եմ անում մնալ կոռեկտության սահմաններում». Գևորգ Գորգիսյանը՝ Աննա Կարապետյանին Մերկելը կարծում է, որ Գերմանիայի արևելքն և արևմուտքը կհավասարվեն կես դար հետոԱրտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո կասկածյալներից մեկը առևանգել է Toyota Camry-ն. ըստ տեղեկությունների՝ նա եղել է ատրճանակովՌուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կգտնվի Երևանում«Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը». Թուլսի Գաբբարդը կոչ է արել Թրամփին ու Սենատին ընդունել Հայոց ցեղասպանությունըՏեսանյութ.«Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար». Գագիկ ՄելքոնյանԱռերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացներում«Պետք է սպասենք թուրքական և ամերիկյան կողմերի անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին». Ռուբեն Սաֆրաստյան

«Զանգահարեց ինչ-որ տեղեր, ասաց՝ ես հիմա իմ հալը կտեսնեմ». Արման Եղոյանը՝ իր մասնակցությամբ վիճաբանության մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, երեկ անհաջողություն ունեցա կիրակնօրյա հանգիստս անցկացնելու համար ընկերուհուս հետ այցելել «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիր, մի կողմ թողնելով սպասարկման և սննդի որակի մասին դատողությունները, միանգամից անդրադառնամ ռեստորանային համալիրի տնօրեն ներկայացած Ռազմիկ Աբգարյանի ագրեսիվ պահվածքը հարուցած հանգամանքների շարադրմանը: Հաշիվը փակելուց և մանրն ստանալուց հետո նկատեցի, որ աշխատակիցը չի տրամադրել ՀԴՄ կտրոնը, պարզաբանում պահանջեցի մատուցողից, թե ինչու գումարն ստանալուց և մանրը վերադարձնելուց հետո հաճախորդին չի տրամադրվում ՀԴՄ կտրոն. վերջինս առաջարկեց այդ հարցով խոսել համալիրի տնօրենի հետ: Մինչ համալիրի տնօրենին մոտենալը մատուցողը տպեց և ինձ տվեց ՀԴՄ կտրոնը: Տնօրենի հետ խոսելիս խնդրեցի պարզաբանել, թե ինչու հաճախորդին չեն տրամադրում ՀԴՄ կտրոն: Վերջինս ասաց, որ իրենք պարտավոր չեն կտրոնը հաճախորդին տրամադրել, իրենք տպում են կտրոնները, եթե ես բողոք ունեմ կարող եմ բողոքարկել համապատասխան մարմիններ, որոնք էլ կգան կստուգեն համակարգիչը և կտեսնեն, որ բոլոր կտրոնները տպված են: Իմ այն պարզաբանմանը, որ ինքն այնուամենայնիվ պարտավոր է գումարն ստանալուց հետո հենց հաճախորդի՛ն տրամադրել կտրոն, այլ ոչ՝ բանավոր հավաստիացնել, որ միշտ տպում են, և առաջարկել բողոքել համապատասխան մարմիններ, համալիրի տնօրեն ներկայացող Ռազմիկ Աբգարյանն սկսեց դրսևորել ակնհայտ անհարգալից ու ագրեսիվ պահվածք, իսկ երբ իմ ընկերուհին փորձեց լուսանկարահանել իր պահվածքը` հենց այն նույն մատուցողը փորձեց խոչնդոտել նրան: Իմ դիտարկմանը, որ ՀՀ օրենսդրությունը չի արգելում հասարակական վայրում նկարահանումներ իրականացնել, համալիրի տնօրենն ասեց, որ իրեն դա շատ չի հետաքրքրում ու զուգահեռ սկսեց հարցուփորձ անել, թե ով եմ ես ու ինչ եմ արել այս երկրի համար ու նման այլ հարցեր: Ես ասացի, որ սովորական ՀՀ քաղաքացի եմ և պահանջում եմ, որ ինքը բոլոր գնումների համար ստացած գումարի դիմաց ՀԴՄ կտրոնները տրամադրի քաղաքացիներին: Ինքն սկսեց ինձ հրել, դուրս հրավիրել տարածքից, հետո էլ սկսեց փնտրել ինչ-որ հեռախոսահամարներ, զանգահարել ինչ-որ տեղեր, ասեց, որ ես հիմա իմ հալը կտեսնեմ, իրեն պահում էր ագրեսիվ, օգտագործում հայհոյախառը արտահայտություններ և դրսևորում ակնհայտ խուլիգանական պահվածք: Վերջը զանգահարեց ոստիկանություն, ասեց, որ օպերատիվ խումբ գա և այլն: Խումբը եկավ, ես ներկայացրեցի իրավիճակը, ու արդեն ոստիկաններին ի պաշտոնե ներկայացա, որից հետո գնացինք ոստիկանություն և պատմեցինք այս ամենը: Կարծում եմ, որ և՛ ոստիկանությունը, և՛ հարկային մարմինները նման քաղաքացիներով և տնտեսվարողներով շատ լրջորեն պիտք է զբաղվեն: Չգիտեմ՝ ով է նրանց այսքան ինքնավստահություն ներշնչել, որ իրենք կարող են իրենց թույլ տալ քաղաքացիների հետ խոսելիս նման ամբարտավանություն դրսևորել ու այսքան կոպտորեն խախտեն հասարակական կարգը»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն