Երևան, 27.06.2019, 13:31,
Դատախազը հաստատել է «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը«Պետք է առավելագույնս տարածել այս տեղեկությունը». Հրանուշ Խառատյան«Ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ ՍԴ դատավորի դարակազմիկ հայտարարությանը». Ավետիք ԻշխանյանՇիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ի զավեշտներից (փաստաթղթեր)«Շատ կարևոր եմ համարում, որ ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկա հանդիպման վերաբերյալ»․ ՀՀ վարչապետի խոսնակԲակո Սահակյանը հաստատել է Արցախում ՏԻՄ ընտրությունների անցկացման օրըԿոնսերվատորիայի մոտ դանակահարել են Արցախի 40-ամյա բնակչին. Վիճակը ծայրահեղ ծանր է. մի քանի հարված է եղել«Խուդոյանը մի բաժակ ջրում փոթորիկ է բարձրացնում, իսկ ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Ավանեսյանը` փաստարկներ է ներկայացնում».VIDEO Վահե Մելոյանը դադարեցրել է հացադուլըԱդրբեջանի ՊՆ ղեկավարի զառանցանքը. Գագիկ Համբարյան

Խոշոր ու կասկադյորական ավտովթար Երևանում. Mercedes-ը մխրճվել է ժողովրդին հայտնի Նորագավիթի «գայի պոստ»ի մեջ. Շենքի մի հատված փլուզվել է. 2 վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր է

Երեկ՝ հունիսի 2-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Mercedes մակնիշի H 845 OH 199 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արտաշատի խճուղում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մխրճվել ճանապարհային ոստիկանության չգործող հենակետի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

 

 

 

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության մայոր Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ԱԻՆ ՓԾ ՀԱԲ ՀԽԳ խումբը՝ հրահանգիչ, ՓԾ կապիտան Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր ժամանած ԱԻՆ ՓԾ Շենգավիթի բաժնի թիվ 6-րդ փրկարարական ջոկատի 3-րդ խմբի ծառայողները, խմբի պետ, ՓԾ կապիտան Լուսինե Սահակյանի գլխավորությամբ վիրավորներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ եւ սահմանազատել տարածքը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի մխրճման պատճառով փլուզվել են հենակետի պատերը, 2 հենասյուներն ու առաստաղը, եւ առկա է բետոնե առաստաղի մի մասի փլուզման վտանգ և ապամոնտաժման համար անհրաժեշտ է համապատասխան տեխնիկա:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի եւ Երևանի ՃՈ պետի տեղայալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչներ Գրիգոր Կիրակոսյանի եւ Խաչիկ Գեւորգյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Խ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն էլ պարզում է վարորդի եւ վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն