Երևան, 27.06.2019, 13:30,
Դատախազը հաստատել է «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը«Պետք է առավելագույնս տարածել այս տեղեկությունը». Հրանուշ Խառատյան«Ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ ՍԴ դատավորի դարակազմիկ հայտարարությանը». Ավետիք ԻշխանյանՇիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ի զավեշտներից (փաստաթղթեր)«Շատ կարևոր եմ համարում, որ ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկա հանդիպման վերաբերյալ»․ ՀՀ վարչապետի խոսնակԲակո Սահակյանը հաստատել է Արցախում ՏԻՄ ընտրությունների անցկացման օրըԿոնսերվատորիայի մոտ դանակահարել են Արցախի 40-ամյա բնակչին. Վիճակը ծայրահեղ ծանր է. մի քանի հարված է եղել«Խուդոյանը մի բաժակ ջրում փոթորիկ է բարձրացնում, իսկ ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Ավանեսյանը` փաստարկներ է ներկայացնում».VIDEO Վահե Մելոյանը դադարեցրել է հացադուլըԱդրբեջանի ՊՆ ղեկավարի զառանցանքը. Գագիկ Համբարյան

Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Շիրակի մարզում. 59-ամյա տղամարդը Բասեն գյուղում՝ անասնագոմում, դանակով կտրել է քրոջ պարանոցը, սպանել նրան, վնասվածքներ պատճառել հորաքրոջ տղային, իսկ հետո ինքնասպան եղել

Այսօր՝ մայիսի 24-ին, դաժան ու զարհուրելի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ախուրյանի տարածաշրջանի Բասեն գյուղ, որտեղ անասնագոմում հայտնաբերել է պարանոցի մասում վնասված կնոջ դի, իսկ 1 հոգի էլ դանակի մի քանի հարված ստացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի ոստիկանության պետ Սևան Քոչարյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանը, մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Վահրամ Ենգոյանը և ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։

 

 

 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին պահից դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Բասեն գյուղի բնակիչ՝ 61-ամյա Սուսաննա Կանդալյանն է, իսկ վիրավորը նրա հորաքրոջ տղան՝ Վահագն Կանդալյանը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկաններն ու քննիչները գյուղում՝ նկուղում կախված՝ հայտնաբերել են սպանվածի եղբոր՝ նույն գյուղի բնակիչ՝ 59-ամյա Ալբերտ Կանդալյանի դին։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության պետ Իսահակյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբում ներգրավված քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի 1-ին մասի և ինքնասպանության փաստով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Կանդալյանին սպանել է Ա. Կանդալյանը, երբ քույրը անասնագոմում կով կթելիս է եղել, որից հետո դանակի հարվածներ է հասցրել հորաքրոջ տղային՝ Վ. Կանդալյանին ու սպանության վայրից հեռանալուց հետո նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն