Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանի թիվ 54 դպրոցի բակում. բոլոր մասնակիցները նշված դպրոցի սովորողներ են

SHAMSHYAN.com տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 21ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի թիվ 54 դպրոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել նույն դպրոցի սովորողներ՝ 18-ամյա Էրիկ Ս.-ի, 17-ամյա Թ. Մ.-ի, 17-ամյա Տ. Վ.-ի, 18-ամյա Դավիթ Վ.-ի և 18-ամյա Արամ Մ.ի միջև։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմուքում նյութեր են նախապատրաստվում։

 

 

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Էրիկ Ս.-ն, Թ. Մ.-ն և Տ. Վ.-ն ծեծի են ենթարկել Դավիթ Վ.-ին և Արամ. Մ.-ին։ Նշված անձինք սովորում են նշված դպրոցի տարբեր դասարաններում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն