Երևան, 22.08.2019, 05:16,
Երևանում ոստիկանությունն ուժեղացված ծառայության ընթացքում մի շարք օրինախախտների է բերման ենթարկելՄի մարդ, ով կարողացավ մի գիշերում ուրանալ մարտական ընկերոջը, Սուրիկ Խաչատրյանին` կուրանար ու կուրանարԱյսօր Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանի Ծննդյան Տարեդարձն է«Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է». Գագիկ Համբարյան«Իրավապահների մասկարադը հասավ Ապարան.հիմա իրավիճակին չե՞ն տիրապետում, թե՞ սխալ են զեկուցում»Մելիք Մանուկյանի դեմ կատարված սպանության փորձը՝ տեռորիզմի ժանրից էր... ՀՔԾ-ն՝ Աշոտյանի վարորդին ազատ արձակելու մասին«Երբեմն ուղղակի լռե՛ք, դա լավագույն լուծումն է». Արծրուն Հովհաննիսյան«Վտանգը զգալու դեպքում պետք է անմիջապես հարվածենք՝ ոչ թե սպասենք, որ իրենք հարվածեն».Մանվել Ղազարյան «Զինծառայողին սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն». Ժաննա Ալեքսանյան

«Հաղթանակս նվիրում եմ Արցախում ծառայող զինվոր եղբորս գլխավորությամբ՝ սահմանը պահող բոլոր զինվորներին». ''Tornado''.NEWSMEDIA.am

Հաղթանակս նվիրում եմ Արցախում ծառայող զինվոր եղբորս գլխավորությամբ՝ սահմանը պահող բոլոր զինվորներին. Tornado
Newsmedia.am զրուցակիցն է Քինգ Բոքսինգ եւ Muay Thai (թաիլանդական բռնցքամարտ) մարտարվեստի պրոֆեսիոնալ մարզիկ ՌՈՄԱՆ ՔԱԼԱՇՅՆԸ, ով հանրության եւ մարզական աշխարհում առավել հայտնի է Tornado մականվամբ: Ռոմանը, մայիսի 18 Ararat Fight-2 մրցաշարում հաղթել է Իրանի հանրապետությունը ներկայացնող Muay Thai –ի աշխարհ չեմպիոնին:

Նշենք, որ Ռոման Քալաշյանը` ծնվել է 1995թ.-ի հոկտեմբերի 1-ին, Արմավիրի մարզի Արմավիր գյուղում: Վաղ մանկությունից մասնակցել է արևելյան մարտարվեստների տարբեր մրցաշարերի ՝ Քիք - բոքսինգ, ֆրանսիական Սավատ բռնցքամարտ, Շիդոկան կարատե, Թայ բոքսինգ, K -1 Muay Thai , և այլն: 6 տարեկանից զբաղվել է է Քիք-Բոքսինգ  սպորտաձևով:

 

Roman Tornado Kalashyan-ի լուսանկարը:

Անդրադառնալով վերջին հաղթանակին, Ռոմանը Newsmedia-ի հետ զրույցում հպարտությամբ նշեց.

-Այս հաղթանակը տարբերվում էր մնացած բոլոր մրցումներից. ինձ քաջալերում էր երկրպագուններիս ահռելիմեծ բանակը: Եվ ես ուղղակի պարտավոր էի՝ նրանց հույսերը արդարացնել:

-Կա մեկը, ո՞ւմ նվիրեցիր հաղթանակդ:

-Այո, հաղթանակս նվիրում եմ Արցախի հանրապետությունում ծառայող զինվոր եղբորս գլխավորությամբ՝ սահմանը պահող բոլոր զինվորներին: Ով ի դեպ ներկա էր, իմ կողքին էր հաղթանակիս պահին:

-Կլինե՞ն նոր մրցումներ, հրավերներ:

-Այս պահին դեռ սպասում ենք:

-Վստահ եմ, որ քո երկրպագուհիները ինձ չեն ների, եթե չհարցնեմ: Զբաղված է արդյոք պրոֆեսիոնալ մարզիկի սիրտը այս պահին:

-Կարելի է ասել՝ ոչ:

- Ինչպիսի՞ն պետք է լինի քո սրտի տիրուհին:

- Հանդուրժող, համբերատար, որովհետեւ ահավոր խանդոտ եմ:

- Լավ, քո թույլտվությամբ, անցնենք բլից հարցազրույցի: Կբնութագրես քեզ երեք բառով:

- Ուշադիր, նվիրվող, նպատակասլաց:

- Քո երեք բացասական գծերը:

- Խանդոտ, անհամբեր, նյարդային:

- Բացի սպրոտից, ո՞րն է Ձեր հոբբին:

- Մարզիչ եմ, ունեմ շատ սաներ: Երազում եմ. ընթացքում ունենամ իմ սեփական Տորնադո ակումբը:

Roman Kalashyan-ի լուսանկարը:

-Ի դեպ, որտեղի՞ց է առաջացել Տորնադո մականունը:

-Մականունս ստացել եմ վաղ հասակում. ագրեսիվ մենամարտ իրականացնելու ոճից:

- Ո՞ր երգի, երաժշտության հետ ես քեզ ասոցացնում:

-Ամեն անգամ Արցախի երաժշտության տակ եմ ռինգ բարձրանում:

-Սիրելի բանաստեղծը:

-Պարույր Սեւակ:

-Ինչը երբեք չես ների:

- Սուտը, դավաճանությունը:

- Չեմ զղջում…

-Չարածի համար:

-Չեմ հիշում…

-Արածս լավ բաները:

-Սիրահարվածները նման են…

- Շան՝ հավատարիմ եւ անկեղծ են:

- Կյանքն առանց սիրո…

-Ապագա չունի:

-Իմ առաջին համբույրը եղել է…

-16 տարեկանում

- Ինձ հասկանալու համար…

-Լսել է պետք:

-Երբեք չեմ փորձի…

-Ինչն իմ վրա վստահ չեմ:

-Միշտ երազել եմ…

-Հասնել երազանքներիս:

-Ես ուժեղ եմ…

-Միշտ:

-Մարդ, ով փոխել է ինձ…

-Չեմ ասի(-ծիծաղում է.-):

-Կարելի է երջանիկ լինել առանց փողի, եթե…

-Ամեն ինչ պարզ ու ճիշտ լիներ:

-Թեմա, որի մասին ժամերով կխոսեմ:

-Սպորտ:

-Խոսք, որը դեռ չեմ հասցրել ասել…

-Դուխով:


-Կյանքիս ամենաերջանիկ օրը:

- Եղբորս զորացրվելու օրը:Roman Tornado Kalashyan-ի լուսանկարը:

 

Զրույցը՝ ՆՈՆԱ  ԱԴԱՄՅԱՆԻ  

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն