Երևան, 29.02.2020, 14:10,
ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի գործով քննիչը ՝ 9-ամիս անց հեռացվել է տվյալ գործի քննությունը վարելուց. ուշագրավ մանրամասներՁվի արտադրությունն արագ տեմպերով գնում է խորը մոնոպոլիզացիայի՝ ինչը հղի է սոցիալական բունտի վերածվելու վտանգով Արտակարգ դեպք Բարեկամավան գյուղում. դպրոցում նախկին աշակերտը բոլորի աչքի առաջ կրակոց է արձակել դասասենյակումՄասիս Մայիլյանը՝ Սամվել Բաբայանի հետ համագործակցության, նախագահի թեկնածություն առաջադրելու մասինՎրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքըԻշխանափոխությունից հետո, նախկին իշխանությունների համար ձայներ հավաքող Երվանդ Սերոբյանը՝ արագ կերպարանափոխվեց , եւ նշանակվեց ռեկտորի ժ/պ Կաշառքի դիմաց զինծառայությունից տարկետման դեպք է բացահայտվել. ԱԱԾ«Հայ ժողովուրդը չի կարող անվտանգ գոյակցել մի ազգի հետ, որի ներկայացուցիչը կացնահարում է քնած մարդուն». Արման ԲաբաջանյանՇնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ Ջնդի Ամարյանին եւ գերմանաբնակ բարերար Սուրեն Սարդարյանին` մեր հայրենակցուհու աճյունը , Գերմանիայից Մայր Հայրենիք տեղափոխելու համարԱչաջուր Ակ-ի ծննդաբերական բաժանմունքի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում

«Իմ հաշվարկներով այս դատավարությունը կարող է տևել մինչև 2 տարի». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 1-ի կամ Քոչարյանի և մյուսների դատավարությունն անշուշտ շատ կարևոր է: Բոլորս ուշադիր հետևում ենք դրա ընթացքին և բացահայտումներին: Սակայն, երկու օրերի մամուլն ուսումնասիրելով, հասկանում եմ, որ այս դատավարության և դրա լայն լուսաբանման արդյունքում հանրային ուշադրությունը կմսխվի միայն դրանով և երկիրն առաջ տանելու, տնտեսությունն ու քաղաքական համակարգն առողջացնելու օրակարգերը կմղվեն երկրորդական պլան: Իմ հաշվարկներով այս դատավարությունը կարող է տևել մինչև 2 տարի, իսկ որոշ մասնագետներ անգամ ավելի երկար են կանխատեսում, բայց արդյո՞ք մենք այնքան հարուստ երկիր ենք, որ ամբողջ երկրի ռեսուրսը, հանրային ուշադրությունը սևեռենք այդ դատավարության վրա և առաջ նայելու ոʹչ ժամանակ ոʹչ էլ էներգիա ունենանք: Կարծում եմ՝ պետք է մտածենք այս մասին և այնպես անենք, որ երկրի կարևոր առաջնահերթությունները՝ տնտեսության զարգացումը, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և քաղաքական համակարգի առողջացումը երկրորդ պլան չմղվեն: Մենք տեղում կանգնելու կամ դանդաղ շտապելու ժամանակ չունենք, քանի որ մեր քաղաքացիներն ակնկալում են մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում իրենց կյանքի որակի բարձրացում»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն