Երևան, 22.08.2019, 05:14,
Երևանում ոստիկանությունն ուժեղացված ծառայության ընթացքում մի շարք օրինախախտների է բերման ենթարկելՄի մարդ, ով կարողացավ մի գիշերում ուրանալ մարտական ընկերոջը, Սուրիկ Խաչատրյանին` կուրանար ու կուրանարԱյսօր Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանի Ծննդյան Տարեդարձն է«Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է». Գագիկ Համբարյան«Իրավապահների մասկարադը հասավ Ապարան.հիմա իրավիճակին չե՞ն տիրապետում, թե՞ սխալ են զեկուցում»Մելիք Մանուկյանի դեմ կատարված սպանության փորձը՝ տեռորիզմի ժանրից էր... ՀՔԾ-ն՝ Աշոտյանի վարորդին ազատ արձակելու մասին«Երբեմն ուղղակի լռե՛ք, դա լավագույն լուծումն է». Արծրուն Հովհաննիսյան«Վտանգը զգալու դեպքում պետք է անմիջապես հարվածենք՝ ոչ թե սպասենք, որ իրենք հարվածեն».Մանվել Ղազարյան «Զինծառայողին սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն». Ժաննա Ալեքսանյան

«Դուք ձեր հալը կտենաք, փորձվեք լպտաք». խոշտանգված քաղաքացու հարազատներին սպառնացել են

forrights.am-ը գրում է. 

Ապրիլի 7-ին Նոր Նորքի ոստիկանություն տարված և ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 36-ամյա Էդգար Ծատինյանի մայրը՝ Լարիսա Եփարյանը Forrights.am-ին պատմեց, որ իրենց տարբեր հեռախոսահամարներից զանգում, անհանգստացնում են, հարցնում, թե ինչ ոստիկանների անուններ են տվել: Վերջերս անհայտ տղամարդ զանգահարել է մահացած Էդգար Ծատինյանի տատիկի՝ Սիլվա Եղիազարյանի հեռախոսահամարով և սպառնացել:

«Ինչ- որ տղամարդ զանգել էր մորս՝ թե ես տոմս եմ վերցրել, թռնում եմ Ռուսաստան, դուք ձեր հալը կտենաք, փորձվեք լպտաք»,-պատմեց մահացած Էդգարի մայրը: Տուժողներին սպառնալու առթիվ նրանց փաստաբան Արայիկ Զալյանն արդեն իսկ հաղորդում է ներկայացրել ոստիկանությունում Էդգարի խոշտանգման մասով գործը քննող ՀՔԾ-ին՝ ներկայացնելով զանգողի հեռախոսահամարը: Գործը քննող ՀՔԾ-ից դեռ չեն պատասխանել մեր հարցմանը՝ հայտնաբերե՞լ են սպառնացողին, թե՞ ոչ:

Տիկին Լարիսան նաև պատմեց, որ մեր հոդվածից հետո, որտեղ ինքը մտահոգություն էր հայտնել, որ բժիշկների մեղավորության մասով Քննչական կոմիտեում գործն ուզում են կարճել, քանի որ իրենց ոչ մի տեղեկություն չեն հայտնում դրա մասին, ոչ տուժողի իրավահաջորդ են ճանաչել, ոչ հարցաքննել, իրենց զանգել, կանչել են ՔԿ՝ հարցաքննության:

Տուժող կողմի պաշտպան Արայիկ Զալյանը բացարկ է հայտնել ՔԿ-ին՝ հիվանդանոցում մահացած Էդգարին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու գործով, քանի որ, ըստ նրա, նույնն Քննչական կոմիտեն է բժիշկների գործը քննում, որի ցուցումով Էդգարը բերման է ենթարկվել ոստիկանություն և ծեծի է ենթարկվել, թմրանյութ է կուլ տվել, ինչի արդյունքում մահացել է: «Երկրորդ հիմքն այն է, որ մենք անաչառություն չենք տեսնում քննությունից»,-նշեց պաշտպանը: 

Արդեն գրել ենք, որ տուժող կողմին պատշաճ չէին տեղեկացրել գործի հարուցման մասին: Մահացած Էդգար Ծատինյանի հարազատների պաշտպան, Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասմաբլեայի փաստաբան Արայիկ Զալյանը մեզ ասել էր, որ ՔԿ-ն պատշաճ չէր տեղեկացրել տուժող կողմին բժիշկների գործողությունների մասով հարուցված գործի մասին:

Պաշտպանը այդ գործի մասին իմացել էր միայն այն ժամանակ, երբ ՀՔԾ-ից ստացել է իր միջնորդության պատասխանը, ըստ որի՝ բժիշկների միջամտության ոչ պատշաճ լինելու հետ կապված քրգործը հարուցված է ՀՀ Քննչական կոմիտեի Նոր Նորք և Ավան վարչական շրջանների քննչական բաժնում:

Զալյանի խոսքով՝ դեռ պատասխան չունեն՝ ՔԿ-ին ուղղված բացարկն ընդունվել է, թե ոչ: «Ես նաև միջնորդություն եմ ներկայացրել գլխավոր դատախազին, որ թե խոշտանգման, թե բժշկական օգնություն չտրամադրելու մասով գործը քննի ՀՔԾ-ն, սակայն դատախազությունը հետաձգել է միջնորդության քննությունը ու որոշում չի կայացրել՝ մերժելու կամ բավարարելու վերաբերյալ»,-ասաց պաշտպանը: Նրա խոսքով՝ տուժողների պնդմամբ, կա փոխկապակցվածություն ոստիկանների ու բժիշկների գործողությունների միջև: «Դա ենթադրություն է, քանի դեռ հակառակը չի հաստատվել: Դրա հետ կապված ես բողոք եմ ներկայացրել գլխավոր դատախազին»,-պատմեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 36-ամյա Էդգար Ծատինյանի դեպքով, որը հարազատների պնդմամբ, մահացել է ոստիկանության բաժանմունքում դաժանորեն ծեծվելու, ահաբեկվելու, այնուհետև սպառնալիքի պատճառով վտանգավոր թմրանյութ կուլ տալու ու բժիշկների անտարբերության պատճառով, ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել՝ ոստիկանների կողմից խոշտանգման հոդվածով: 

Մահացածի մայրը՝ Լարիսա Եփարյանը ավելի վաղ մեզ պատմել էր, որ տղային ոստիկանությունում խոշտանգել են՝ փորձելով հարևանի դեմ ծեր կնոջ սպանության ցուցմունք կորզել: Մոր խոսքով՝ ծեծված վիճակում ոստիկանները փորձել են Էդգարի գրպանը «Կրիստալ» թմրանյութ գցել, իսկ վերջինս, քանի որ նախկինում դատվածություն է ունեցել, վախեցել է, որ կնստեցնեն ու կուլ է տվել թմրանյութը:

մանրամասն՝այստեղ: 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն