Երևան, 22.08.2019, 05:14,
Երևանում ոստիկանությունն ուժեղացված ծառայության ընթացքում մի շարք օրինախախտների է բերման ենթարկելՄի մարդ, ով կարողացավ մի գիշերում ուրանալ մարտական ընկերոջը, Սուրիկ Խաչատրյանին` կուրանար ու կուրանարԱյսօր Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանի Ծննդյան Տարեդարձն է«Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է». Գագիկ Համբարյան«Իրավապահների մասկարադը հասավ Ապարան.հիմա իրավիճակին չե՞ն տիրապետում, թե՞ սխալ են զեկուցում»Մելիք Մանուկյանի դեմ կատարված սպանության փորձը՝ տեռորիզմի ժանրից էր... ՀՔԾ-ն՝ Աշոտյանի վարորդին ազատ արձակելու մասին«Երբեմն ուղղակի լռե՛ք, դա լավագույն լուծումն է». Արծրուն Հովհաննիսյան«Վտանգը զգալու դեպքում պետք է անմիջապես հարվածենք՝ ոչ թե սպասենք, որ իրենք հարվածեն».Մանվել Ղազարյան «Զինծառայողին սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն». Ժաննա Ալեքսանյան

«Մենք մտահոգվելու տեղիք ունենք». Վարդան Արամյան

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Հանրայինի եթերում անդրադարձել է Հայաստանի տնտեսական վիճակին և ներկայումս վարվող տնտեսական քաղաքականությանը: «Մեզ մոտ տնտեսական աճի ցուցանիշը տպավորիչ է և՛ ռեգիոնալ առումով, և՛ ԵԱՏՄ բոլոր երկրների հետ համեմատականով: Սա, կարծում եմ, որ լավ ձեռբերում է»,- ասել է Արամյանը:

Եթերի ժամանակ նախկին նախարարը նշել է, որ հնարավոր չէ մեկ կամ երկու տարում տնտեսական կառուցվածք փոխել: «Դա հնարավոր չէ, բայց գոնե նախորդ տարվա նկատմամբ տենդենցը նկատում ենք»,- նշել է Արամյանը:

Նրա խոսքով` Հայաստանը մակրոտնտեսական քաղաքականության մասով խնդիր ունի: «Խոսքը վերաբերում է գնաճի ցուցանիշին, որը խիստ ցածր է: Եթե զուտ սպառողի տեսանկյունից նայենք, որքան լինի զրոյական գնաճ, այնքան գնողունակության հետ կապված խնդիրներ չեն առաջանա, բայց այստեղ կա նաև տնտեսական էֆեկտը, որովհետև հակառակ պարագայում հարց է առաջանում` ինչու են կենտրոնական բանկերը թիրախավորում 4 կամ 3 տոկոսը, ինչո՞ւ են գնաճ թիրախավորում»,- ասել է Արամյանը:

Նրա խոսքով` 4 տոկոսանոց գնաճը զարգացած երկրներում այն կետն է, որը որ չի գրանցում տնտեսական աճ: «Եթե մեզ մոտ գնաճային ֆոնը ցածր է, բնականոն գնաճն է խիստ ցածր, այստեղ մենք մտահոգվելու տեղիք ունենք, որովհետև տնտեսությունը օրգանիզմ է և այնպես, ինչպես մեր օրգանիզմի համար կան ցուցիչներ, օրինակ` օրգանիզմի ջերմաստիճանը, նույնը նաև տնտեսությունը ունի իր ջերմաչափերը. դա փոխարժեքն է, գնային գործոններն են և տոկոսադրույքները: Հիմա, եթե մեզ մոտ գնաճը ցածր է, մենք ունենք խնդիր ամբոջական պահանջարկի մասով»,-նշել է բանախոսը:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն