Երևան, 22.08.2019, 05:14,
Երևանում ոստիկանությունն ուժեղացված ծառայության ընթացքում մի շարք օրինախախտների է բերման ենթարկելՄի մարդ, ով կարողացավ մի գիշերում ուրանալ մարտական ընկերոջը, Սուրիկ Խաչատրյանին` կուրանար ու կուրանարԱյսօր Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանի Ծննդյան Տարեդարձն է«Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է». Գագիկ Համբարյան«Իրավապահների մասկարադը հասավ Ապարան.հիմա իրավիճակին չե՞ն տիրապետում, թե՞ սխալ են զեկուցում»Մելիք Մանուկյանի դեմ կատարված սպանության փորձը՝ տեռորիզմի ժանրից էր... ՀՔԾ-ն՝ Աշոտյանի վարորդին ազատ արձակելու մասին«Երբեմն ուղղակի լռե՛ք, դա լավագույն լուծումն է». Արծրուն Հովհաննիսյան«Վտանգը զգալու դեպքում պետք է անմիջապես հարվածենք՝ ոչ թե սպասենք, որ իրենք հարվածեն».Մանվել Ղազարյան «Զինծառայողին սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն». Ժաննա Ալեքսանյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է լրտեսության դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն, արտաքին սպառնալիքներից պետության անվտանգության ապահովմանն ուղղված, օրենքով իրեն վերապահված լիազորությունները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Ադրբեջանի Հանրապետության հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից կատարված լրտեսության դեպք:

Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով Թուրքիայի Հանրապետության տարածքում գործող, ինքնությունը դեռևս չպարզված անձը համացանցային և նշված երկրում տեղի ունեցած անձնական շփումների ընթացքում ՀՀ քաղաքացուն ներկայանալով որպես Թուրքիայում ծպտյալ հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, համոզել է աշխատանքային առաջընթացի համար նրան տրամադրել ՀՀ տարբեր զորամասերի, զինվորական տեխնիկայի վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ դրանց լուսանկարները, լուսանկարահանման համար տրամադրվել է համապատասխան տեխնիկա, ինչից հետո ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ՀՀ նշված քաղաքացու միջոցով, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, 2011-2018թթ. ընթացքում հավաքել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից արդեն իսկ մշակված և ՀՀ քաղաքացու միջոցով տրամադրված տեղեկությունները, որոնք հանձնել է Ադրբեջանի Հանրապետությանը:


Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի (լրտեսությունը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, միջոցներ են ձեռնարկվում նմանատիպ դեպքերը ՀՀ ԱԱԾ օպերատիվ տեսադաշտում մշտապես պահելու և նմանատիպ հանցագործությունների հետագա ընթացքը կանխորոշելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն