«Լուսավոր Հայաստանը» գրությամբ դիմել է վարչապետին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել վարչապետի կողմից կառավարության բաց նիստին հնչեցված տեղեկությունները.

 
 

«Քիչ առաջ մեր կողմից հերքման պահանջ է ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դրանով մասնավորապես մեկ անգամ ևս հիմնավորվել է խմբակցության կողմից մշակված «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի համապատասխանությունն ազգային անվտանգության ապահովման նպատակներին։

Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել վարչապետի կողմից կառավարության բաց նիստին հնչեցված զրպարտչական բնույթի տեղեկությունները, որոնք տարածվել են լրատվության բոլոր հնարավոր միջոցներով»:

Երեկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կառավարությանն է դիմել ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր` նշելով.

«Ամենահետաքրքիրն այն է, որ առաջարկվում է այս տեղեկատվությունը դարձնել հանրության համար թափանցիկ, այսինքն՝ նրանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, մարշրուտները գծել, գրել՝ ի՞նչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի՞ անվտանգության ծառայող է ուղեկցում, նրանցից ո՞վ է ամենալավ կրակում, ո՞վ է ամենավատ կրակողը, կից խորհրդատվություն տալ, թե ոնց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն