Դատավորների նկատմամբ հարուցվել է 8 կարգապահական վարույթ․նախարար

Ձերբակալված, կալանավորված, դատապարտված անձանց առողջության պահպանման խնդիրն իրենց ուշադրության կենտրում է, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը :

«Բարեփոխումների շրջանակում այս անձինք կարող են նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշական օգնության ու սպասարկման իրավունքից օգտվել՝ պետության կողմից տրամադրվող անվճար պայմաններով։

Նշեմ նաև, որ 2019 թ. առաջին եռամսյակում ՔԿ-ներից ազատվել է 339 անձ, որոնցից պայմանական վաղաժամկետ՝ 41-ը, հիվանդության պատճառով՝ 2-ը, համաներում՝ 5-ը, իսկ մնացածի ժամկետը լրացել է»,- ներկայացրեց Զեյնալյանը։

Նախարարն անդրադարձավ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին։

«Դատավորների կողմից թույլ տված կարգապահական պատասխանատվության համար հիմք հանդիսացող խախտումների հայտնաբերման արդյունքում դատավորների նկատմամբ նախարարության կողմից հարուցվել է 8 կարգապահական վարույթ, որոնցից 4-ը կարճվել է, 2-ով կարգապահական պատասխանատվության ենթարկվելու միջնորդություն է ներկայացվել բարձրագույն դատական խորհուրդ, իսկ 2-ը գտնվում է ընթացքի փուլում»,-ասաց Արտակ Զեյնալյանը։

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն