Երևան, 24.02.2020, 15:02,
Կաշառքի դիմաց զինծառայությունից տարկետման դեպք է բացահայտվել. ԱԱԾ«Հայ ժողովուրդը չի կարող անվտանգ գոյակցել մի ազգի հետ, որի ներկայացուցիչը կացնահարում է քնած մարդուն». Արման ԲաբաջանյանՇնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ Ջնդի Ամարյանին եւ գերմանաբնակ բարերար Սուրեն Սարդարյանին` մեր հայրենակցուհու աճյունը , Գերմանիայից Մայր Հայրենիք տեղափոխելու համարԱչաջուր Ակ-ի ծննդաբերական բաժանմունքի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվումԶգացողություն ունեմ, որ մեր երկրից փախչելու են ատելության խոսքի օրինակ ծառայող, ապօրինի հանձնարարություններ տվող ու բյուջեն դատարկող պաշտոնյաները․ Գևորգ ՊետրոսյանՌԴ ԱԳՆ-ն՝ Սիրիայում ահաբեկիչների կողմից սպանված ռուս և թուրք զինծառայողների մասինՈստիկանությունը կարող էր ռիսկի գործոնը փոքրացնել. Տղաները գողություններով, մուրացկանությամբ են օրվա հացի խնդիրը լուծելԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 2020 թվականին կհասնի 1 տրիլիոն դոլարիFacebook-ը նոր կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությանը հակազդելու միջոցներ Է ձեռնարկել«Համար առաջին նախկին պաշտոնյան, որին օգտագործում են, Արթուր Վանեցյանն է». Էդգար Առաքելյան

«Հիմա պլստացի՞ն , թե՞ արդարացի պատիժ կրեցին ժողովրդին ջարդող բանդաներն ու դրանց պապաները»

ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԻՐ ԷՋՈՒՄ ԳՐԵԼ Է՚

Ուղիղ մեկ տարի առաջ, ապրիլի 20-ին այս հրոսակախումբն էր, որ Այվազովսկու փողոցում դաժանաբար մահակով ծեծի էր ենթարկում անչափահաս ցուցարարներին, այդ թվում նաեւ Վարուժան Ավետիսյանի որդուն՝Դավիթին:

Ու ինչ փոխվեց մեկ տարի անց.ինչ պատիժ կրեց այս արնախում ոհմակը. ընդամենը երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո, նորից հայտնվեց ազատության մեջ... 
Ճիշտ այդ օրը գրել էի. որ եթե դրանք այդքան դուխ ունեն՝ թող գնան սահմանին կռիվ տան, ոչ թե վաղվա զինվորին «հոշոտեն»:


Եւ մտահոգիչ է, որ այժմ էլ մահակավորը շարունակում է խրախճանքը , իսկ ահա մահակների հարվածներին արժանացած շատ ու շատ երիտասարդներ, շարունակում են իրենց կյանքը վտանգելով անառիկ պահել մեր հայրենի սահմանները:

Հիշեցնենք, որ Վարուժան Ավետիսյանի դեռահաս որդու և նրա ընկերների վրա հարձակվողները նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբայրն ու նրա շրջապատն էր: 
Նրանցից մեկը, որի ձեռքին մահակ կար, Արշակ Հակոբյանի՝ հարազատ եղբայրն էր,ով առավել հայտնի է որպես Սաքուլիկ, իսկ մյուս դերակատարը՝ Հակոբյանի սանիկն էր, ովքեր այսօր էլ (իրենց մերձավոր շրջապատի հետ միասին) աչքի են ընկնում իրենց անբռնազբոս պահվածքով:

 

Ի դեպ, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացված անհնազանդության գործողությունների ժամանակ, ցուցարարներին մահակներով ծեծի ենթարկելու մեջ շրջանառվում էր նաեւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, նրա եղբոր՝ Գոռ Համբարձումյանի, պատգամավոր Միհրան Պողոսյանի, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, եւ շատ ու շատ այլ քրեաօլիգարխիկ չինովնիկների բանդաների անուններ:

 

Հիմա հարց, ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանին. պլստացի՞ն, թ՞ե արդարացի պատիժ կրեցին բոլոր այն ջարդող բրիգադներն ու դրանց պապաները, ովքեր անխնա ծեծում էին խաղաղ ցուցարարներին: Այն նույն ժողովրդին, ովքեր Ձեզ ուզում էին տեսնել իշխանության ղեկին:

Ի վերջո, գործնականում ո՞վ փռվեց ասֆալտին, ո՞վ ծնոտին հարված ստացավ, եւ վերջապես ո՞ր գողականը, ո՞ր կոմերսանտ ապերոն, «քերոբն» ու «սերոբը» պառկեցին ասֆալտին: Գրեթե ոչ ոք: Եթե կան այդպիսիք, ասեք՝իմանանք: 
Ցավոք սրտի, թավշյա Հայաստանում 
ճշտի օբյեկտներում ու կրիմինալ պատումներով հայտնի բիլիարդանոցներում , ոհմակը նույն կերպ զբաղված է իր «աշխատանքով»…

Գաղտնիք չէ, որ հեղափոխությունից հետո, բազմաթիվ օրենքով գողեր վերադարձան Հայաստան: Ասել է թե՝ թավշյա Հայաստանում նրանց համար «կյանքն ուրախ է՝ ապրուստը ձրի»:

Օրինակ կասեք՝Ձեր ասած այդ աֆտարիտետներից ու կրիմինալ անցյալով հարուստ տարրերից, ովքեր ե՞ն անկյուն մղվել, եւ մնացել «պպզած»: Խնդրում եմ հրապարակեք. հանրությանն առավել հայտնի մի քանի անուններ, ովքեր առավել լուրջ պայմաններում՝պառկել են ասֆալտին:

Պատերին ծեփվելու պոտենցիալ մատերիալը ոտքի վրա է, ու անգամ ոտքի վրա են նրանց «վեցնոցները»:

Ի դեպ. Շաքարի արքա Լֆիկ Սամոն, (ով մեկ տարի առաջ) նույնպես աչքի էր ընկել ժողովրդին «քացիներ» հասցնելու գործի մեջ, այդ առթիվ եւս չէր խանգարի մեկնաբանություններ լսեինք. հիմա նա օրվա իշխանության քիփն ա՞. ախպերն ա՞, թե՞ «սկոռու ճանապարհը՝ քացով բացողն ա» : 
Ուզում ենք լսել՝ողջ ճշմարտությունը:

Իսկ ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես հետաքրքիր ա. հանրապետության օպերատիվ վիճակը ճիշտ ե՞ն զեկուցում, թե՞ այնուամենյանիվ թյուրըմբռնում կա…
Հ. Գ 
Արժեր նաեւ իմանալ, թե մեկ տարի անց. ո՞վ է դարձել առավել դուխով. ժողովուրդը, ով Նիկոլ Փաշինյանին հասցրեց վարչապետի աթոռին, թե՞ Սամոն, Տարոնը, հետախուզման մեջ գտնվող Միհրանը, Բուլկի Արամը, Մուկը, Ձուկը, թե էն մեր Ֆրանկլին Գոնսալեսը:
Տամոժնի Գագոն էլ ՝ վկա : 
Եւ վերջապես. ով ում խուզարկած ունի…

 

ԳԱՅԱՆԵ   ԶԱՐԳԱՐՅԱՆ 

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն