«Գագիկ Ծառուկյանը Բելառուսի դիվանագիտական համարներով է շրջում»․ Դանիել Իոաննիսյան

«Փաստերի ստուգման հարթակ»-ն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել՝ գրելով․ «Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութ նրա՝ Արարատի մարզ կատարած այցի վերաբերյալ։

Ինչպես երևում է տեսանյութում, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այս հանդիպմանը գնացել է Range Rover ավտոմեքենայով, որի պետհամարանիշը դիվանագիտական է՝ «36 D009 AM» և պատկանում է ՀՀ-ում Բելառուսի դեսպանատանը:

Դիվանագիտական համարանիշով մեքենաները Հայաստանում ունեն որոշակի արտոնություն։ Ճանապարհային ոստիկանությունն այս մեքենաները չի կանգնեցնում, վարչական տուգանքներից ևս այս մեքենաները ազատված են։

Ուշագրավ է, որ ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հարաբերությունները շատ ջերմ են։ Լուկաշենկոն անգամ մասնակցել էր Ծառուկյանի կողմից Աբովյանում կառուցված եկեղեցու բացման արարողությանը»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը մեկնաբանելով երևույթը, իր Ֆեյսբուք-ի էջում գրել է․ «Ազգային Ժողովի պատգամավորը և չափսերով երկրորդ խմբակցության ղեկավարը Բելառուսի դիվանագիտական համարներով է շրջում:
     Այսինքն, օտարերկրյա պետության միջոցով ապահովում է սեփական ավտոշարասյան անձեռնամխելիությունը:

ԱԺ Անվտանգության հանձնաժողովի պատգամավորներ Andranik Kocharyan, Kristine Poghosyan և Արմեն Խաչատրյան, ի՞նչ կասեք»:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն