Երևան, 26.04.2019, 07:37,
VIDEO.Ատրճանակը դրեցին գոտկատեղիս, տարան Վովա Գասպարյանի մոտ. Թևոսիկի եղբոր սպանության կազմակերպիչը նոր դրվագ հիշեց.news.am«Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, հիմա այլ երկրներում մեզ խայտառակ են անում»․ Դավիթ Սանասարյան«Ակնհայտ է, որ Հայկական հարցի լուծումը հանդիպում է Թուրքիայի կանգնեցրած բետոնե պատին». Լևոն Շիրինյան«Կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ». Դավիթ Սանասարյանի ուղերձը«Հիմա պլստացի՞ն , թե՞ արդարացի պատիժ կրեցին ժողովրդին ջարդող բանդաներն ու դրանց պապաները»Աժ նախկին պատգամավորի որդին նշում է Ծննդյան Տարեդարձը Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը բնակչուհուց պահանջել է իրեն տալ 2 ամսվա նպաստի գումարը«Ձեռքներդ հեռու՝ Հերոսի մորից. իմացե'ք Ձեր տեղն ու դերը»Մեղադրանքներ են առաջադրվել 5 զինծառայողների և զորամասի հրամանատարին«Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ»

«Դատավոր Իսկոյանը շարունակում է նպաստել երիտասարդ տղայի ճակատագրի խեղմանը»

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Յուրի Իսկոյանի նախագահությամբ շարունակվում է բնակարանային գողության գործով դատավարությունը: Այս պահին դատավարությունը դատաքննության փուլում է, հետազոտվել են ապացույցները, եւ գործինչ առնչվող հանգամանքները: Այժմ հերթը հասել է ամբաստանյալների ցուցմունքներ տալուն: Հիշեցնենք, վերոհիշյալ գործով անցնում են երեք ամբաստանյալ, բայց, որ ամենահատկանշականն է՝ կոնկրետ գողություն կատարողը` Մանուկ Ապրեսյանը այսօր ազատության մեջ է, իսկ, ինչպես գործով անցնող քսանամյա Վիկտոր Պետրոսյանի փաստաբան Հովսեփ Սարգսյան է բազմիցս նշել. «Ընկերոջ զոհ դարձած 20-ամյա երիտասարդը շարունակում ճաղերի հետեւում կյանքը խորտակել, ու արդեն չգիտես, թե ազատության մեջ հայտնվելուց հետո, ինչ ծանր հոգեկան վիճակում կարող է հայտնվել անմեղ մեղավոր երիտասարդը: Մեղավորը ազատությունն է վայելում, իսկ 20-ամյա պաշտպանյալս անազատության մեջ երիտասարդ տարիներն է կորցնում»:

 Image result for Փաստաբան հովսեփ  Սարգսյան

 

Վիկտոր Պետրոսյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը,  ներկայացնելով այսօրվա դատական նիստի մանրամասները, Newsmedia-ի հետ զրույցում նախ նկատեց.

 


-Մինչ դատավարության անցնելը, ուզում եմ շեշտել, որ Վիկտորի խափանման միջոցը շարունակում է դատավոր Իսկոյանը առանց հստակ պատճառաբանության՝թողնել անփոփոխ : Դատավոր Իսկոյանը շարունակում է նպաստել երիտասարդ տղայի ճակատագրի խեղմանը:


«Մանուկ Ապրեսյանը ազատության մեջ է հայտնվել ընկերոջ դեմ ցուցմունք տալու շնորհիվ»

 

-Ինչ վերաբերում է այսօրվա դատաքննությանը, այսօր ցուցմունք տվեց նախ իմ պաշտպանյալ Վիկտոր Պետրոսյանը, ով մեկ անգամ եւս փաստեց, որ նա որեւէ առնչություն չունի վերոհիշյալ գործի, եւ իրեն մեղսագրվող արարքի հետ: Մյուս ամբաստանյալը, ում թեթեւ ձեռքով այսօր պաշտպանյալս անազատության մեջ է, դատարանում ասաց, որ պաշտպանյալս մասնակցել է այդ գողությանը` իր իսկ առաջարկով: Ապա հրապարակվեց նախաքննության ընթացքում վերջինիս տված ցուցմունքը, ով նշել է, որ Վիկտորը առնչություն չունի գողության հետ: Բայց ձերբակալվելուց հետո սկսել է ցուցմունքը փոխել եւ ցուցմունք տալ Վիկտորի դեմ: Այսինքն այսօր ամբաստանյալ Մանուկ Ապրեսյանը ազատության մեջ է հայտնվել ընկերոջ դեմ ցուցմունք տալու շնորհիվ:
Նշենք, որ հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 10-ին:

 

Image result for դատ

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն