Երևան, 26.04.2019, 07:37,
VIDEO.Ատրճանակը դրեցին գոտկատեղիս, տարան Վովա Գասպարյանի մոտ. Թևոսիկի եղբոր սպանության կազմակերպիչը նոր դրվագ հիշեց.news.am«Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, հիմա այլ երկրներում մեզ խայտառակ են անում»․ Դավիթ Սանասարյան«Ակնհայտ է, որ Հայկական հարցի լուծումը հանդիպում է Թուրքիայի կանգնեցրած բետոնե պատին». Լևոն Շիրինյան«Կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ». Դավիթ Սանասարյանի ուղերձը«Հիմա պլստացի՞ն , թե՞ արդարացի պատիժ կրեցին ժողովրդին ջարդող բանդաներն ու դրանց պապաները»Աժ նախկին պատգամավորի որդին նշում է Ծննդյան Տարեդարձը Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը բնակչուհուց պահանջել է իրեն տալ 2 ամսվա նպաստի գումարը«Ձեռքներդ հեռու՝ Հերոսի մորից. իմացե'ք Ձեր տեղն ու դերը»Մեղադրանքներ են առաջադրվել 5 զինծառայողների և զորամասի հրամանատարին«Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ»

«ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ՈՐԴՈՒ ՔԱՅԼԱԾ ԼԻՆԵԼԸ ԻՆՁ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՍՈՒՄ»

Հայտնի է, որ ՀՀ Ոստիկանությունը լրատվամիջոցում տեղ գտած հրապարակումը ընդունելով, որպես հանցագործության մասին հաղորդում՝ Վաղարշապատի բաժնում նյութեր էր նախապատրաստել Ամբերդի համայնքապետի՝ Fnews.am-ի հիմնադիր, լրագրող Գայանե Զարգարյանի նկատմամբ դրսեւորած ամբարտավան պահվածքի, հնչեցրած սպառնալիքների եւ զրպարտությունների հետ կապված:

Եվ շուրջ տաս օր. բազմակողմանի հետաքննություն իրականացնելու, փաստերը համադրելու արդյունքում՝ նյութերի նախապատրաստման գործընթացը ավարտվել է, եւ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր, օրենսգրքի 164 հոդվածի (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 2-րդ մասով այն է՝ նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով:

Քր. գործ հարուցումից հետո, ապրիլի 2-ին, Ամբերդի համայնքապետ Մանվել Բաբայանը, հանդես է եկել հարցազրույցով, փորձելով լույս սփռել իր քաղաքական նոր հայացքների, եւ նոր գործելաոճի մասին:
Հարցազրույցի շրջանակներում, նա անդրադարձել էր նաեւ լրագրողի եւ իր միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպին, փորձելով գնահատականներ տալ՝ կատարվածի շուրջ:

Պարզելու համար, թե ի՞նչ կարծիք ունի լրագրողը համայնքապետի հնչեցրած հայտարարությունների ու արդարացումների վերաբերյալ, զրուցեցինք լրագրող  Գայանե Զարգարյանի հետ:

-Երեւի տեղյակ եք, որ համայնքապետը անդրադարձել է մի քանի օր առաջ Ձեր միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ կարծիք հնչեցնելով, որ դուք նրան միջադեպից հետո, Ձեր լրատվամիջոցով վիրավորել եք, հրապարակումներից մեկում նրան անվանելով էշ: Եւ երկրորդ վիրավորանքը. նա համարել է այն, որ նրան անվանել եք կարկառուն հանրապետական, եւ մանվելական:

-Անկեղծ ասած, այն ինչ տեղի է ունեցել իմ եւ այդ համայնքապետ կոչեցյալի միջեւ, այն այլեւս հանրության սեփականությունն է, եւ հայտնի է, որ տեղի ունեցածի առթիվ գնահատականը տրվել է հայրենի իրավապահների կողմից: Եւ ընդամենը մի քանի օր առաջ, հարուցվել է քրեական գործ:
Իսկ թե քր. գործ-ի հարուցումից հետո, ինչու եւ ինչպես է վիրավորվել ու «վատացել » Բաբայանը, դա բացառապես իր խնդիրն է:
Ինչ վերաբերում է, որ նա վիրավորվել է էշ բառից (կներեք արտահայտությանս համար), ապա նորից եմ կրկնում, (որպեսզի թյուրըմբռնում չլինի) դա Բաբայանի կողմից հնչեցված գնահատականն է եղել իր իսկ անձի հասցեին, եւ ես, իր խնդրանքով ընդամենը վերծանել եմ իմ ձեռքի տակ առկա ձայնագրությունը:

Երկրորդ. ինչ մնում է կարկառուն ՀՀԿ-ական լինելուն, ապա թե որ բառն է նրա համար առավել վիրավորական եղել. Կարկառո՞ւնը, թե՞ ՀՀԿ-ական, դա արդեն ինքը կիմանա: Քանի որ տարիներ շարունակ ինքն է եղել ՀՀԿ անդամ՝ աշխատելով այդ նույն կուսակցության հովանու ներքո:

Այլ հարց է, որ նա հիմա վիրավորանք է համարում այդ կուսակցության հետ ասոցացվելը: Իսկ թե ինչու մանվելական, ապա այդ հարցի հասցեատերը՝ անձամբ Բաբայանն է, եւ իր շրջապատը:
Քանի որ հենց նրա մերձավոր շրջապատն է, տարբեր առիթներով մեջբերում մանվելի օրինակը, ասելով որ մարդիկ ճիշտ չեն գնահատում մանվելի վաստակն ու արածը, եւ որ նրա օրոք, նրա ահից Էջմիածնում կարգ ու կանոն էր հաստատված, եւ այդպես շարունակ…

Կարծում եմ, քր. գործի շրջանակներում ուշադրության արժանի հայտարարությունները. թե իմ, եւ թե նրա կողմից արված՝ չեն վրիպի հայրենի իրավապահների աչքից:
Եւ Բաբայան կոչվածը, այնտեղ ուր վիրավորանք է տեսել, համարելով որ մեր հրապարկումները ստվեր են գցել նրա վսեմագույն անձի վրա, ապա նա «դադավորների »
տեղերը գիտի, կարող է դիմել դատարան: Այսպես թե այնպես, նա օրենքի առաջ պատասխան է տալու՝ իր լկտի պահվածքի, սպառնալիքների, եւ վիրավորանքների հետ կապված:

-Ի դեպ, Բաբայանը բարձրաձայնել էր, թե ինչու՞ եք մարդկանց անուններ հանրայնացրել, ովքեր սոց. օգնություններ ստացողների շարքում են եղել: Ասելով, որ այդ մարդիկ վատ են զգացել դրանից:

-Նախ եւ առաջ, այդ վատ զգացողներին եւ Բաբայանին ի գիտություն, որ մեր լրատվամիջոցում հրապարակել ենք հասարակությանը հասանելի տվյալներ, եւ մենք օգտվել ենք բացառապես բաց աղբյուրներից, այս դեպքում մարզպետարանի էլեկտրոնային կայքից՝ համադրելու մեր ձեռքի տակ եղած փաստական տվյալները:
Այնպես որ, ծիծաղելի են նրա կողմից հնչեցված էժանագին տեքստերը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ «սույն սուբյեկտը իր դասերը միեւնույնն է. լավ չէր կերտել »: Իսկ այդ վատ զգացողները պետք է մտածեն, թե արդյո՞ք վատ զգալու այլ առիթներ չունեն. որ օրինակ, իրական կարիքավոր ընտանիքները, անուշադրության են մատնված եղել երկար տարիներ:

-Ի դեպ, խոսք էր եղել նաեւ այն մասին, որ դուք նույնպես. փոխադարձ վիրավորել էիք համայնքապետին:

-Պետք էր զարմանալ այն դեպքում, (թեեւ նման բան չէր կարող լինել), որ ես չհակադարձեի համարժեք:
Իսկ եթե մեկ ուրիշը, նման իրավիճակում կհամաձայներ լռել, կներեք դա արդեն ճաշակի խնդիր է:
Իմ դեպքում, այլ տարբերակ լինել չէր կարող. եթե որեւէ մեկը անցել է իր սահմանները, նա անպայման համարժեք պատասխանը պետք է ստանա:

-Համայնքապետն ի դեպ կարծիք էր հնչեցրել, որ լրագրողները հիմա շատ ոգեւորված են, ու նաեւ զարմանք էր հայտնել, թե ինչու՞ հեղափոխությունից առաջ. օրինակ 2015 թվականին, իրենցով չէին հետաքրքրվում:
Բաբայանը, նաեւ խոստովանել էր, որ իր որդին քայլել էր հեղափոխության օրերին, եւ որ իր համայնքը ակտիվ մասնակցել էր շարժմանը, եւ այլն:

-Ուրմեն այսպես. իմ «ոգեւորվածության »աստիճանը ստաբիլ է. անկախ նրանից, թե ով է այդ օրը իշխանության ղեկին. Սերժ Սարգսյանը, Նիկոլ վարչապետը, թե նրանց նախորդներն ու հաջորդները…

Եթե ոգեւորվածություն ասելով, նա նկատի է ունեցել, որ ես համարձակվել եմ անդրադառնալ «թավիշ հագած»
համայնքապետի գործունեությանը, ապա պետք է հիասթափեցնեմ:
Դա իր խնդիրն է, եւ իր չիմացության արդյունքը. որ ես տարբեր իշխանությունների օրոք, եւ հիմա էլ.նույն ոգով, անդրադառնում եմ ամենատարբեր կալիբրի պաշտոնյաներին, եթե օրակարգում գերակա է հանրային շահը: Դե հիմա արի ու սրան բացատրի, որ 2015 թվականին, երբ ՀՀԿ-ի հետ ուս-ուսի տված անդարդ ապրում էր, ես իր քաղաքական հայրերին էի անդրադառնում, ու եթե «պարոն անձեռնամխելին» այդ ժամանակ մարզադաշտ ոչնչացնելու ծրագիր ունենար ու մարդիկ ահազանգեին, խնդրին նույն կերպ անդրադառնալու էի:

Իսկ համայնքապետի որդու, ցանկացած տեղական ու մարզային իշխանիկի, եւ առհասարակ ցանկացած ներկայիս բարձրաստիճան պաշտոնյայի քայլած լինելը՝ ինձ ոչինչ չի ասում…Եթե նրանց քայլքը՝ չի բխում ժողովրդի շահերից:

Եւ ի դեպ, օգտվելով առիթից կցանկայի իրավապահների ուշադրությունը հրավիրել Մանվել Բաբայանի դարակազմիկ այն հայտարարությունների վրա , որը որ նա արել է ապրիլի 2-ին. իրեն նվիրված ձոնի շրջանակներում, խոստովանելով, որ հեղափոխությունից հետո իրենք ավելի հետաքրքիր ու մաքուր են աշխատում, եւ որ ուզողներ էլ չկան:

Արդեն իսկ հարուցված քր. գործի շրջանակներում, ուզում եմ հրավիրել հայրենի իրավապահների ուշադրությունը՝պարզաբանումներ պահանջելու, թե սույնը ինչ ի նկատի ունի.երբ ասում է,  հեղափոխությունից հետո մաքուր են աշխատում, եւ ուզող էլ չկա…


Խնդրում եմ պարզել. ով ինչ է ուզել այս պարոնից, եւ եթե նա որեւէ մեկին ինչ-որ բան է տվել , ապա ինչ միջոցներով, եւ ինչի հաշվին: Եւ ամենագլխավորը՝ով է եղել նրանից ուզողը…

Այստեղից առնվազն նոր քր. գործերի հոտ եմ առնում:

Մի խոսքով խնդրում եմ իրավապահներին՝ճշտել, «թե ով է եղել Բաբայանը՝ հեղափոխությունից առաջ »...

 

 

Զրուցեց՝  Տաթեւ Աբրահամյանը 

 

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն