Երևան, 26.04.2019, 08:31,
VIDEO.Ատրճանակը դրեցին գոտկատեղիս, տարան Վովա Գասպարյանի մոտ. Թևոսիկի եղբոր սպանության կազմակերպիչը նոր դրվագ հիշեց.news.am«Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, հիմա այլ երկրներում մեզ խայտառակ են անում»․ Դավիթ Սանասարյան«Ակնհայտ է, որ Հայկական հարցի լուծումը հանդիպում է Թուրքիայի կանգնեցրած բետոնե պատին». Լևոն Շիրինյան«Կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ». Դավիթ Սանասարյանի ուղերձը«Հիմա պլստացի՞ն , թե՞ արդարացի պատիժ կրեցին ժողովրդին ջարդող բանդաներն ու դրանց պապաները»Աժ նախկին պատգամավորի որդին նշում է Ծննդյան Տարեդարձը Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը բնակչուհուց պահանջել է իրեն տալ 2 ամսվա նպաստի գումարը«Ձեռքներդ հեռու՝ Հերոսի մորից. իմացե'ք Ձեր տեղն ու դերը»Մեղադրանքներ են առաջադրվել 5 զինծառայողների և զորամասի հրամանատարին«Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ»

«Սա ուղղակի սրբապղծություն է.հետո էլ ասում են մեր տղան ա, մեր հերոսն ա, լավ բա մեկը չկա՞ր էնտեղ, մի ոստիկան չկա՞ր՝ կանգներ էդ թափթփուկի ձեռքը բռներ»

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանել է ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղային:

Այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց հերոսի մայրը` տիկին Համեստը` նկատելով.

-Սա ուղղակի սրբապղծություն է, խոսքեր չեմ գտնում այս բարբարոսությանը անուն դնելու: Շատ ցավալի է, հետո էլ ասում են մեր տղան ա, մեր հերոսն ա, լավ բա մեկը չկա՞ր էնտեղ, մի ոստիկան չկա՞ր կանգներ էդ թափթփուկի ձեռքը բռներ: Ինձ թվում է, տեղի 17-18 տարեկան թափթփուկ լակոտներն են եղել, ոստիկանությունը հենց հեռացել է, իրենք իրենց սեւ գործն արել են:
Հա, ես հասկանում են, որ դիտավորյալ հատուկ մեր մեքենան չեն ուզեցել անեն, բայց դա ի՞նչ կապ ունի, սա սրբապղծություն է: էս օրով. նման վայրում, նման հանցանք, ես ուղղակի մեծ ցավ եմ ապրում: Ասում են` հենց ոստիկանությունը գնացել է մի կողմի վրա, անցել են գործի, ես ուղղակի հիրասթափված եմ: Ոստիկանությունից գոնե պետք է էդ մեքենանների կողքը լինեին, լավ էս ի՞նչ է կատարվում… Ես ինձ շատ շատ վատ եմ ինձ զգում, ախր ո՞նց կարելի է մեր վիշտը, նման ձեւով… չգիտեմ:

Ավելի վաղ հայտնել էին, որ անհայտ անձինք երկու ավտոմեքենայի կողային ապակիները կոտրելու միջոցով հափշտակել են խոշոր գումար եւ թանկարժեք գույք: Մասնավորապես, Արմենակ Ուրֆանյանի հարազատներին պատկանող մեքենայից հափշտակել են խոշոր չափի գումար: Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ «Եռաբլուր» էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այդ ընթացքում «Եռաբլուրում» ուժեղացված հսկողություն էին իրականացնում ոստիկանները: Իրավապահները թույլ չեն տվել պանթեոնի վերեւի հատվածում կայանել ավտոմեքենաները, ուստի մարդիկ ստիպված են եղել ոստիկանների ուղղորդմամբ մեքենաները կայանել նրանց նշված վայրում, իսկ երբ վերադարձել են՝ հայտնաբերել են ավտոմեքենաները թալանված:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն