Երևան, 04.04.2020, 16:30,
ԲԱ Ո՞ՒՐ ԷԻՆ ԱՐՄԱՆԻ ՎԿԱՆԵՐԸ, որ Կենտրոնի ոստիկանությունը ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԷԻՆ ''լավերը" ...«Արցախում իշխանության կգան մարդիկ, որոնց պատկերացումներն այլ կլինեն ռազմական էլիտայի պատկերացումներից». Նորայր ՆորիկյանԱյս փորձությունն էլ հայ ժողովուրդը հաղթահարելու է. սերը` հոգում, հույսը` մտքում, հավատը` հոգումՄոսկվայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը«Արսեն Թորոսյան ամբողջ պատասխանատվությունը քո վրա է».Նունե ՆերսիսյանՉի բացառվում, որ ԱԱԾ բացահայտած՝ սպանությունների պատվերի գործով հարցաքննության կանչվի «օրենքով գող» Սարատովի ԱրտյոմըԻտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն մեկ օրում ավելացել է 2000-ով, Ֆրանսիայում՝ 500-ովՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում էՔանիսը գաղտնալսվեցին 2019թ․ խուզարկությունից մինչեւ կալանավորումներNEWSMEDIA.am-ի տնօրենը պայմանավորվածություն ձեռք բերեց «Աստղիկ» ԲԿ-ի ղեկավար Ասատուր Ասատրյանի հետ՝ կազմակերպելու Մեխակ Առաքելյանի բուժման ողջ գործընթացը, այդ թվում նաեւ պահանջվող վիրահատությունը

«Խորհուրդ կտամ. յուրաքանչյուր մարդ մնա իր տեղում, եւ չընկնի ոտքի տակ».Արմեն Ավետյան

Հանրության կողմից սիրված, հայտնի դերասան, նմանակող Արմեն Ավետյանի համար,  եւս անընդունելի եւ մերժելի է Ամբերդի համայնքապետի ցուցաբերած վերաբերմունքը եւ հնչեցրած սպառնալիքները, որը վերջինս հնչեցրել Է  Fnews.am կայքի հիմնադիր, լրագրող Գայանե Զարգարյանի նկատմամբ.

Անընդունելի եմ համարում Ամբերդի համայնքապետի դրսեւորած վարքագիծը ՝հարգարժան լրագրող Գայանե Զարգարյանի նկատմամբ: Վերը նշված համայնքապետին բարեկամաբար խորհուրդ կտամ առհասարակ բոլոր լրագրողների, եւ մեր հարգելի Գ. Զարգարյանի հետ շփվելիս՝ իրեն կոռեկտ դրսևորի: Որովհետեւ այս օրերին, բոլորս ականատես եղանք, թե ինչիպիսի ամբարտավան խոսելաձեւով է դիմում լրագրողին, էլ չեմ խոսում համայնքապետի հնչեցրած սպառնալիքների մասին, որն ունկնդրել կարողացանք բոլորս:

Այսքանից հետո, ինձ մնում է իմ լավ ընկերոջը՝ Ամբերդ համայնքի դպրոցի տնօրեն պարոն Մաղաքյանին  խնդրել՝ զբաղվել համայնքապետի վարքով,  եւ առհասարակ որոշ ժամանակով՝ պարոն համայնքապետին ուղարկել  անկարգների դասարան: Որպեսզի ունենանք քաղաքակիրթ, հասարակությանը հարիր համայնքապետ:


Կուզենամ ադրադառնալ նաեւ Գայանեի մարդ, լրագրող տեսակին, որպեսզի բոլոր նրանք, ովքեր նրան լավ չեն ճանաչում տեղեկանան. Գայանեն այն լրագրողներից է, ով ցանկացած հոդված, հրապարակում պատրաստելիս հոգի է դնում ցանկացած բառի ու նախադասության մեջ. գնում է մինչեւ վերջ՝ բացահայտելով բոլոր խութերը: 
Մենք Գայանե Զարգարյան լրագրողի դեպքում,  լավ գիտենք նախադեպերը, որ նա քաղաքական հայրերին է իրենց տեղը ցույց տալիս. դիմակազերծելով նրանց իրական կերպարը հանրության համար: Ուստի խորհուրդ կտամ, որ յուրաքանչյուր մարդ.  մնա իր տեղում, պարկեշտ եւ չընկնի ոտքի տակ:

Նա զգուշացողներից չէ... անկախ նրանից թե օրվա որ ժամին, ով կհայտնվի նրա ճանապարհին. Նրա համար կարեւորը՝ հանրային գերակա շահն է: 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն