Երևան, 26.04.2019, 08:19,
VIDEO.Ատրճանակը դրեցին գոտկատեղիս, տարան Վովա Գասպարյանի մոտ. Թևոսիկի եղբոր սպանության կազմակերպիչը նոր դրվագ հիշեց.news.am«Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, հիմա այլ երկրներում մեզ խայտառակ են անում»․ Դավիթ Սանասարյան«Ակնհայտ է, որ Հայկական հարցի լուծումը հանդիպում է Թուրքիայի կանգնեցրած բետոնե պատին». Լևոն Շիրինյան«Կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ». Դավիթ Սանասարյանի ուղերձը«Հիմա պլստացի՞ն , թե՞ արդարացի պատիժ կրեցին ժողովրդին ջարդող բանդաներն ու դրանց պապաները»Աժ նախկին պատգամավորի որդին նշում է Ծննդյան Տարեդարձը Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը բնակչուհուց պահանջել է իրեն տալ 2 ամսվա նպաստի գումարը«Ձեռքներդ հեռու՝ Հերոսի մորից. իմացե'ք Ձեր տեղն ու դերը»Մեղադրանքներ են առաջադրվել 5 զինծառայողների և զորամասի հրամանատարին«Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ»

ՄԻՋԱԴԵՊԸ ԽԻՍՏ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է. ամբողջ հասարակությունն է քննարկում

«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ հիմնադիր Մանուշակ Ստեփանյանին նույնպես զայրացրել է նախկին ՀՀԿ-ական, Ամբերդ համայնքի ղեկավար՝ Մանվել Բաբայանի դրսեւորած վարքագիծը՝ Fnews.am օրաթերթի տնօրեն, լրագրող Գայանե Զարգարյանի նկատմամբ:

Image result for Մանուշակ Ստեփանյանը

 

-Դատապարտելի է Ամբերդի համայնքապետը դրսեւորած վարքագիծը: Ամբողջ հասարակությունն է քննարկում, քննադատում  այդ մեղմ ասած տգեղ երույթը: Սխալ վարքագծով մոտեցումը արդեն հերիք է՝ դատապարտելու համար: Կդժվարանամ երեւույթը մեկ բառով նկարագրել, բայց որ համայնքապետը կարող էր նախ հայ կնոջ , ապա լրագրողի հետ այդ բառապաշարով խոսել, դա արդեն անկարելի է, ու խիստ դատապարտելի: 

Մեկ վայրկյանով ինձ այդ համայնքի բնակիչ զգացի, ու տարակուսեցի, թե ինչպես կխոսի իր համայնքի բնակիչների հետ, եթե լրագրողի հետ է այդպես խոսում:

Եւ կամ վերջապես, մարդիկ ինչո՞ ւ են իրար խառնվել, երբ լրագրողը փորձել է հետաքննություն իրականացնել: Եթե մտահոգվելու խնդիր չկա:
Բա եթե հետաքննություն չարվեր, ինչպե՞ս պետք է խնդիրը համակողմանի ներկայացվեր հանրության դատին: Այսօր քանի որ մենք դարձել ենք ֆեյսբուքյան իշխանություն, ֆեյսբուքյան կառավարություն` ցանակացած քաղաքացի իր խնդիրը բարձրայնում է սոցցանցերով, ԶԼՄ-ներով: Քիչ չեն դեպքերը, երբ շատ-շատերը առանց փաստերը ստուգելու. վերցնում են. ցանկացած ինֆորմացիա տեղադրում համացանցում` թյուր կարծիք ստեղծելով ե՛ւ բնակչության, եւ՛իշխանության մոտ, եւ առհասարակ:
Բայց պրոֆեսիոնալ լրագրողը ստացված ինֆորմացիան անմիջապես չի տեղադրում. ինչ խոսք նախ գնում է փաստերի ճշգրտման ճանապարհով, այն էլ երբ խոսքը վերաբերում էր համայնքի բյուջեի ծախսերին:

Առիթից օգտվելով, պետք է ասեմ, որ ես որպես ՀԿ-ի ղեկավար, բազմիցս եմ դիմել լրագրող Գայանե Զարգարյանին՝ խնդիր ունեցող զինծառայողների հարցերով: Միայն մեկ օրինակ բերեմ, եւ իմ խոսքերն ավելորդ կլինեն: 2018թվականի դեկտեմբեր ամսի վերջին, դիմեցի լրագրող Գայանե Զարգարյանին:
Եւ նրա կողմից անցկացված, արդարացի հետաքննության արդյունքում, որը տեւեց ուղիղ մեկ ամիս (հավանաբար կհիշեք կակազող զինվորի՝Էդուարդ Պապյանի դեպքը),զինվորը զորացրվեց:

Նա օրերով հոսպիտալի դռներից, Էդուարդի ծնողների կողքից , մեկ րոպե անգամ չհեռացավ: Անգամ Ամանորն իր ընտանիքի հետ չդիմավորեց. (ազնվորեն եմ ասում), հասավ Էդուարդի դպրոց, մանկապարտեզ, քրքրեց փաստերը հանեց, ապացուցեց, որ այդ երեխան ենթակա չէ ծառայության, եւ այո օրենքով հասանք նրան, որ տղային
զորացրեցին:
Ես բարձրագոչ բառեր չեմ ասում. եղելությունն եմ ներկայացնում. ու դեռ փակագծեր չեմ բացում, թե լրագրողի կռիվը՝ մինեւ քանի ծանր քաշային պաշտոնյաների հասավ:Գործով են ճանաչում՝մարդուն, լրագրողին, ցանկացած մեկին: Դատարկ խոսել, ով ասես կարող է: 

Գայանե Զարգարյանը՝ պրոֆեսինալ եւ գիտակ լրագրող է, որի հետաքննության արդյունքում բազմաթիվ զինվորներ արդարացիորերեն կարողացել են պաշտպանել իրենց օրենքով սահմանված իրավունքները: Եւ նա, այն տեսակներից է, ով չկոտրվող է, մինչեւ վերջ իր սկզբունքի ու տեսակի համար պայքարող: Իսկ դա, նրա թշնամին անգամ վստահ եմ, որ միայն կարող է հարգել:

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն