Գուրգեն Եղիազարյանը՝ լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին. «Նման սպառնալիքներ հնչեցնողը շատ լավ գիտի, որ թավշյա իշխանություն կոչվածում` հովանավորներ ունի. ես դատապարտում եմ տվյալ դեպքը»

«Նախ եւ առաջ պետք է տեսնել, թե ով է այդ խուլիգանը, որը համարձակվել նման ամբարտավան պահվածք ցուցաբերել, սպառնալ եւ վիրավորել՝ պրոֆեսիոնալ, եւ իր գործի գիտակ լրագրողի հետ: Երեւի նա տվյալ լրագրողին խառնել է մանր-մունրիկների հետ»,- անդրադառնալով Fnews.am-ի գլխավոր խմբագրի դեմ Ամբերդի համայնքապետի հնեցրած սպառնալիքներին ու վիրավորանքներին, ասել է քաղաքական գործիչ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ, Գուրգեն Եղիազարյանը, նկատելով.

-Ես որոշակի տեղեկություններ ունեմ, որ դա նախկին ՀՀԿ-ական է եղել, բայց հիմա արդեն ՔՊ-ական է ցանկանում դառնալ: Այսինքն առնետավազքի լավագույն ներկայացուցիչներից մեկն է: Լրագրողը շատ ճիշտ, կոռեկտ վարքագիծ է դրսեւորել ՝ եթե համեմատենք համայնքապետի լկտի պահվածքի հետ. եւ ըմբռնումով է վերաբերվել նրան:

Հույս ունենանք, որ իրավապահ մարմինները համապատասխան գնահատական կտան այս դեպքին, եւ համարժեք պատասխանատվության կենթարկվեն տվյալ անձին: Թեպետ խիսստ կասկածում եմ, որովհետեւ նման սպառնալիքներ հնչեցնողը շատ լավ գիտի, որ թավշյա իշխանություն կոչվածում` հովանավորներ ունի, ըստ այդմ էլ իրեն նման ամբարտավան է դրսեւորում: Քաջ գիտակցելով, որ անպատժելի կմնա:

Ես դատապարտում եմ նման երեւույթները, եւ մասնավորապես տվյալ դեպքը:

Ես կցանկանամ անդրադառնալ նաեւ Գայանեի անձին: Այն, որ Գայանե Զարգարյանը միշտ էլ  կանգնել է անպաշտպան ընչազուրկ հատվածի կողքին, ու այս դեպքում էլ, պաշտպանել է քաղաքացու շահերը, արդեն դրանով ամեն ինչ ասված է: Լրագրողի դեպքում՝ մենք գործ ունենք լուրջ, պրոֆեսիոնալի հետ, եւ ՀՀ ազնիվ քաղաքացու հետ, ով մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր պրոֆեսիոնալիզմը:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն