Երևան, 03.06.2020, 16:49,
COVID-19-ը նաեւ մաշկային դրսեւորումներով է ի հայտ գալիս. Մաշկավեներաբան ԳԵՎՈՐԳ ՇԱՔԱՐՅԱՆ.«Իրավունք TV»Հրաչյա Հակոբյանը, Աննա Հակոբյանը և Սիփան Փաշինյանը դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմՔաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել էԿգա մի օր՝ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար․Ռ ՀայրապետյանԳրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը (լուսանկար)Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներՈստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան. ՄԻՊ-ն արձանագրել է«Ջնդի Ամարյանի օրինակով՝ թող բարության շղթան ընդլայնվի, ու արմատ գցի այլոց սրտերում».Կանիաշիրի դպրոցի տնօրեն «Փորձում են վախեցնել և լռեցնել». Գագիկ Համբարյանին ոստիկանություն են հրավիրելԱնի Սամսոնյանի դիմումի կապակցությամբ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել

ՄԵՐ ՀԱՅ ՍԵՐՈՒ՛ՆԴ, ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ,ԹԵ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԴՈՒՐՍ, ԱՅՈ, ԵՂԵ՛Ք ՀԱՅՈՑ ԴԵՍՊԱՆ

 Փաստ է, որ ազգն հարատև է իր լեզվով և մշակույթով: Եվ յուրաքանչյուր մոր և ուսուցչի առջև գեր խնդիր է դրված մեծացնելու և կրթելու մարդ, ով պատրաստ կլինի սերնդե սերունդ փոխանցելու այն ժառանգությունը, որն ստացել ենք մեր նախնիներից՝ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹ, ՀԱՎԱՏ: Այս ամենով էլ կապրի և կծաղկի հայրենիքը:

Աշակերտներիս հետ հաճախ ենք անդրադառում ՀԱՅՐԵՆԻՔ գաղափարին: Հիմա այլ է, մեր սերուդն ունի հնարավորություն կրթություն ստանալու աշխարհի տարբեր համալսարաններում, ծանոթանալու նրանց մշակույթին, ապրելով նրանց կենցաղը և դա էլ հենց պատճառ է, որ յուրաքաչյուր հայորդի, ով դուրս է գալիս հայրենիքի սահմաններից պետք է այնքան լեցուն լինի հայ մշակույթով, այնքան մոտ լինի հայ գենին ու հայի տեսակին, որ հայի մեսիջ լինի աշխարհին: Տեսնում և հպարտանում ենք աշխարհում ապրող մեր հայորդիներով, ովքեր պատվով են կրում ՀԱՅԻ ՏԵՍԱԿ լինելը, ինչպես նաև ամաչում այն հայորդիերի համար, ովքեր կարող են ստվեր գցել մեր տեսակի վրա:
Այո, ունենք հպարտանալու սերունդ, ուզում եմ ներկայացնել նրանցից մեկին՝ Աննա Անուշավանի Ստեփանյան, ով գերազանց ավարտեց Երևաի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը, այնուհետև ԵՊՀ-ի Ռոմանոգերմանական ֆակուլտետի անգլերենի բաժինը՝ բակալավրը և մագիստրատուրան, աշխատում էր մշակույթի նախարարությունում, որպես ավագ մասնագետ: Ծրագրային առաջարկով դիմեց Գերմանիայի Դաշնություն, հրավերք ստացավ և արդեն յոթ  տարի է ապրում, աշխատում և սովորում Է Բեռլինում: Սովորեց և ավարտեց Պոդզդամի համալսարանի երկու ֆակուլտետներում՝ կառավարման և լեզվա-մշակութային: Տիրապետում է յոթ լեզուների: Աշխարհում կատարել է հետազոտություններ հայապաշտպան գործառույթի շուրջ, եկել եզրակացության, որ որքան էլ հայը դրսում պահպանում է իր ավանդույթները, չխոսելով հայերեն, կանգնում ենք հայ լինելու կորստյան վտանգի առաջ: Իր հետազոտություների շուրջ մասնակցելով քննություների դոկտորական աշխատանքը կպաշտպանի ԱՄՆ Ֆլորիդա  նահանգում և տեղի համալսարնաում կդասավանդի գերմաներեն լեզու: Ո՞րն է նրա դոկտորական աշխատանքի թեման՝ << ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ՉԳԻՏԵՍ, ՀԱՅ ՉԵՍ>>: Շատ ուրախացա, երբ իմացա, որ մեր հրաշք սերունդն զբաղվում է աշխարհում հայապաշտպան գործով, և տեղին հիշեցի մեր սիրելի Վերգինե Ալավերդյանի խոսքերը՝,, Բա սա ինչ է, եթե ոչ ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ,,:
ՄԵՐ ՀԱՅ ՍԵՐՈՒ՛ՆԴ, ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ,ԹԵ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԴՈՒՐՍ, ԱՅՈ, ԵՂԵ՛Ք ՀԱՅՈՑ ԴԵՍՊԱՆ:

 

ՄԱՆՈՒՇԱԿ   ՍՏԵՓԱՆՅԱՆ 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն