Երևան, 26.01.2021, 12:56,
Արցախի ՆԳ նախարար է նշանակվելու Կարեն Սարգսյանը. WarGonzo «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» Շարժման կազմկոմիտեի հերթական նիստըՄեր բանակը անկոտրում է, մենք տեսանք՝ ինչպես էին 44 օր շարունակ մեր հերոս բալեքը կյանքի գնով կռվում մի քանի պետություններից ռազմի դաշտ նետված ագրեսորների դեմ. Լեգենդար Կոմանդոսը Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարելիցին ընդառաջՉեմ կարող չտեսնել այն արհավիրքները, որոնք այսօր կանգնած են մեր ժողո վրդի առջեւ, որոնք կարող են հանգեցնել սարսափելի, անդառնալի արդյունքների.Բ.Գ.Դ. պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆՎլադիմիր Գասպարյանն ուղեղի կաթված է ստացելԴՈՒՔ Ո՞ՆՑ ԵՔ ՔՆՈՒՄ, ՁԵՐ ԱՉՔԻՆ ՉԻ՞ ԳԱԼԻՍ ՄԵՐ 5000+ ԼՈՒՅՍԻ ԿՏՈՐ ՏՂԱՆԵՐԸԳԼԽԱՎՈՐ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ. Բա Ձեզ ի՞նչ կերպ էր պետք բնորոշել ու պիտակավորել, երբ ժամանակին ձերոնք Բաղրամյանն էին փակում, ու Արա Սահակյանին սամասուդ անում...Էն ո՞վ էր որ 300 հազար դոլարից պակաս գինի չէր խմել սեփական մառանում... Լավ Ձեր խիղճն իսկապես երկաթե սունդուկում են կողպե՞լ, թե դուք դրա տեղը երբեւէ չեք էլ իմացել...անխիղճ ու անկուշտ ԿՈՐԵՅԿՈՆԵՐ...Մի կողմ քաշվեք. ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ թողած ոտնահետքերի հաշվին՝ դու ու քո նմանները ԴԵՌ ԿՌԻՆՉ ԵՆ ՏԱԼԻՍՊատերազմը սովորեցրեց նաև, թե ինչպես է պետք ապրել

«Հրաժարական տվողը չեմ» .Զարթոնքի համայնքապետ

Տեւական ժամանակ է, ինչ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ պահանջում են համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Պարույր Սարգսյանի հրաժարականը:
Սակայն համայնքապետը, պնդում է, որ ինքը հրաժարական տալու որեւէ մտադրություն եւ պատճառ չունի:
Հարցին, թե ո՞րն է այդ տասնյակ մարդկանց բողոքի հիմնական պատճառը, գյուղապետը, նշեց. «Հիմնականում բողոքում են ճանապարհների նորոգման հետ կապված, ճանապարհն էլ մարզային ճանապարհ է՝ մեր ճանապարհը չի: Դրա համար ես պաշտոնական գրությունով դիմել եմ մեր իշխանություններին, մեր հարգարժան Նիկոլ Փաշինյանին էլ եմ դիմել: Այդտեղ հաշվարկն եմ ներկայացրել՝ 1 մլրդ 170 միլիոնից մի քիչ ավելի գումար է անհրաժեշտ դրա համար»,- ասաց Զարթոնքի համայնքապետ Պարույր Սարգսյանը:
Սարգսյանը նշեց, որ 23 տարի է՝ համայնքապետ է: Եղել է ՀՀԿ անդամ, սակայն թավշյա հեղափոխության օրերին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին:
Այնուամենայնիվ, եթե բողոքի ալիքը մեծ լինի՝ պատրա՞ստ է հրաժարական տալ, համայնքապետը, թե ոչ, ապա պատասխանը այսպիսին էր. «Մեծ ալիք չի լինի: Այս բողոքողներն այն խումբն են, ովքեր իմ դեմ թեկնածություն են դրել նախկինում, պարտվել են, հիմա էլ ասում են՝ իրավիճակ է փոխվել, հրաժարական տուր: Ես հրաժարական տվողը չեմ»:
Իսկ այն հարցին, թե ի՞նչ հիմքով էին Զարթոնք համայնքի բնակիչները Պարույր Սարգսյանին մեղադրում են Քառօրյա պատերազմի մասնակիցներին հատկացված գումարները յուրացնելու մեջ, Մեղադրանքին ի պատասխան՝ համայնքապետն ասաց. «Դրա համար օրենք կա, թող գան, ստուգեն։ Ամեն ինչ թող արվի օրենքով, եւ ես էլ պատասխան կտամ օրենքի առաջ»։

Այլ մանրամասներ՝ առաջարկվող տեսանյութում:

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն