Երևան, 19.03.2019, 01:36,
Թավշյա Ռեմբոն գոնե պետք է տեղյակ լիներ, որ իր գործառույթների մեջ մտնում է ոչ թե քաղաքացուն «քացու տակ գցելն ու սամասուդ» անելը, այլ այդ նույն քաղաքացու ազատ ու անվտանգ տեղաշարժը ապահովելը…Ապրեք իրականի ու ճշմարտության մեջ...«Ցավոք սրտի մարդիկ կան, որ պետական պաշտոն են զբաղեցնում, ու աչքի են ընկնում ցածր մակարդակով.VIDEO Տաղանդավոր հումորիստը՝ ներկա եւ նախկին վարչապետերի դերում. VIDEO Գիշերը աղմկոտ կրակոցների գործով ձերբակալվել է քրեական հեղինակություն ՊոնտյոնՀՀԿ-ն հետ է վերցրել երիտասարդական հիմնադրամին անվարձահատույց տված տարածքը19-ամյա զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ձերբակալվել է համածառայակիցըԱրծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել«Մերժվածները Վազաշենի նոր ճանապարհը կառուցեցին հենց այդ նպատակով». Լևոն ԳալստյանՔննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Դիլիջանի պետական քոլեջի երկու դասախոսի

Ապրեք իրականի ու ճշմարտության մեջ...

Լրագրող Գայանե Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կեղծ արիստոկրատը՝ ամենախղճուկն է... Այդ տեսակ երեւույթները հիմնականում մերժվում են առողջ հասարակության կողմից... Մի զլացեք, մի քիչ ավելի շատ կարդացեք մեր ՄԵԾԵՐԻ մասին, եւ այն ժամանակ գուցե մի քիչ դասեր քաղեք. ծանր ու թեթեւ անեք, եւ ինչ-որ մի կերպ, մի ճարով ձեր գլուխները մտցնեք, որ առհասարակ խելոքը, գիտակն ու հանճարը նախ եւ առաջ համեստության օրինակ են:Էլ չխոսեմ նրանց անսահման մեծահոգության ու ՄԱՐԴ լինելու մասին... Փքված գոռոզամտությունն ու ճոռոմախուսությունը՝ թուլության ու տկարության ժանրից են: Ասելիքս սկզբունքայնության ու հպարտության հետ կապ չունի... Հ.Գ Եւ վերջապես բարձր քթի տակ միշտ թզուկներ են թաքնվում... ապրեք, արարեք ու քայլեք համաչափ, այն Ձեզ առավել ներդաշնակ ու ընկալելի կդարձնի... Կարիք չկա դարի արիստոկրատի կեղծ դիմակ կրել, այդ դիմակի տակից Ձեր Ով լինելը՝ առավել ցցուն է երեւում... Բա որ երբեմն սուտ արիստոկրատի գլախարկ է ուզում կրել ծույլ ձրիակերը... Հ.Գ Ակամայից հիշեցի հայտնի դերասանուհի Օդրի Հեփբերնին, ում անունը ծանոթ է միլիոնավոր մարդկանց: 50-ականների կուռքը մինչև այսօր նորաոճության խորհրդանիշ է: Բազմաթիվ լուսանկարներից, որ մենք անգամ այսօր տեսնում ենք ամսագրերի շապիկներին, մեզ է նայում կատարյալ գեղեցիկ մի կին: Նրա դեմքը ներքուստ շողում է բարությամբ, ոչ շինծու կանացիությամբ և ուժով, որ ամեն մեկը չի կարող առաջին հայացքից տեսնել: Այդպիսին էր Օդրի Հեփբերնը կենդանության օրոք, այդպիսին նա մնաց իրեն ճանաչողների և երկրպագուների հիշողության մեջ: Այնպես, որ ապրեք իրականի ու ճշմարտության մեջ...

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն