Երևան, 04.04.2020, 16:35,
ԲԱ Ո՞ՒՐ ԷԻՆ ԱՐՄԱՆԻ ՎԿԱՆԵՐԸ, որ Կենտրոնի ոստիկանությունը ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԷԻՆ ''լավերը" ...«Արցախում իշխանության կգան մարդիկ, որոնց պատկերացումներն այլ կլինեն ռազմական էլիտայի պատկերացումներից». Նորայր ՆորիկյանԱյս փորձությունն էլ հայ ժողովուրդը հաղթահարելու է. սերը` հոգում, հույսը` մտքում, հավատը` հոգումՄոսկվայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը«Արսեն Թորոսյան ամբողջ պատասխանատվությունը քո վրա է».Նունե ՆերսիսյանՉի բացառվում, որ ԱԱԾ բացահայտած՝ սպանությունների պատվերի գործով հարցաքննության կանչվի «օրենքով գող» Սարատովի ԱրտյոմըԻտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն մեկ օրում ավելացել է 2000-ով, Ֆրանսիայում՝ 500-ովՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում էՔանիսը գաղտնալսվեցին 2019թ․ խուզարկությունից մինչեւ կալանավորումներNEWSMEDIA.am-ի տնօրենը պայմանավորվածություն ձեռք բերեց «Աստղիկ» ԲԿ-ի ղեկավար Ասատուր Ասատրյանի հետ՝ կազմակերպելու Մեխակ Առաքելյանի բուժման ողջ գործընթացը, այդ թվում նաեւ պահանջվող վիրահատությունը

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Դիլիջանի պետական քոլեջի երկու դասախոսի

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հրազդանի նախկին քաղաքապետին տեղափոխել են քննչական բաժին (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել երկու դասախոսի: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի օգոստոս ամսին ՀՀ ԿԳՆ «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի արտադրական ուսուցման վարպետը, Տավուշի մարզի գյուղերից մեկի երկու բնակիչների անվամբ լրացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող նշված քոլեջի ընդունելության դիմումները և կեղծելով նրանց ստորագրությունները՝ վերջիններիս քոլեջում հաշվառել որպես ուսանողներ:

Այնուհետև 2017 թվականի սեպտեմբերի 12-ին քոլեջի վարպետը, նույն ուսանողների փոխարեն կեղծելով վերջիններիս ստորագրություները, ստորագրել է քոլեջի և ուսանողների միջև կնքված պայմանագրերը, իսկ 2018 թվականի հունվար ամսին, կրկին կեղծելով նրանց ստորագրությունները, գրել է կեղծ դիմումներ՝ բնակության վայրը փոխելու պատճառաբանությամբ ուսանողի պարտականություններից ազատելու վերաբերյալ, որոնց հիման վրա նրանք հեռացվել են քոլեջից:

Պարզվել է նաև, որ «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի թվով 14 դասախոսներ թվով 8 ուսանողների՝ ՀՀ-ից բացակայելու պարագայում նրանց բացակայությունները չեն հաշվառել և նշանակել են կեղծ գնահատականներ: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համակցությամբ՝ «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դասախոսներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ), իսկ երկրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Իսկ 12 դասախոսների մասով 2019 թվականի փետրվարի 27-ին որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին` համաներման ակտի ուժով:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն