Երևան, 27.06.2019, 13:40,
Դատախազը հաստատել է «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը«Պետք է առավելագույնս տարածել այս տեղեկությունը». Հրանուշ Խառատյան«Ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ ՍԴ դատավորի դարակազմիկ հայտարարությանը». Ավետիք ԻշխանյանՇիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ի զավեշտներից (փաստաթղթեր)«Շատ կարևոր եմ համարում, որ ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկա հանդիպման վերաբերյալ»․ ՀՀ վարչապետի խոսնակԲակո Սահակյանը հաստատել է Արցախում ՏԻՄ ընտրությունների անցկացման օրըԿոնսերվատորիայի մոտ դանակահարել են Արցախի 40-ամյա բնակչին. Վիճակը ծայրահեղ ծանր է. մի քանի հարված է եղել«Խուդոյանը մի բաժակ ջրում փոթորիկ է բարձրացնում, իսկ ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Ավանեսյանը` փաստարկներ է ներկայացնում».VIDEO Վահե Մելոյանը դադարեցրել է հացադուլըԱդրբեջանի ՊՆ ղեկավարի զառանցանքը. Գագիկ Համբարյան

Տարիների ընթացքում ահռելի գումար է ստացել. համայնքապետը 4 տարի շարունակ չարաշահելով պաշտոնական դիրքը, կնոջը նշանակել է առաջին կարգի մասնագետ

Արմավիր մարզի, Ամբերդ համայնքի երկարամյա գյուղապետ Մանվել Բաբայանը, ով շուրջ 19 տարի ղեկավարում է համայնքը, շարունակում է իրեն արտոնյալ զգալ Ամբերդ  համայնքում: 

Բավական չէ, նախկին ՀՀԿ-ական գյուղապետը, համայնքապետարանի բոլոր հաստիքները մեջ-մեջ է արել, գործի նշանակելով ծանոթ-բարեկամի, հարազատ քրոջ տղային, արի ու տես, որ 2014-ից մինչ 2018 թվականի կեսերը, խախտելով ՏԻՄ-ի մասին համապատասխան օրենքը, միջնակարգ կրթություն ունեցող կնոջը՝Լիդա Հարությունյանին նշանակել է առաջին կարգի մասնագետ, ով 2014-ից մինչեւ 2018 թվականը, բյուջեից մոտավոր 4 մլն դրամ աշխատավարձ է ստացել:

Եւ միայն 2018-ին, հուլիս ամսին  նախկին ՀՀԿ-ականը որոշել է կնոջը ազատել աշխատանքից, կռահելով հետագայում գլխի գալիքը:

Սակայն, այդ ամենով հանդերձ նախկին ՀՀԿ-ական Բաբայանը հիմա էլ, չի զլանում գործով ապահովել բացառապես իր մտերիմ շրջապատին՝հույս փայփայելով, որ լույս չի սփռվի իր ապաշնորհ գործունեության էջերի վրա, հատկապես որ Արմավիրի մարզում, եւ Ամբերդ համայնքում ակտիվ խոսակցություններ են պտտվում այն մասին, համայնքին բնաիչներին տրվող սոց. օգնությունների  ճակատագիրը՝ բազում հարցերի տեղիք է տալիս... 

Ժամանակն է, պատկան մարմինները դեմքով շուռ գան դեպի Ամբերդ, եւ կհամոզվեն, թե ինչ ապօրինությունների շղթա կարող է բացվել այս համայնքից: Նշենք, որ ՏԻՄ համապատասխան օրենքի համաձայն, համայնքային ծառայողը համայնքի ղեկավարի աշխատակազմում համայնքային ծառայության պատոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն (բացառությամբ թափուր ժամանակավոր պատոնի) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող տասնութ տարին լրացած ՀՀ քաղաքացին եւ ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցողները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, քաղաքական կամ այլ հայացքներից, անկախ սոցիալական կարգավիճակից, գույքային կամ այլ դրությունից:
Միեւնույն ժամանակ նույն <<Համայնքային ծառայության մասին օրենքով>> համայնքային ծառայողին արգելվում է աշխատել մերձավոր ազգակակցանությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ: 

Ամբերդ համայնքի ղեկավարի քաջագործություններին առավել մանրամասն՝կանդրադառնանք հաջորդ հրապարակման շրջանակներում: 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն