Երևան, 22.08.2019, 05:27,
Երևանում ոստիկանությունն ուժեղացված ծառայության ընթացքում մի շարք օրինախախտների է բերման ենթարկելՄի մարդ, ով կարողացավ մի գիշերում ուրանալ մարտական ընկերոջը, Սուրիկ Խաչատրյանին` կուրանար ու կուրանարԱյսօր Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանի Ծննդյան Տարեդարձն է«Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է». Գագիկ Համբարյան«Իրավապահների մասկարադը հասավ Ապարան.հիմա իրավիճակին չե՞ն տիրապետում, թե՞ սխալ են զեկուցում»Մելիք Մանուկյանի դեմ կատարված սպանության փորձը՝ տեռորիզմի ժանրից էր... ՀՔԾ-ն՝ Աշոտյանի վարորդին ազատ արձակելու մասին«Երբեմն ուղղակի լռե՛ք, դա լավագույն լուծումն է». Արծրուն Հովհաննիսյան«Վտանգը զգալու դեպքում պետք է անմիջապես հարվածենք՝ ոչ թե սպասենք, որ իրենք հարվածեն».Մանվել Ղազարյան «Զինծառայողին սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն». Ժաննա Ալեքսանյան

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրը մարտաֆիլմ է հիշեցնում. 3 քաղաքացի հրազենային վնասվածք են ստացել.ըստ տեղեկությունների, վիրավորներից մեկը Ազգային Ժողովի պատգամավորներից մեկի եղբոր տղան է

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:

«Էրեբունի» բժշկական կենտրոն 2, իսկ 1 հոգի էլ «Արմենիա» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով քաղաքացիներ են տեղափոխվել:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:


Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղոկասյանն ու Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները Բագրատունյաց փողոցի ավտոլվացման կետերից մեկում հայտնաբերել է Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր, ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է բեյսբոլի բիտա, արնանման հետքեր և արյունոտ բաճկոն:

Իսկ Արցախի փողոցում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Toyota մակնիշի 50 ZZ 004 համարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր:

Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշումով ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ըստ տեղեկությունների, վիրավորներից մեկը Ազգային Ժողովի պատգամավորներից մեկի եղբոր տղան է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն