Երևան, 27.06.2019, 13:17,
Դատախազը հաստատել է «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը«Պետք է առավելագույնս տարածել այս տեղեկությունը». Հրանուշ Խառատյան«Ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ ՍԴ դատավորի դարակազմիկ հայտարարությանը». Ավետիք ԻշխանյանՇիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ի զավեշտներից (փաստաթղթեր)«Շատ կարևոր եմ համարում, որ ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկա հանդիպման վերաբերյալ»․ ՀՀ վարչապետի խոսնակԲակո Սահակյանը հաստատել է Արցախում ՏԻՄ ընտրությունների անցկացման օրըԿոնսերվատորիայի մոտ դանակահարել են Արցախի 40-ամյա բնակչին. Վիճակը ծայրահեղ ծանր է. մի քանի հարված է եղել«Խուդոյանը մի բաժակ ջրում փոթորիկ է բարձրացնում, իսկ ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Ավանեսյանը` փաստարկներ է ներկայացնում».VIDEO Վահե Մելոյանը դադարեցրել է հացադուլըԱդրբեջանի ՊՆ ղեկավարի զառանցանքը. Գագիկ Համբարյան

ՊՆ պաշտոնյան 1000 դոլար է պահանջել զինգրքույկում կեղծ տեղեկություններ տալու դիմաց. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ Ա.Պ-ն, զինկոմիսարիատ դիմած զինապարտ քաղաքացուն առանց բժշկական վերազննման զինգրքույկ դուրս գրելու և դրանում զինծառայության համար ոչ պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան նշումներ կատարելու դիմաց, 2019 թ. փետրվարի 11-ին նույն զինկոմիսարիատի հաշվառման բաժնի տեսուչ Վ.Վ-ի միջոցով պահանջել է խոշոր չափերով՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք գումար:

 

 Քաղաքացու զինգրքույկում ակնհայտ կեղծ տեղեկություններ գրանցելուց հետո Ա.Պ-ն տեսուչի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել կաշառքը ստանալ փետրվարի 19-ին: Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո զինկոմի տեղակալը բերման է ենթարկվել:


Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է առաջադրվել 2 անձի, նրանք ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն