Երևան, 27.06.2019, 13:17,
Դատախազը հաստատել է «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը«Պետք է առավելագույնս տարածել այս տեղեկությունը». Հրանուշ Խառատյան«Ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ ՍԴ դատավորի դարակազմիկ հայտարարությանը». Ավետիք ԻշխանյանՇիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ի զավեշտներից (փաստաթղթեր)«Շատ կարևոր եմ համարում, որ ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկա հանդիպման վերաբերյալ»․ ՀՀ վարչապետի խոսնակԲակո Սահակյանը հաստատել է Արցախում ՏԻՄ ընտրությունների անցկացման օրըԿոնսերվատորիայի մոտ դանակահարել են Արցախի 40-ամյա բնակչին. Վիճակը ծայրահեղ ծանր է. մի քանի հարված է եղել«Խուդոյանը մի բաժակ ջրում փոթորիկ է բարձրացնում, իսկ ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Ավանեսյանը` փաստարկներ է ներկայացնում».VIDEO Վահե Մելոյանը դադարեցրել է հացադուլըԱդրբեջանի ՊՆ ղեկավարի զառանցանքը. Գագիկ Համբարյան

Հայտնի գործարար «ԲԼԱ»-ի տղա Ռուստամ Ստեփանյանը, հաճախակի է հյուրընկալում «օրենքով գողեր» Պզոյին ու Սեւոյին

Կրիմինալ աշխարհը դիրքավորվում է. նոր կոալիցիաներ են ձեւավորվում 

ՀՀ-ում նոր իրողությունների ֆոնին, բավականին ուշագրավ զարգացումներ ու իրադարձություններ են տեղի ունենում հատկապես քրեական աշխարհում, ուր նույնպես սեւերի ու սպիտակների ճակատը հստակ ուրվագծվում է: Եթե նախկինում հայրենի ոստիկանության հետ ասոցացված հատուկենտ քրեական տարերի անուններ, (տարածված լուրերի համաձայն) այժմ կապվում են  ուժային այլ կառույցների հետ, ապա փոքր-ինչ այլ իրավիճակ է «օրենքով գողեր»-ի ու ՀՀ-ի  որոշ «աֆտարիտետների» շրջանում, որոնց շարքերում այսօր այլ անուններ, ու ֆիգուրներ են համալրվել:

Շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն, աժմ նոր ճակատ եւ կոոալիցիա է ձեւավորվում. ի դեմս՝ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված «օրենքով գող» Արմեն Ղազարյանի (Պզո) –ի եւ մեկ այլ «օրենքով գող» Արմեն Մանուկյանի՝ (Ավետի տղա Սեւո-ի) գլխավորությամբ, ովքեր հատկապես այս վերջին ժամանակաշրջանում այսպես ասած փորձում են քրեական աշխարհում՝իրադրության տերեր լինել: («Օրենքով գողեր» Պզոյին եւ Սեւոյին, ասում են հաճախակի կարելի է տեսնել Եգիպտոսներում բուրժուական հաճույքներ անելիս…)

Ի դեպ, նույն լուրերի համաձայն, Պզո-Սեւո ճակատի հետ, այս օրերին առավել քան ինտեսնսիվ շփումների մեջ է նաեւ մեկ այլ «օրենքով գող» Ժիրայր Բրուտյանը, ով գողական աշխարհում, խնդիրներ էր ունեցել՝ դեռեւս նախկին իշխանությունների օրոք: 

Իսկ որ ամենաուշագրավն է, (ըստ շրջանառվող համառ լուրերի) այս թիմում իր ակտիվ դերակատարությամբ աչքի է ընկնում ՌԴ-ում հայտնի գործարարներից Ռոբերտ Ստեփանյանի՝ (ԲԼԱ-ի) տղա Ռուստամ Ստեփանյանը, ով ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների քրեական դեմք է, եւ ում 2016 թվականին ՌԴ իշխանությունները հետախուզում էին հայտարարել ` մարդու առևանգման և սպանության մեղադրանքով:
Ըստ նույն լուրերի, Ռ. Ստեփանյանը հաճախակի է հյուրընկալում «օրենքով գողեր»՝ Պզոյի ու Սեւոյին, ով ի դեպ ռուսական համարներով իրենից գոհ շրջում է ՀՀ-ի ողջ տարածքով մեկ:

Լուսանկարում Ռ. Ստեփանյանի վարած մեքենան է՝ ռուսական համարանիշներով:

Ի դեպ, քրեական դեմք Ռ. Ստեփանյանին հաճախակի կարելի է տեսնել նաեւ Գոլդեն Փելես հյուրանոցում, ուր ասում են, օրվա ամենակարողը մինի սխոդկաներ է անցկացնում այլ շրջանակների հետ եւս՝ ակնարկելով, որ այսօր ինքը հարց լուծող դեմք է , ում համար որեւէ փակ դուռ գոյություն չունի…

Նկատենք, որ նախկին իշխանությունների օրոք էլ, նույն Ռ. Ստեփանյանը բավականին սերտ կապեր է ունեցել ոստիկանության համակարգի հետ սերտաճած որոշ կարկառուն դեմքերի հետ, որոնց աջակցության շնորհիվ, ասում են կարողացել է մի շարք մութ պատմությունների միջից «չոր» դորս գալ (որի էջերին կանդրադառնանք հաջորդիվ):

 

Հ.Գ 

Նորություն չէ, որ նախկին իշխանությունների օրոք, կրիմինալը բաժան-բաժան էր արված օլիգարխիկ կլանի ու բաձրաստիճան այրերի միջեւ: Քանի որ, ընտրությունից-ընտրություն քրեական ռեզերվի դերն ուղղակի անուրանալի էր: Եւ հիմա հարց է. թե ժողովրդի իշխանությանը, որքանո՞վ են պետք այն քրեական դեմքերն ու տարերը, որոնք իրենց վարքաբանությամբ ու գործելաճով նոր խնդիրներ ու պրոբլեմներ կարող են ստեղծել ներկայիս իշխանությունների համար:
Օր-օրի առավել լրջանում են պնդումներն այն մասին, որ քրեական ռեզերվի իներցիան պահպանվում է, ու թերեւս պատահական չէ, որ երկրում ավելացել է զինված միջադեպերի ու հանցագործությունների թիվը:

Չստացվի, որ Նոր Հայասատնում ապրելով՝ կրկին բախվենք հին իրականությանը:
Հատկապես, որ արդեն տեսնում ենք, թե ինչպես են քրեական տարերը հեշտությամբ դուրս գալիս այս կամ այն քրեական պատմության միջից, ըստ էության թքած ունենալով օրենքի, արադարադատության ու նաեւ հասարակական կարծիքի վրա:

 Աղբյուր՝ Fnews.am 

Ա. Սիմոնյան 

 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն