Երևան, 26.04.2019, 08:20,
VIDEO.Ատրճանակը դրեցին գոտկատեղիս, տարան Վովա Գասպարյանի մոտ. Թևոսիկի եղբոր սպանության կազմակերպիչը նոր դրվագ հիշեց.news.am«Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, հիմա այլ երկրներում մեզ խայտառակ են անում»․ Դավիթ Սանասարյան«Ակնհայտ է, որ Հայկական հարցի լուծումը հանդիպում է Թուրքիայի կանգնեցրած բետոնե պատին». Լևոն Շիրինյան«Կարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ». Դավիթ Սանասարյանի ուղերձը«Հիմա պլստացի՞ն , թե՞ արդարացի պատիժ կրեցին ժողովրդին ջարդող բանդաներն ու դրանց պապաները»Աժ նախկին պատգամավորի որդին նշում է Ծննդյան Տարեդարձը Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը բնակչուհուց պահանջել է իրեն տալ 2 ամսվա նպաստի գումարը«Ձեռքներդ հեռու՝ Հերոսի մորից. իմացե'ք Ձեր տեղն ու դերը»Մեղադրանքներ են առաջադրվել 5 զինծառայողների և զորամասի հրամանատարին«Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ»

«Ամբերդ համայնքի ղեկավարը խաթր է արել երիատասարդությանն ու թավշյա հեղափոխությանը, թե չէ»…Photo, Video

ՀՀ Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում, թավշյա հեղափոխությունից հետո նոր կրքեր են հասունանում: Եթե ժամանակին, մարդիկ ինչ-ինչ պատճառներից ելնելով, գեներալ Մանվելի «ախպերություն» համարվող Մանվել Բաբայանի գործունեության վերաբերյալ, աչք են փակել, եւ ինչ-որ տեղ ինչու ոչ՝ զգուշացել նրա քաղաքական տանիքներից , ապա այսօր բարոյական եւ հոգեբանական տեսանկյունից, իրավիճակ է փոխվել նաեւ այս համայնքում:

Տուն ու տեղով գյուղապետարանի աթոռները զբաղեցրած Ադամյանի ազագականները, հերիք չէ համայնքը ղեկավարել են այնպես, ինչպես սեփական բոստանը, դեռ մի բան էլ նախկին ՀՀԿ-ական գյուղապետ Մանվել Ադամյանը, բոլորովին վերջերս որոշել էր նաեւ համայանքի բնակիչներին զրկել գյուղի մարզադաշտից, որը տարիների ընթացքում կառուցվել եւ տեսքի է բերվել ՝ նախ եւ առաջ ներդրումների եւ բարի մարդկանց կամեցողության շնորհիվ:

Այնինչ հանուն բիզնես շահի, տարիներով գյուղապետի աթոռը իրենով արած Մ. Ադամյանը, թույլ է տվել , որ քարուքանդ արվի մարզադաշտի մի զգալի հատվածը, որը ինչպես հետագայում մեզ հետ զրույցում իր կամքից անկախ խոստովանեց գյուղապետը, նպատակ կար ընդլայանելու, նոր գործեր՝այդ թվում նաեւ խանութ կառուցելու համար: Այսինքն՝համայնքի մարզադաշտից, կարճ ժամանակում, դժվար չէ կռահել, որ միայն հուշեր կմնային:

Նշենք, որ համայնքի մարզադաշտում, ուր բուռն կերպով սկսվել էին շինարարական աշխատանքները, նախատեսվում էր կառուցել ավտոմեքենաների վերանորոգման կետեր, ինչը գյուղապետի խորհին համոզմամբ՝ աշխուժություն կմտցներ Ամբերդ համայքնում: 

Մինչդեռ, ի տարբերություն նախկին կարկառուն ՀՀԿ-ական գյուղապետի, խնդրի շուրջ բոլորովին այլ կարծիքի էին համայնքի երիատասարդները, երեխաները, այդ թվում նաեւ կանայք, ովքեր խորը ցավ էին ապրում, որ համայնքի միակ մարզադաշտը կարելի է այսպես դնել ու ավերակ դարձնել՝ նշելով որ իրենց երեխաների համար այս մարզադաշտը միակ տեղն էր, որտեղ նրանք կարող էին մարզվել, ի վերջո կտրվել փողոցային անցուդարձից ու նաեւ զբաղմունք ունենալ:

Համայնքի բնակիչներից մեկն էլ նկատեց, որ նախկին ՀՀԿ-ական գյուղապետին թվում է , դեռ մանվելական ժամանակներ են. ինչ ուզի կանի, ոնց ուզի՝կքանդի կքաշվի մի կողմ:

Ի դեպ, համայնքում փոքրիկ էքսկուրս կատարելուց հետո, տեղեկություններ ստացվեց այն մասին, որ գյուղապետը իր պաշտոնավարման երկար ու ձիգ տարիների ընթացքում, կարողացել է ձեռքը դնել նաեւ համայնքի հողերի մի զգալի մասի վրա, ինչպես նաեւ ջանք չի խնայել յուրայիններին բաշխելու ցանկալի հողատարածքները: 
Դա էլ քիչ է, իր մոտիկներին ու բարեկամներին է ապահովել գործով՝ կարծելով որ ծովը ծնկներից է…
Հավանաբար, Ամբերդ համայնքի ղեկավար Մ. Բաբայանը դեռ հին Հայաստանի «
դոզայի տակ է մնացել», հատկապես րո հաշվի առնելու լինենք այն հանգամանքը, որ նա վերջին տարիներին եղել է Արմավիրի նախկին մարզպետ, Աշոտ Ղահրամանյանի հլու-հնազանդ համայնքային ղեկավարներից մեկը, ով նստել-վեր է կացել Ղահրամանյանի հովանու ներքո…

Ու այսքանից հետո, մնում էր այլեւս չզարմանալ, թե ինչո՞ւ գյուղապետ Մ. Ադամյանը, խոսելով իր ներկայիս քաղաքական հայացքների մասին, արձագանքեց, թե ինքը էդ երբ ա եղել հանրապետական, որ մի հատ էլ հիմա ՝ինչական լինի…
Մեկնաբանությունները կարծես թե ավելորդ են. Պատասխանը՝մանվելավարի. Էդ խի մենք երբ էինք հանրապետական ո՞ր… 
Հ. Գ 
Հավելենք, որ մեր այցելության ժամանակ, Ամբերդ համայնքի մի խումբ երիտասարդների ըմբոստության ու ու դիմադրության ալիքին հանդիպելուց հետո, համայնքի ղեկավար Մ. Բաբայանը այլեւս հրաժարվել էր թույլ տալու շարունակել սկսված շինարարությունը,հայտարարելով, որ այդ քայլին գնում է երիտասարդների խաթր , թե չէ , որ ուզենար…
Դե հասկանալի է՝կդիմեր բեսպրեդելի օգնությանը…

Կարծում ենք, ՀՀ պատկան կառույցների կողմից փոքրիկ շրջակյց կազմակերպելու դեպքում անգամ, Արմավիրի նախկին մարզպետ Ա. Ղահրամանյանի հետ երկար քայլած գյուղապետի պահոցներից կարելի է բավականին ուշագրավ էջեր դուրս հանել՝ ջրի երես:

Ստորեւ ներկայացնում ենք, Ամբերդ համայնքի ղեկավարի մեկը մյուսին հակասող պատասախաները այս եւ այլ մի շարք հարցերի շուրջ:

 

Համայնքում առկա առավել կարեւոր խնդիրների մասին՝կխոսենք հաջորդիվ:

 

 
 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն