Ճանապարհային ոստիկանն էլ, մեզ պես մտահոգ եւ սրտացավ քաղաքացի է, ով պատասխանատվությամբ է վերաբերում իր առջեւ դրված խնդիրներին

Վերջին օրերին, խստիվ ակտիվացել են քննարկումներն ու անհարկի շահարկումները՝ Ճանապարհային ոստիկանության աշխատանքների հետ կապված: Չգիտես ինչու. Ճանապարհային ոստիկանության աշխատանքներով «ՄՏԱՀՈԳՆԵՐԻ» շահագրգռությունը՝ բացառապես համակարգի ուղղությամբ քարեր նետելն է, ինչն ուղղակի այլ հետեւություններ անելու տեղիք է տալիս…

Հարգելիներս, անչափ հեշտ ու «մտահոգ» գործ է, տաքուկ անկյուններում տեղավորված՝ (համակարգիչների առաջ) թիրախավորել այս դեպքում ճանապարհային ոստիկանի աշխատանքը, ով ի տարբերություն անհարկի քննադատության սիրահարների, օրվա 24 ժամը ամենատարբեր իրավիճակներում ու պայմաններում, պատվով իրականացնում է իր ծառայությունը:

Հավատացած եղեք. Ճանապարհային ոստիկանն էլ՝ մեզ պես մտահոգ եւ սրտացավ քաղաքացի է, ով պատասխանատվությամբ է վերաբերում իր առջեւ դրված խնդիրներին: Այլ բան. եթե այսօր ՀՀ քաղաքացիները կարող են իրենց ողջախոհ մտահոգություններով , առավել էֆեկտիվ լուծումներ առաջարկել՝այս կամ այն ռեալ խնդրի հետ կապված: Եթե իրականում մտահոգ եք. շատ ավելի մեծ գործ արած կլինեք՝ քննադատելու եւ հայ ոստիկանի աշխատանքը ջուրը լցնելու փոխարեն, չզլանալ. այցելել ճանապարհային ոստիկանություն՝ ներկայացանելու Ձեր դիտարկումները: 
Այն դեպքում, երբ ՃՈ-ն հետեւողական եւ ուշադիր է՝ ցանկացած քաղաքացու ահազանգի նկատմամբ: 
Ի դեպ, ժամեր առաջ էլ, Ճանապարհային ոստիկանությունը կարեւորելով հանրության մտահոգությունները, հանդես էր եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես ասված էր.

 

«Վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր մտահոգություն են հայտնում ճանապարհային երթևեկության վիճակի կապակցությամբ և բողոքում Ճանապարհային ոստիկանության աշխատանքից։ Չնայած այդ բողոքները հաճախ անփաստարկ են, Ճանապարհային ոստիկանությունը, կարևորելով հանրության մտահոգությունները և իրավիճակը պարզաբանելու անհրաժեշտությունը, քաղաքացիներին հրավիրում է Ճանապարհային ոստիկանություն՝ երթեւեկության վիճակը քննարկելու և ցանկության դեպքում մասնակցելու ՃՈ կազմակերպած ծառայություններին։ 
Մեր հասցեն՝ Ծովակալ Իսակովի 9: Կարող եք զանգահարել Ճանապարհային ոստիկանության թեժ գծին՝ 1-77»:

Հ. Գ 
Կարծում եմ, այս աստիճան բաց եւ թափանցիկ համագործակցության ձեռք մեկնելուց հետո, քննարկումները պետք է տեղափոխել ոչ թե վիրտուալ տարածք , (հնչեցնելով ոչ մասնագիտական գնահատականներ), այլ իրականում ամեն մեկս մեր տեղում՝ պետք է անենք մեր քայլը: 
Քննադատելու փոխարեն՝ գուցե արժեվորենք նույն ճանապարհային ոստիկանի աշխատանքը, ով քանիցս ապացուցել է, որ նվիրումով ու սրտացավությամբ է վերաբերում իր գործին: 

 Վերջին հաշվով, համակարգը թիրախավորելուց առաջ. մի շրջանցեք փաստերն ու ներկա իրողությունները. ասել է թե նաեւ վիճակագարությունը: Եթե չեմ սխալվում, միայն այս տարվա՝ 2018 թվականի կտրվածքով,  ՀՀ է ներկրվել մոտ 70 հազար տրանսպորատային միջոց, ի տարբերություն նախորդ տարիների (երբ այդ թիվը հասնում էր մոտ 20-25 հազարի:)

Եւ բնական է, որ այս պարագայում կարող են նաեւ խնդիրներ առաջանալ. իսկ տվյալ դեպքում ոչ թե անհնարինը պետք է փորձենք պահանջել Ճանապարհային ոստիկանությունից, այլ պետք է գիտակցենք, որ մենք ռեալ խնդիրներ ունենք ՝ ճանապարհաշինության ոլորտում, ինչը ցանկացած իրազեկ քաղաքացի կփաստի, որ համակարգի հետ որեւէ աղերս չունի: 
Փաստ է, որ ՃՈ-շարքային քաղաքացի շփումները  տեղափոխվել են այլ հարաբերությունների մակարդակ, եւ փաստ է, որ հայ ոստիկանը՝ անում է հնարավորը քաղաքացու շահերն ու իրավունքները արժանավույնս պահելու համար:


Հ.Գ


Ի դեպ, այս օրերին մինչ բազում ստատուսագիրներ, փորձում են փնովել հայ ոստիկանի՝ մասնավորապես Ճանապարհային ոստիկանի աշխատանքը, ՃՈ-ն նույն սրտացավությամբ ու նվիրումով շարունակում է հանրապետության բնակավայրերում ու ճանապարհներին պատվախնդրորեն իրրականացնել իր ծառայությունը՝ ապահովելով ՀՀ քաղաքացիներիս  անվտանգ երթեւեկությունը: 


Կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են: 

Image result for ՃՈ

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն