Զինվորի ծնողները ահազանգում են.iravunk.com

Iravunk.com-ի խմբագրություն դիմում-խնդրանքով  դիմել են ժամկետային զինծառայող, 18-ամյա Էդուարդ Պապյանի ծնողները` Կարենը եւ Մարինեն, ովքեր վստահեցնում են, որ իրենց որդին դեռ մանկուց տառապում է կակազությամբ, դպրոցական տարիներին էլ դա նրա համար միշտ խնդիր է եղել: Բայց չնայած դրան, իրենց որդին ցանկացել է գնալ եւ իր հայրենիքի պարտքը կատարել. «Վստահ էր, որ կակազությունը նրան չի խանգարի դառնալ հայրենիքի  լավ պաշտպան: Բայց այս հինգ ամիսների ընթացքում,  տղայիս լեզվական խնդիրը ավելի սրվեց: Նրան ծառայակից ընկերները ծաղրում են, նմանակում իր կակազությունը: Ինչի հետեւանքով մեկ անգամ չէ, որ ցանկացել է կյանքին վերջ տալ: Այժմ նա գտնվում է Մուրացանի հոսպիտալում, նրան այդտեղ են ուղեգրել ռազմաբժշկական հանձնաժողովի բժիշկները, քանի որ իրենք էլ նկատել են, որ նման վիճակում ուղղակի անհնար է համատեղել ծառայությունը: Տղաս` Էդուարդը, շատ է ուզում ծառայել: Մենք չենք ուզում մեր տղային առանց պատճառի ազատ են բանակից, չէ՛, ուղղակի խնդրում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել մեր տղայի խնդրի վերաբերյալ: Խնդրում ենք պատկան մարմիններին` պարոն Փաշինյանի գլխավորությամբ ուշադրություն հրավիրեն մեր զինվոր տղայի խնդրին: Թող բուժվի, առողջանա, ու էլի, եթե հարկ լինի` գնա ծառայության: Նրա լեզվական խնդիրներն օր-օրի սրվում են, իսկ ընկերները դա ծաղրի են վերածում»,- մեզ հետ զրույցում հուզված` դիմելով պատկան մարմիններին, ասաց Էդուրարդի մայրը` տիկին Մարինե Մկրտչյանը: Հույս հայտնելով, որ ԶԼՄ-ներով բարձրացրած խնդիրը` չի անտեսվի երկրի ղեկավարության կողմից:

մանրամասն՝այստեղ

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն