Երևան, 21.11.2019, 14:37,
Իրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք«Հրապարակ»-ը տարածել է սուտ եւ կեղծ տեղեկություններ, որի արդյունքում կարող էին վտանգվել մարդկային կյանքեր«Կոչ եմ անում մնալ կոռեկտության սահմաններում». Գևորգ Գորգիսյանը՝ Աննա Կարապետյանին Մերկելը կարծում է, որ Գերմանիայի արևելքն և արևմուտքը կհավասարվեն կես դար հետոԱրտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո կասկածյալներից մեկը առևանգել է Toyota Camry-ն. ըստ տեղեկությունների՝ նա եղել է ատրճանակովՌուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կգտնվի Երևանում«Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը». Թուլսի Գաբբարդը կոչ է արել Թրամփին ու Սենատին ընդունել Հայոց ցեղասպանությունըՏեսանյութ.«Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար». Գագիկ ՄելքոնյանԱռերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացներում«Պետք է սպասենք թուրքական և ամերիկյան կողմերի անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին». Ռուբեն Սաֆրաստյան

Տրանսպորտային միջոցների ղեկին չպետք է լինեն գռեհիկ ու ոչ կոմպետենտ վարորդներ

Տեւական ժամանակ է, ինչ լայն քննարկումների դաշտ է տեղափոխվել ՀՀ-ի տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին վերաբերող հարցերը: Սակայն սրանից զատ, ոչ պակաս ուշադրության է արժանի այն կարեւոր խնդիրը, թե ովքեր են նստում այդ նույն տրանսպորտային միջոցների ղեկին, որոնցից շատերը չտիրապետելով աշխատանքային նրբություններին, եւ պահանջվող նորմերին, անցնում են թույլատրելիի սահմանները:

Վերջին ժամանակներս, հատկապես իրենց անփութությամբ, գռեհիկ ու ոչ պատշաճ պահվածքով աչքի են ընկնում 58 համար գազելի վարորդներից ոմանք,

 

 

որի լուսանկարը ներկայացնում ենք ստորեւ.եւ 74 համարի ավտոբուսի որոշ վարորդներ, ովքեր քիչ չէ, որ շատ դեպքերում սիգարետը ձեռքներին են վերից վար անում մայրաքաղաքով մեկ, իսկ ահազանգելու դեպքում էլ՝ ուղեւորներին պատասխանում են գռեհիկ ու ցինիկ տոնով , տպավորություն ստեղծելով, որ իրենք անպարտելիների դասից են: 

Բանը նրանումն է, որ այդ նույն տրանսպորտային միջոցներից օգտվում են մեր երեխաները, տարեցները, ինչու չէ՝սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները, ովքեր ամեն անգամ անմակարդակ ու անփույթ վարորդի հետ առնչվելիս՝անշուշտ անելու են իրենց համապատասխան հետեւությունները:
Վերջին հաշվով, ճիշտ ժամանակն է, որպեսզի տրանսպորտային միջոցները նորացնելու ճանապարհին , պատշաճ մակարդակի բերվեն նաեւ այն վարորդներն ու վարորդական կազմը, ովքեր ղեկին նստելուց առաջ, նախ եւ առաջ հարգանքով կվերաբերվեն իրենց գործին, եւ բոլոր այն ուղեւորներին, ովքեր օգտվում են տվյալ տրանսպորտային միջոցից: Ժամանակն է. վարորդ-ուղեւոր հարաբերությունները տեղափոխվեն առավել ցիվիլ դաշտ, քանի դեռ որոշ ամենակարող վարորդների շնորհիվ, խայտառակ չենք եղել…
Կարծում ենք, պատկան մարմինները խնդիրն աչքաթող չեն անի, եւ կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները, իրենց գործին ոչ կոմպիտենտ վարորդներին կարգի հրավիրելու, իսկ մեր հայրենակիցների համար անվտանգ ու ապահով ուղեւորափոխադրում ապահովելու համար:
Դժվար թե պատկան կառույցների արձագանքից հետո, որեւէ մեկը կհամարձակվի այսուհետ որեւէ կերպ ոտնահարելու ՀՀ քաղաքացու իրավունքները:
Առայժմ՝այսքանը:

 

Լուրեր. լուրեր  ՖԲ 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն