Երևան, 21.11.2019, 14:58,
Իրականում ո՞վ է գաղտնալսել Արթուր Վանեցյանին, եւ թե ովքեր են գաղտնալսվել նախկին իշխանությունների օրոք«Հրապարակ»-ը տարածել է սուտ եւ կեղծ տեղեկություններ, որի արդյունքում կարող էին վտանգվել մարդկային կյանքեր«Կոչ եմ անում մնալ կոռեկտության սահմաններում». Գևորգ Գորգիսյանը՝ Աննա Կարապետյանին Մերկելը կարծում է, որ Գերմանիայի արևելքն և արևմուտքը կհավասարվեն կես դար հետոԱրտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո կասկածյալներից մեկը առևանգել է Toyota Camry-ն. ըստ տեղեկությունների՝ նա եղել է ատրճանակովՌուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կգտնվի Երևանում«Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը, չի վախենում իրականացնել նորը». Թուլսի Գաբբարդը կոչ է արել Թրամփին ու Սենատին ընդունել Հայոց ցեղասպանությունըՏեսանյութ.«Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար». Գագիկ ՄելքոնյանԱռերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացներում«Պետք է սպասենք թուրքական և ամերիկյան կողմերի անդրկուլիսյան բանակցությունների արդյունքին». Ռուբեն Սաֆրաստյան

«Հայրության ճանաչման գործընթացում, հաճախ հարկ է լինում գործ ունենալ վիճողների միջնորդությամբ կանչված վկաների երկու խմբի հետ».Լիանա Բալյան

ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿՅՈւՆ

Հարցին պատասխանել է ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ, փաստաբան Լիանա Բալյանը

-Երեւան քաղաքի բնակիչ Մանյա Հովհաննիսյան


Հարց. Տղաս արդեն 15 տարեկան է, սակայն ամուսինս, որի հետ գտնվել ենք փաստացի հարաբերությունների մեջ և մեր ամուսնությունը օրինական չենք գրանցել, չի ընդունել երեխայի հայրությունը: Նա արդեն ամուսնացել է , և ունի երկու երեխա: Խնդրում եմ ասեք, կարող եմ դիմել դատարան հայրությունը ճանաչելու պահանջով, և ի՞նչ ապացույցներ պետք է դատարանին ներկայացնեմ հաջողության հասնելու համար: Եւ արդյո՞ք հիմա ուշ չէ խնդիրը դատական ճանապարհով լուծելու համար:

Պատասխան

-Հարգելի քաղաքացի, օրենքը չի սահմանում հայրության ճանաչման գործով հայցադիմումի վաղեմության ժամկետ, և դուք կարող եք դիմել դատարան՝ հայրության ճանաչման պահանջով: Դատարանը հայրության ճանաչման գործերն ուսումնասիրում է ընդհանուր հայցային վարույթի կարգով: Այդ հայցին զուգահեռ կարող է անչափահաս երեխայի կացության համար ալիմենտի գանձման հայց ներկայացվել, քանի որ Ձեր տղան 15 տարեկան է: Միշտ չէ, որ հայրության ճանաչումը կամավոր է կատարվում: Հազվադեպ չեն դեպքերը, երբ արտամուսնական երեխայի հայրը հրաժարվում է հայրության գրանցման հայտարարություն ներկայացնել: Նման դեպքերում երեխայի շահերի պաշտպանության նպատակով հնարավոր է հայրությունը կատարվում է դատական կարգով: Հայրության ճանաչման գործընթացում օգտագործվող ապացույցների ցանկը սահմանափակ չէ: Դրանք կարող են լինել պատասխանողի հայրության ճանաչումը հավաստող նամակներ, օրագրեր, պաշտոնական փաստաթղթեր: Հայրության ճանաչման ժամանակ կարելի է օգտագործել վկաների ցուցմունքները: Սակայն դատարանները սովորաբար բավականին զգուշությամբ են վերաբերվում դրանց: Հայրության ճանաչման գործընթացում հաճախ հարկ է լինում գործ ունենալ վիճողների միջնորդությամբ կանչված վկաների երկու խմբի հետ, որոնցից յուրաքանչյուրը փաստերը մեկնաբանում է ի շահ այս կամ այն կողմի: Սակայն, որոշ վկաների դժվար է կասկածել կողմնակալության մեջ: Դատարանը կարող է հայրության ճանաչման համար փորձաքննություն նշանակել: Առավել մատչելի և տարածված արյան փորձաքննությունը չի կարող տալ հավաստի դրական արդյունք, բայց հավաստի բացասական կարող է: Այդ պատճառով որոշ դեպքերում դրա անցկացումը նպատակահարմար է: Պատասխանողի երեխա ունենալու հնարավորությունը հաստատելու գործում կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև բժշկական փորձաքննությունը:Գենետիկական փորձաքննությունը միակն է, որ օգնում է որոշել երեխայի այս կամ այն անձինը լինելու հանգամանքը, պարզապես այդ փորձաքննությունը Հայաստանի Հանրապետությունում բավականին թանկ արժե, եւ ոչ բոլորն են կարողանում դիմել գենետիկական փորձաքննության:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն