Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել եւ վնասազերծել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ եւ ՀՀ տարածքում իրացմամբ զբաղվող եւս մեկ հանցավոր խումբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԱԾ-ից հայտնում են, որ մասնավորապես, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն` Իրանի Իսլամական Հանրապետության 3 քաղաքացի ՀՀ-ում իրացնելու նպատակով հայ-իրանական սահմանի «Մեղրի» մաքսակետով մաքսանենգ եղանակով ներմուծել է առանձնապես խոշոր չափերի «ափիոն» տեսակի թմրամիջոց, որը հետագայում թաքցրել են Երեւանում վարձակալած բնակարանում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ-ում մնացած 2 հանցակիցները, որոնք գտնվել են ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո,  2018 թվականի նոյեմբերի 2-ին Երեւանում փորձել են իրացնել 1454 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց, սակայն խմբաքանակը փոխանցելու պահին բռնվել են:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում ԻԻՀ քաղաքացիներ Է.Կ-ն եւ Հ.Բ-ն ձերբակալվել են, իսկ նրանց բնակության վայրերում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է եւս 9 գրամ քաշով  «ափիոն» տեսակի թմրամիջոց:

 

 

 

 

 

 

 

 

 

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցավոր խմբին առնչակից մյուս անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: 

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն