Ովքեր են Երևանի նորընտիր կին ավագանիները.արդեն հայտնի է Երեւանի ավագանու նախնական կազմը

Արդեն հայտնի է Երեւանի ավագանու նախնական կազմը։ Ըստ արդյունքների՝ ՀՀԿ-ն կստանա Երեւանի ավագանու 65 մանդատներից 46-ը, «Ելք Դաշինքը» կստանա 14 մանդատ, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 5 մանդատ:

Ովքեր են Երեւանի ավագանու կին անդամները. Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.

ՀՀԿ

Աստղիկ Գեւորգյան

Ծնվել է Երևանում, մտավորականի ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը։
1957-1970թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմի օրգան «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում որպես ավագ գրական աշխատող, ապա` գրական քարտուղար։
1970թ.-ից մինչ օրս աշխատում է Հայաստանի ժուռնալիստների միությունում.
1970-1977թթ.՝ պատասխանատու քարտուղարի տեղակալ,
1977-1992թթ.՝ պատասխանատու քարտուղար, 1992թ. մինչ օրս` ՀԺՄ նախագահ։
Մամուլում աշխատելու տարիներին հանդես է եկել գրականության, մշակույթին վերաբերող բազմաթիվ հետաքրքիր, պրոբլեմային հոդվածներով, գրախոսություններով։
2009թ. մինչ օրս Աստղիկ Գևորգյանը ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ է։
2009թ. մայիսին ընտրվել Երևանի ավագանու անդամ։
2013 թ. մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
Պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի հուշամեդալով, Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահի Ադամանդակուռ ոսկե խաչով։

Աննա Ասատրյան

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը ծնվել է 1968թ. սեպտեմբերի 1-ին Երևանում։

1983թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Ն.Կ. Կրուպսկայայի անվան N 19 միջնակարգ դպրոցի ութամյա դասընթացը և Երևանի մանկական ձայնի պահպանման երաժշտական դպրոցը։

1987թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական բաժինը. եղել Լենինյան կրթաթոշակառու։
1992թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի երաժշտագիտության բաժինը. եղել է Կոմիտասի անվան կրթաթոշակառու, ընտրվել Կոնսերվատորիայի գիտական խորհրդի անդամ։
2001թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել դիսերտացիա «Տիգրան Չուխաճյանի օպերաները» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Դասավանդել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (1991-2003), աշխատել Հայկական բաց համալսարանի երաժշտագիտության ֆակուլտետի դեկան, ընտրվել համալսարանի գիտական խորհրդի անդամ (2000-2002)։
2002թ. աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում որպես գիտաշխատող, 2003-ին նշանակվել ինստիտուտի գիտական քարտուղար, ընտրվել գիտական խորհրդի անդամ։
2005թ. նշանակվել է ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ, 2009-ից` նաև Սփյուռքահայ արվեստի նորաստեղծ (ներկայումս` սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի) բաժնի վարիչ։ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է (2004-ից)։
2008թ. պաշտպանել է դոկտորական դիսերտացիա «Հայ երաժշտական թատրոնը ԺԹ դարի երկրորդ կեսին. սկզբնավորումը և զարգացումը» թեմայով և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան։
2005-2007թթ. ղեկավարել է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ «Տիգրան Չուխաճյանի երաժշտական թատրոնը», իսկ 2008-2010-ին` «Տիգրան Չուխաճյանի ստեղծագործական ժառանգությունը» թեմաները։ 2013-ից ղեկավարում է «Սյուրռեալիզմի հայկական դիմագիծը» թեման։
Ա. Ասատրյանը 2012-ին ստացել է արվեստագիտություն մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում։ Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 7 դիսերտացիա։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ 2009-ին նշանակվել է Հանրային խորհրդի անդամ։ 2009-ին ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 2013-ի մայիսի 5-ին վերընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։
ՀՀԿ անդամ է 2013-ից։Տիգրան Չուխաճյան հիմնադրամի հիմնադիր-նախագահն է (2002)։ Ընտրվել է Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահության անդամ, Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի իսկական անդամ։ «Ակունք» գիտական հոդվածների ժողովածուի խմբագրական խորհրդի անդամ է (2013)։ Պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ Նախագահության պատվոգրով (2005), ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով» (2008)։
ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Ա.Ասատրյանը 2013-ի հոկտեմբերին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման։
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 2013-ից։
2014-ի մարտի 1-ից «Կանթեղ» պարբերականի գլխավոր խմբագիրն է։
2014-ին ընտրվել է Եկեղեցական ներկայացուցչական ժողովի պատգամավոր։
2015-ին նշանակվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամ։
Հեղինակ է 9 մենագրության և ավելի քան 90 գիտական հոդվածների` տպագրված Հայաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Լիբանանի, Իսրայելի գիտական ժողովածուներում և հանդեսներում։ Զեկուցումներով հանդես է եկել միջազգային և հանրապետական գիտաժողովներում։ Ա.Ասատրյանի գիտական խմբագրությամբ լույս է տեսել 20 գիրք և գիտական հոդվածների ժողովածու։

Ծնվել է 1958 թվականի օգոստոսի 13-ին Երևանում:
1981 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ընստիտուտի «Բուժական գործ» ֆակուլտետը: Մասնագիտությամբ` թերապևտ: Բժշկական գիտությունների դոկտոր:

1982 – 1993թթ. աշխատել է 4-րդ Գլխավոր Վարչության պոլիկլինիկայում որպես տեղամասային բժիշկ:
1993թ.-ից ՀՀ ԿԳՆ Երևանի հայ-ամերիկյան «ՙԷրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրենն է:
1997- 1999թթ.` ՀՀ ԱՆ ԱԱԻ միջին բուժանձնակազմի մասնագիտացման և կատարելագործման ֆակուլտետիդեկան համատեղության կարգով:
1999 – 2011թթ.` ՀՀ ԱՆ ԱԱԻ Քույրական գործի կազմակերպման ամբիոնի վարիչ համատեղության կարգով:
1999թ.-ից առ այսօր` ՀՀ Առողջապահության Նախարարության Քույրական գործի գլխավոր մասնագետ:
2011թ.-ից առ այսօր` ԵՊԲՀ -ի Քույրական գործի կազմակերպման ամբիոնի վարիչ համատեղության կարգով:

1999թ. -ից ` Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միության անդամ է:
2002 -2005թթ.` ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագիտական խմբի անդամ:
2009-2013թթ.` Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ:
1998թ. – ից՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ գիտական և ուսումնա- մեթոդական խորհուրդների անդամ:
2006թ. – ից «Բուժքույրական լրատու Էրեբունի» գիտագործնական հանդեսի գլխավոր խմբագիրն է:
2010թ. – ից Քույրական գործի կազմակերպիչների ասոցիայիայի հիմնադիր նախագահն է:
2010թ., 2013թ.,2015թ` Հայաստանի I, II և III Միջազգային Բուժքույրական կոնգրեսի կազմակերպչական և գիտական խորհուրդների նախագահ:
2011թ. – ից` ՀՀ ԱՆ ԱԱԻ գիտական խորհրդի անդամ:
2011թ. – ից` Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի անդամ:
2012թ.- ից` Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ԺԴ.00.17«Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» մասնագիտական խորհրդի անդամ:

Մասնակցել է բազմաթիվ Միջազգային և Հայկական բժշկական և բուժքույրական կոնֆերանսների և կոնգրեսների: Հանդես է եկել զեկուցումներով:
ՀՀԿ անդամ է, ՀՀԿ կանանց խորհրդի սոցիալական հանձնախմբի ղեկավար:

Անուշ Հայրյան

Ծնվել է 1970թ մայիսի 7-ին:
Ունի բարձրագույն կրթություն: Ստացել է ինժեների, այնուհետև մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի որակավորումները:
1990-2007թթ. աշխատել է Գալինա Ստարավոյտովայի անվան թիվ 177 միջնակրգ դպրոցում:

2005թ.-ին հիմնադրել է «Գերմիոնա» կրթահամալիրը:
2007թ.-ից Երևանի թիվ 170 միջնակարգ /այժմ ավագ/ դպրոցի տնօրենն է:

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:

Ամուսնացած չէ:

Անուշ Նավասարդյան

Ծնվել է 1978թ. փետրվարի 21-ին Երևանում:
1984-94թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 98 միջնակարգ դպրոցը:
1994-1999թթ. սովորել և ավարտել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի Միջազգային ժուռնալիստիկա և թարգմանչություն ֆակուլտետը:

1998-1999թթ. աշխատել է «Հայաստան» թերթի խմբագրությունում՝ որպես լրագրող, սրբագրիչ:
1998-2008թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում:
2008-2011թթ. աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ:
2010թ. ստացել է ՀՀ քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան։
2011թ.-ից մինչ օրս զբաղեցնում է Երևանի Ա. Նավասարդյանի անվան հ. 196 դպրոցի տնօրենի պաշտոնը:

2016թ․պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով։

Ամուսնացած է, ունի 3 երեխա։

Նարգիզ Զեյնալյան

«Ելք» դաշինք

Անահիտ Բախշյան

Ծնվել է 1947թ. սեպտեմբերի 20-ին Երևանում:
1965թ. ավարտել է Երևանի թ. 127 միջնակարգ դպրոցը;
1970թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, մասնագիտությամբ՝ ֆիզիկոս:
1972-1981թթ. աշխատել է Երևանի թիվ 103 դպրոցում` որպես ֆիզիկայի ուսուցչուհի:
1981-1989թթ. աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի ժողկրթբաժնի մեթոդիստ:
1989-1998թթ.՝ Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի փոխտնօրեն:
1999-2007թթ.՝ Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի տնօրեն:
2012 թ. օգոստոսից՝ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն:
2004 թվականից «Ժառանգություն» կուսակցության անդամ է:
2007թ. մայիսի 12-ին «Ժառանգություն» կուսակցությունից համամասնական ընտրակարգով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ է:
2013 թվականի հունիսից «Բարև Երևան» դաշինքի կազմում՝ Երևանի ավագանու անդամ:
Այրի է, ունի երեք երեխա, 7 թոռնիկ:

Անի Խաչատրյան

1999-2001թթ. սովորել է «Էլիտա» կրթահամալիրում։ 2001-2005թթ. սովորել է Երևանի էկոլոգիայի տնտեսագիտության և իրավունքի հայկական ինստիտուտում։ Շնորհվել է իրավաբանի որակավորում։ 2006-2008թթ. սովորել է Մոսկվայի Տուրիզմի միջազգային ակադեմիայում։ 2006- 2008թթ. աշխատել է ուկրաինական «Դոլորես.63» կազմակերպության մոսկովյան մասնաճյուղում` որպես համակարգող։ 2008-2010թթ. աշխատել է նույն ընկերության հայաստանյան մասնաճյուղում որպես համակարգող։ 2003թ.-ից ակտիվորեն զբաղվում է քաղաքականությամբ։ Մասնակցել է համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններին։ Քաղաքական հայացքների համար բազմիցս ենթարկվել է բռնաճնշումների։ 2004թ.-ի ապրիլի 12-ին «Հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակից ձերբակալվել է քաղաքական հայացքների համար։

Անի Սամսոնյան

2011 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժինը։

2011-2013 թթ․-ին սովորել է ԳԱԱ Միջազգային գիտակակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնում։2010-2012 թթ․ին աշխատել է Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում որպես գիտաշխատող։

2012-2013 թթ-ին «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերությունում աշխատել է որպես լրագրող։
2012-2013 թթ եղել է Diplomat.am վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատրազմներ և քարոզչություն» խորագրով հոդվածաշար)։ 2013-2014 թթ.-ին համակարգել է «Հայնյուզ» մամուլի ակումբը։
2015 թվականից «Լուսավոր Հայաստան» Կուսակցության Խորհրդի անդամ է և մամուլի քարտուղար։
2017 թվականի մարտից «ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ։

Թեհմինա Վարդանյան

2004-2008թթ.-ին սովորել է Թարգմանչաց գործ «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարանում և ստացել բակալավրի աստիճան։ 2011-2013թթ. սովորել է Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանում լրագրության ֆակուլտետում և ստացել է մագիստրոսի աստիճան։ 2012թ.-ին աշխատել է որպես սոցիոլոգ։ 2012թ-ին աշխատանքային պրակտիկա է անցել «Երկիր Մեդիա» հետուստաընկերությունում` որպես լրագրող։ 2013-2014թթ. աշխատել է «ԳԱ ԳԵՐՄ- ԱՐՄ ՈՒԳ» գերմանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղում։ 2014-2015թթ. աշխատել է «Դոյչ Մեդ» ՍՊԸ-ում որպես գործադիր տնօրեն։

Զարուհի Բաթոյան

1999-2017 թվականը աշխատել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում որպես «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր և հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու: 2012 թվականից «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրենն է, որը հիմնադրվել է նպաստելու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը։ «Mobility International USA (MIUSA)» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտի (WILD)» շրջանավարտ է (2012, Օրեգոն, ԱՄՆ)։

2013-2017 թթ. համակարգել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը: 2008-2009 թվականները սովորել է «Երիտասարդ առաջնորդների դպրոցում»: 2014 թվականից «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

Զարուհի Փոստանջյան

Ծնվել է 1972թ. հունվարի 16-ին Երեւանում:

1994թ. ավարտել է Երեւանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը: Իրավաբան-իրավագետ:

1999թ. Հայաստանի Հանրապետության փաստաբաննների միության կողմից ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր: 1999 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է:

Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում եւ Լեհաստանում:

1993-1996թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում` որպես ավագ տեսուչ, 1998-1999թթ.` «Հելսինկյան ընկերություն» հասարակական կազմակերպությունում, իսկ 1999-2000թթ.` «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում` իրավաբան, 1999-2000թթ.` «Դիկէ» իրավաբանական ծառայություն» ՍՊԸ-ում` փաստաբան: 2000-2002թթ. «Հայ Փաստաբանների միջազգային միություն» հասարակական կազմակերպությունում եղել է մի շարք ծրագրերի ղեկավար, 2004-2005թթ.` «էնդաքսի» ՍՊԸ տնօրեն, 2006-2007թթ.` ՀՀ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի իրավաբան: 2000-2007թթ. եղել է «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք ծրագրերի ղեկավար, միաժամանակ եղել «Պրոմեթեւս» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ եւ վարող:

«Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության կողմից պարգեւատրվել է պատվոգրով, շքանշանով եւ հուշամեդալով` մասնագիտական հմուտ կարողությունների համար, իսկ Փաստաբանների պալատի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար` ՀՀ փաստաբանների պալատի պատվոգրով:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Ժառանգություն» կուսակցություն): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 13.01.2010-31.05.2012թթ.` գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահն է։
Ամուսնացած է, ունի չորս զավակ:

Սոնա Աղեկյան

Մասնագիտությամբ մանկավարժ է

Մարինա Խաչատրյան

Մասնագիտությամբ բժիշկ է

 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն