Երևան, 27.09.2020, 00:22,
«Երեք ուժերին կհաջողվի՞ հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել». լրագրողները՝ «Իմ քայլի» պատգամավորին«Հայկական կողմերի արձագանքը լինելու է ավելի քան համարժեք». Տաթևիկ Հայրապետյանէդ քանակի բազմություն հավաքողներդ ՝անգամ Նիկոլի վարսավիրից ու վարորդի օգնականից չեք կարողանա հրաժարական պահանջել ժՈՂՈՎՈՒՐԴ, ՄԻ ԿՌՎԵՔ. ԵՐԿՈՒՍԴ ԷԼ ՃԻՇՏ ԵՔ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը մեղադրվում է խոշոր չափերով վատնում կատարելու համարԲարեկրթության գնահատական տվեք ձեր պատգամավոր Գևորգ Պետրոսյանին. Մակունցը՝ ԲՀԿ-ինՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄԻնտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն նոր պետ ունիՎերականգնել ԱԺ օրինական 6 րդ գումարման խորհրդարանը. ՍԻՄ-ի առաջարկը` 12 կուսակցություններին (Տեսանյութ)«Որքան ուշանում է սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումները, այնքան մեծանում են զինծառայողի նկատմամբ ճնշումները». Տիգրան Աբրահամյան

Առասպելներ և փաստեր ցողունային բջիջների մասին

2000-ականնների կեսերին ամենաթեժ քննարկվող բժշկական թեմաներից էին ցողունային բջիջներին վերաբերող հետազոտությունները:

Ստորեւ ներկայացված են մի քանի տարածված առասպելներ տվյալ հետազոտությունների վերաբերյալ, եւ դրանք մերկացնող փաստեր:

Առասպել1. Ցողունային բջիջների հետազոտությունները ապօրինի են

Իրականում ցողունային բջիջների հետազոտությունները օրինական են եւ հաջողությամբ իրականացվում են ԱՄՆ ամբողջ տարածքում:

Առասպել2. Բոլոր ցողունային բջիջները միատեսակ են

Երբ խոսք է գնում ցողունային բջիջների մասին, մարդիկ հիմնականում պատկերացնում են սաղմնային ցողունային բջիջներ: Սակայն գոյություն ունեն նաեւ այլ ցողունային բջիջներ:

Սաղմնային ցողունային բջիջներն ամենահզորն են, քանի որ նրանք կարող են վերածվել օրգանիզմի բջիջների ցանկացած տեսակի:

Հետազոտողներին հաջողվել է օգտագործել նորածնի պորտալարի արյունից վերցված ցողունային բջիջները սպիտակարյունության եւ արյան այլ հիվանդությունների բուժման նպատակով: 2012թ. հետազոտողներն առաջին անգամ նրանցից ստացան բջիջների այլ ձեւեր: Այս հայտնագործությունը կարող է դառնալ բազմաթիվ անբուժելի հիվանդությունների բուժման սկիզբ:

Ցողունային բջիջները կկարողանան գրեթե բոլոր հիվանդությունների բուժման համար թերապիա ապահովել՝ սկսած Պարկինսոնի հիվանդությունից մինչեւ սրտանոթային հիվանդություններ:

Առասպել 3. Հասուն ցողունային բջիջները սաղմնայինից լավն են

Իրականում հետազոտողները ժամանակ եւ միջոցներ են ներդնում սաղմնային ցողունային բջիջների հետազոտման մեջ նրանց ճկունության պատճառով. բժիշկները նրանցից կարող են ստանալ բուժման համար անհրաժեշտ բջիջների ցանկացած տեսակ:

Առասպել 4. Ցողունային բջիջներն օգնում են միայն Պարկինսոնի հիվանդությամբ եւ հիվանդ ողնուղեղով պացիենտներին:

Գիտությունը արդեն բավականին առաջընթաց է ապրել: Քլիվլենդի հիվանդանոցի բժիշկ Ջեֆֆ Կոենը ղեկավարում է հետազոտությունը, որում օգտագործվում են ոսկրածուծից վերցված ցողունային բջիջները՝ ցրված սկլերեզով հիվանդների բուժման համար: Դեղը ներկայում փորձարկման փուլում է՝ ինսուլտով հիվանդների բուժման համար:

Եվ սա դեռ ամենը չէ: Ցողունային բջիջները մի գեղեցիկ օր կկարողանան բուժել սրտի, աղիների հիվանդությունները, վերականգնել վնասված մկանները եւ բարելավել փոխպատվաստման արդյունքները:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն