Երևան, 22.08.2019, 04:08,
Երևանում ոստիկանությունն ուժեղացված ծառայության ընթացքում մի շարք օրինախախտների է բերման ենթարկելՄի մարդ, ով կարողացավ մի գիշերում ուրանալ մարտական ընկերոջը, Սուրիկ Խաչատրյանին` կուրանար ու կուրանարԱյսօր Արցախյան ազատամարտի մասնակից Առաքել Մովսիսյանի Ծննդյան Տարեդարձն է«Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է». Գագիկ Համբարյան«Իրավապահների մասկարադը հասավ Ապարան.հիմա իրավիճակին չե՞ն տիրապետում, թե՞ սխալ են զեկուցում»Մելիք Մանուկյանի դեմ կատարված սպանության փորձը՝ տեռորիզմի ժանրից էր... ՀՔԾ-ն՝ Աշոտյանի վարորդին ազատ արձակելու մասին«Երբեմն ուղղակի լռե՛ք, դա լավագույն լուծումն է». Արծրուն Հովհաննիսյան«Վտանգը զգալու դեպքում պետք է անմիջապես հարվածենք՝ ոչ թե սպասենք, որ իրենք հարվածեն».Մանվել Ղազարյան «Զինծառայողին սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն». Ժաննա Ալեքսանյան

Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ

Իշեմիկ հիվանդությունը ախտահարում է սիրտը սնող անոթները և նեղացնում այն, ինչի արդյունքում սրտամկանը չի ստանում բավարար քանակությամբ արյուն: Ժամանակին բժշկին չդիմելն ու համապատասխան բուժում չստանալը ի վերջո կարող են հանգեցնել սրտամկանի ինֆարկտի:

Իշեմիկ հիվանդության առաջացման պատճառների, դրանց բուժման եղանակների և այս հիվանդության վիրահատական պրակտիկայում իրենց գրանցած հաջողությունների մասին մենք զրուցել ենք Քանկոր մասնագիտացված սիրտ-անոթային կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ավետիս Ահարոնյանի հետ: Կենտրոնի գործունեության 6 տարիների ընթաքում բաժանմունքում շուրջ 900 միջամտություն են իրականացրել՝ ապահովելով ապրելիության շատ բարձր ցուցանիշ:

 

Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ
-Բժիշկ Ահարոնյան, սիրտ-անոթային հիվանդությունների շարքում իշեմիկ հիվանդությունն առաջին տեղում է տարածվածության տեսանկյունից: Որո՞նք են դրա առաջացման պատճառները ու որն է առաջին նախանշանը:

-Ամենից հաճախ հանդիպող գանգատը ցավն է կրծքավանդակի շրջանում, իսկ զարգացման պատճառները շատ են: Պատճառներից մեկը երկարատև չբուժված կամ վատ վերահսկված զարկերակային բարձր ճնշումն է, որն աստիճանաբար ախտահարում է սիրտը սնուցող անոթները: Իշեմիկ հիվանդության զարգացման պատճառ են հանդիսանում նաև շաքարախտը, ծխելն ու բարձր խոլեստերինը: Հիվանդության պատճառներից մեկը կարող է լինել նաև ժառանգական նախատրամադրվածությունը: Բժշկից լուրջ պատրաստվածություն է պահանջում հիվանդության ստույգ պատճառը բացահայտելու համար: Հենց այդ պատճառով մենք շատ մանրամասն ենք հետազոտում պացիենտին, նրան շատ հանգամանալից ներկայացնում իր առողջական վիճակը:

-Հիվանդության զարգացման ո՞ր փուլում են Ձեզ դիմում:

-Կա որոշակի դրական դինամիկա: Աճել է մարդկանց քանակը, ովքեր սկսել են հետևել իրենց առողջությանը ու դիմել հիվանդության զարգացման ավելի վաղ փուլերում, բայց ցավոք հաճախ ենք գործ ունենում բարձիթողի դեպքերի հետ, երբ մարդիկ գալիս են նախաինֆարկտային փուլում կամ արդեն զարգացած ինֆարկտի փուլում:

 

Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ
-Ին՞չ  վիրահատական միջամտություն է կատարվում Ձեր կողմից իշեմիկ հիվանդության    դեպքում  Ձեր բաժանմունքում:

-Իրականացնում ենք աորտո-կորնա շունտավորում, որի նպատակն է սրտամկանին անարգել արյուն հասցնել՝ շրջանցելով ախտահարված անոթները: Այլ կերպ ասած՝ վերականգնում ենք սրտամկանի սնուցումը կամ բարելավում այն:

Շունտավորման նպատակով օգտագործում ենք հիվանդի սեփական երակներն ու զարկերակները: Մեր թիմը նախընտրում է կիրառել զարկերակային շունտերը, քանի որ դրանք ավելի երկար են ծառայում: Զարկերակները իսկզբանե ստեղծված են բարձր ճնշման պայմաններում գործելու համար՝ ի տարբերություն երակների, որոնք ստեծված են ցածր ճնշման պայմաններում գործելու համար: Երակը կիրառելով դու փոխում ես երակի միջավայրը, դնում ես՝ աշխատելու բարձր ճնշման պայմաններում, հետևաբար այն շուտ է ախտահարվում, իսկ զարկերակը կիրառում ես իր բնական միջավայրում, դրա պատճառով էլ այն ավելի երկար է ծառայում, եթե վիրահատության մեջ այն ճիշտ ես կիրառում: Դա տեխնիկապես ավելի դժվար է, ավելի ժամանակատար է, մի քիչ ավելի մեծ փորձ է պահանջում՝ թե՛ վիրաբույժներից, թե՛ ամբողջ թիմից, բայց վերջնարդյունքի տեսանկյունից շատ ավելի արդյունավետ է: Որպես զարկերակ՝ կիրառում ենք ներքին կրծքային աջ ու ձախ զարկերակները, երկու ձեռքերի ճաճանչային զարկերակները և երբեմն նաև ստամոքս-ճարպոնային զարկերակը, որը վերցնում ենք որովայնի խոռոչից: Վիրահատությունը տևում է 4-6 ժամ, իսկ հետվիրահատական շրջանը 4-5 օր է:

 

Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ
-Վիրահատությունը իրականացնում եք արյան արհեստական շրջանառության՞, թե՞ կծկվող սրտի պայմաններում: Ո՞րն է առավել արդյունավետ:

-Մեթոդը ընտրում ենք ըստ ցուցումի: Օրինակ նախընտրում ենք վիրահատությունը իրականացնել կծկվող սրտի պայմաններում, այն հիվանդների մոտ, ովքեր նախկինում ունեցել են ուղեղի կաթված և կամ 60-ից բարձր տարիք ունեն,  քանի որ այս մոտեցումը նվազեցնում է ուղեղային բարդությունների հավանականությունը (ուղեղի ինսուլտի հավանականությունը): Կծկվող սրտի պայմաններում աշխատելիս՝ կարողանում ես հեռու մնալ ուղեղը սնող անոթներից, ինչը ավելի բարդ է արյան արհեստական շրջանառության պարագայում:

 

Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ

med practic.com

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն