Երևան, 19.03.2019, 01:22,
Թավշյա Ռեմբոն գոնե պետք է տեղյակ լիներ, որ իր գործառույթների մեջ մտնում է ոչ թե քաղաքացուն «քացու տակ գցելն ու սամասուդ» անելը, այլ այդ նույն քաղաքացու ազատ ու անվտանգ տեղաշարժը ապահովելը…Ապրեք իրականի ու ճշմարտության մեջ...«Ցավոք սրտի մարդիկ կան, որ պետական պաշտոն են զբաղեցնում, ու աչքի են ընկնում ցածր մակարդակով.VIDEO Տաղանդավոր հումորիստը՝ ներկա եւ նախկին վարչապետերի դերում. VIDEO Գիշերը աղմկոտ կրակոցների գործով ձերբակալվել է քրեական հեղինակություն ՊոնտյոնՀՀԿ-ն հետ է վերցրել երիտասարդական հիմնադրամին անվարձահատույց տված տարածքը19-ամյա զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ձերբակալվել է համածառայակիցըԱրծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել«Մերժվածները Վազաշենի նոր ճանապարհը կառուցեցին հենց այդ նպատակով». Լևոն ԳալստյանՔննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Դիլիջանի պետական քոլեջի երկու դասախոսի

Մենք պարտք ունենք նրա առջեւ. Արմենակ Ուրֆանյանի անվան դպրոցի բակում տնկեցին եղեւնիներ

Անցած շաբաթ՝ հոկտեմբերի 20-ին, Մուշ գյուղի Արմենակ Ուրֆանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում տնկեցին 30 եղևնի։ Դա հարգանքի տուրք էր ապրիլյան պատերազմի հերոս, քաջարի կապիտան Արմենակ Ուրֆանյանի հիշատակին։ Եղևնիները դպրոցին էր նվիրել հերոսի մայրը՝ տիկին Համեստ Ուրֆանյանը, որի այցին վաղուց,անհամբերությամբ սպասում էին բոլորը։ Առաջին եղևնին հենց մուտքի մոտ իր ձեռքով տնկեց տիկին Համեստը՝ աշակերտների օգնությամբ և մասնակցությամբ։ Դպրոցի բակում եղևնիներ տնկեցին վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը՝ կնոջ՝ Նելլիի և դստեր՝ Շուշիի հետ։ Եղևնիներ տնկեցին նաև վարչակազմի ղեկավարի օգնական Արտուշ Մխիթարյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը,Մուշ և Ալաշկերտ համայնքների ղեկավարներ Պետրոս Ավետիսյանը և Բագրատ Նավասարդյանը։

Ծառատունկին ակտիվ մասնակցեցին դպրոցի տնօրեն Լիանա Հակոբյանը՝ իր ողջ դպրոցի ուսուցչական կազմով և սպասարկող անձնակազմով։ Նշեց,որ աշակերտների օգնությամբ էին ծառերի համար փոսեր փորվել: Նրանք մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ տնկեցին տնկիները և խոստացան խնամել այնպես,որ ոչ մի տնկի չչորանա։ Այդ օրը դպրոցի ուսուցչական կազմը, սպասարկող անձնակազմը սրտի թրթիռով էին սպասում տիկին Համեստին։ Աշակերտները աղ ու հացով, շուրջպարով դիմավորեցին հերոսի մայր տիկին Ուրֆանյանին։ Մտնելով դպրոց՝ տիկին Համեստը նշեց,որ շատ ջերմ և լուսավոր դպրոց է ,մոտեցավ Արմենակի նկարին, որն իրեն և բոլորին դիմավորում է գեղեցիկ ժպիտով։ Այնուհետև տիկին Համեստին ուղեկցեցին ՆԶՊ կաբինետ, որտեղ Արմենակ Ուրֆանյանին նվիրված անկյուն կա։ Մայրը հուզվեց, երբ տեսավ որդու նկարներն ու այն վարդերը, որն իր որդին միշտ նվիրում էր մորը, մուգ կարմիր վարդեր։ Դպրոցով շրջեցին դասարան առ դասարան, աշակերտների հետ զրույցեցին, նրանց տարբեր հարցեր տվեցին, տարրական դասարանի աշակերտները ասմունքեցին, նշեցին, որ մեծանալու են և քաջ զինվոր են դառնալու՝ Արմենակ Ուրֆանյանի նման։ Հետ չմնացին նաև ավագ դասարանի աշակերտները, ովքեր իրենց երախտիքի խոսքն ուղղեցին տիկին Համեստին։

Ավագ դասարանի աղջիկներից երկուսը նշեցին, որ իրենք էլ պիտի շարունակեն իրենց հերոս կապիտանի գործը և ուսումը շարունակեն ռազմական ինստիտուտում։ Տիկին Համեստը հիացած էր երեխաների խիզախ ոգուց և խոստացավ օգնել իր ուժերի ներածին չափով։ Հյուրերին ուղեկցեցին դահլիճ,որտեղ դիտեցին միջոցառում «Մենք պարտք ունենք նրա հանդեպ», խորագրով. կազմակերպել էին դպրոցի տնօրեն Լիանա Հակոբյանը և ԴԱԿ Արմինե Խուրշուդյանը։ Միջոցառման վերջում տիկին Համեստը մեծ հուզմունքով արտահայտեց իր տպավորությունները, շնորհակալական խոսք ուղղեց տնօրենին, վարչակազմի ղեկավար և «Հայրենասեր» կազմակերպության հիմնադիր Ստեփան Սարգսյանին, նրա տիկնոջը՝ Նելլի Մարտիրոսյանին, գովեստի խոսքեր՝ աշակերտներին, շնորհակալական խոսք՝ ներկաներին, ապա ներկայացրեց որդու՝ Արմենակ Ուրֆանյանի մարդ տեսակը։ Դպրոցի հանրության անունից շնորհակալական խոսք ասաց տնօրեն Լիանա Հակոբյանը,նշելով. «Մենք միշտ հիշում ենք մեր բոլոր հերոսներին և հպարտանում նրանցով։ Եվ ամեն ինչ կանենք, որպեսզի բարձր պահենք կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունն ու պայծառ հիշատակը՝ արժանավայել հետնորդներ դաստիարակելով»։ Վարչակազմի նորանշանակ ղեկավարը իր խոսքում նշեց, որ հուզվել էր միջոցառման ժամանակ, նույնն ասաց նաև նրա կինը։ Աշակերտներն իրենց ասմունքով, ռազմահայրենասիրական երգ ու պարով մեծ տպավորություն էին թողել հյուրերի վրա։ Հպարտորեն կարող եմ նշել, որ ամեն մանրուք և ամեն ինչ գոհացրեց հյուրերն. նրանք տպավորված էին։

 

 
 
 
 
 
 

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն