Երևան, 19.03.2019, 01:22,
Թավշյա Ռեմբոն գոնե պետք է տեղյակ լիներ, որ իր գործառույթների մեջ մտնում է ոչ թե քաղաքացուն «քացու տակ գցելն ու սամասուդ» անելը, այլ այդ նույն քաղաքացու ազատ ու անվտանգ տեղաշարժը ապահովելը…Ապրեք իրականի ու ճշմարտության մեջ...«Ցավոք սրտի մարդիկ կան, որ պետական պաշտոն են զբաղեցնում, ու աչքի են ընկնում ցածր մակարդակով.VIDEO Տաղանդավոր հումորիստը՝ ներկա եւ նախկին վարչապետերի դերում. VIDEO Գիշերը աղմկոտ կրակոցների գործով ձերբակալվել է քրեական հեղինակություն ՊոնտյոնՀՀԿ-ն հետ է վերցրել երիտասարդական հիմնադրամին անվարձահատույց տված տարածքը19-ամյա զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ձերբակալվել է համածառայակիցըԱրծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել«Մերժվածները Վազաշենի նոր ճանապարհը կառուցեցին հենց այդ նպատակով». Լևոն ԳալստյանՔննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Դիլիջանի պետական քոլեջի երկու դասախոսի

Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանն ազատ են լինելու. Ժիրայր Սեֆիլյան

Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանն ազատ են լինելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անազատության մեջ գտնվողներին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Չի դադարում Սասնա Ծռերի, հատկապես՝ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի, հասցեին վայրահաչը, թե նրանք օրենք են խախտել եւ նույնիսկ մարդասպան են։

Նրանք ապստամբ են եւ անպարտ են օրենքի առաջ։

Մարդկանց սպանել է Սերժ Սարգսյանի ռեժիմը, նրա կառավարած հակահայ եւ հակամարդ համակարգը։

Ընդունված համաներումը, այն էլ կիսատ֊պռատ, ժողովրդի ճնշման տակ կատարված առավելագույն հնարավորն էր, որին ունակ էր մեռնող համակարգը։

Բնական է, որ նա չէր կարող ճանաչել ապստամբության իրավունքը եւ ամբաստանելու կամ համաներելու փոխարեն ազատել ու մեծարել ապստամբներին։

Սակայն այս ամենը խիստ ժամանակավոր է։

Կարճ ժամանակ անց Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը ժողովրդի կամքի ուժով կլինեն ազատ եւ բոլորիս հետ միասին կմասնակցեն Հայրենիքի շենացման ու հզորացման գործին»:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից անազատության մեջ են մնացել միայն Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը: Նրանք մեղադրվում են նաեւ ոստիկանների սպանության մեջ:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն