Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. գազալցակայանում լիցքավորողների ու Range Rover-ի վարորդի միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, ով հայտնել է, որ Աբովյան քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա՝ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկի վրա զինված հարձակում է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի և Ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզում են, որ նույն օր, ժամը 20։30-ի սահմաններում ավտոմեքենայի գազի լիցքավորմանը սպասելու կապակցությամբ վիճաբանություն է ծագել «Պրոգազ» ՍՊԸ-ի լիցքավորող՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, 50-ամյա Պերճ Հարությունյանի, Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ՝ 26-ամյա Արսեն Հովհաննիսյանի և մեկ այլ՝ անծանոթ քաղաքացու միջև, ինչի հետևանքով Ա. Հովհաննիսյանը, ով աշխատում է նշված ՍՊԸ-ում՝ որպես լիցավորող, քթի շրջանում ստացել է վնասվածք։

Մինչ բժիշկները բժշկական օգնություն կցուցաբերեին վիրավորին, Կոտայքի մարզի ոստիկանները տաք հետքերով պարզում են կասկածյալի ինքնությունը, ով գազալցակայանում եղել է Range Rover մակնիշի 01 ZZ 110 համարանիշի ավտոմեքենայով։ Ժամեր անց Կոտայքի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Կոտայքի բաժին է ներկայացել Երևան քաաքի բնակիչ՝ 50-ամյա Արմեն Մինասյանը, ով հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։ Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ ոչ մի կրակոց տեղի չի ունեցել,այլ ահազանգողին այդ մասին էլ մեկ ուրիշն է տեղեկացրել, ով էլ հայտնել է Ոստիկանություն։ Այսպես ասած՝ լրիվ «հայկական անպոչ հեռախոսի պատմություն՝ ծաղիկը սարքելով ծաղկեփունջ»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն