Երևան, 06.08.2020, 17:57,
«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, սարսափելի է». Հրանուշ Խառատյան«Բեյրութում հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է». ԱԳՆ խոսնակՌԴ-ի Ուֆա քաղաքում հաստատված Բյուզանդ Ավետիսյանը՝ներդրումային ծրագրերը նախընտրում է իրականացնել հարեւան Վրաստանում «Հանքերի և պոչամբարների թափոնները՝ Դեբեդի աղտոտիչներ». Օլեգ Դուլգարյան«Շրջանառվող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»․ ՊՆ խոսնակԹեժ զրույց «ԱԶԱՏ ԽՈՍՔԻ» եթերում. Արշակի թայֆայի տեռորի, ՀՔԾ պետի, Աղվան Հովսեփյանի եւ այլոց խայտառակ գործունեության մասինՈւկրաինացի ազգայնականները զինվորներ են հավաքագրում Հայաստանի դեմ պատերազմելու համար«Տավուշի դեպքերից հետո շատ կարևոր է մեր հաղթանակի դիվանագիտական ամրագրումը». Տիգրան Աբրահամյան«Լրագրության հետ կապ չունեցող մարդու մասին ես գնահատական չեմ տալիս.Վատառողջ է, թե՞ ոնց…հոգեկան առումով».Սաթիկ Սեյրանյանը՝Համլետ Ղուշչյանին ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքով քրգործն ուղարկվել է դատարան

«Դու ինձ չես վիրավորում, դու վիրավորում ես մարդկային բանականությունը». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ 6 տարի շարունակ (2010-16) դու վարում ես «հաջողված արտաքին քաղաքականություն», ու քո սիրելի ռազմավարական դաշնակիցը հարձակողական զենք է տրամադրում քո հակառակորդին, իսկ քո ռուսական ծալովի ժուչոկ ԱԳ նախարարը և իշխանական-իշխանամետ-իշխանամերձ դամքյաշները փչում են էն մուղամը, թե դա «մեր դաշնակցի բիզնեսն ա» ու «դա մեզ համար վտանգ չի ներկայացնում» ու հետո ստանում ես քառօրյա պատերազմ, ու հիմա խոսում ես «տապալված» արտաքին քաղաքականության մասին՝ դու ինձ չես վիրավորում, դու վիրավորում ես մարդկային բանականությունը և կասկածանքի տակ դնում կարդացողի մտավոր ունակությունները։ 
     Իսկ պատերազմից հետո Վիեննայում ձեռքդ ընկնում են պայմանավորվածություններ, որոնք տանում Սանկտ-Պետերբուրգում լղոզում ես, իրավիճակը վերադարձնելով մինչպատերազմականի, իսկ հիմա խոսում ես «աշնան ճտերից», դու, կրկին անգամ՝ ինձ չես վիրավորում, դու վիրավորում ես մարդկային բանականությունը և կասկածանքի տակ դնում կարդացողի մտավոր ունակությունները։ 
     Էլ չեմ խոսում, որ Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցելու ԵՐԵՔ ԵՎ ԿԵՍ տարվա ընթացքում մատներդ մատներիդ չէիք խփում, իմանալով, որ Մոսկվան կարող է կոշտ առարկել, ու պետք է մտածել էդ օրվա մասին․․․․ Տասնամյակներով կուտակածն էլ Իրանից եկող գազատարի տրամաչափի կրկնակի բարակեցնելն ու Գազպրոմին նվիրելն էր․․․ Որն ասեմ, որը թողնեմ, այ «մտահոգվածներ».․․ 
     Իհարկե, ես էլ չեմ վիրավորի, վիրավորելը լավ բան չէ, դրա համար չեմ ասում, որ սակավամիտը և դուռակը դու ես, արա՛։ Չէ, չեմ ասում։ Տեսնում եք, չէ՞, չեմ ասում»։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն