Վարչապետ Փաշինյանն ու Հայկ Մարությանը Տարոնի օրոք բռնազավթված զբոսայգիներն ու պետական մայթերը պետք է վերադարձնեն ժողովրդին

Գայանե  Զարգարյանը  ֆեյբուքյան  իր էջում գրել է.

Անցած 20 տարիների ընթացքում Երեւանը՝ որպես մայրաքաղաք, կորցրել է իր քաղաքային մշակույթի եւ ինքնության կարեւոր տարրերից մեկը, քանի որ հանրային շահը ստորադասվել է մասնավոր տնտեսվարողների բիզնես-շահերին:
Իսկ հանրային կանաչ տարածքները համատարած կերպով օտարվել ու անխնա ոչնչացվել են` խեղաթյուրելով դրանց նպատակային նշանակությունը : Իսկ այդ ամենաթողությունն ու անարխիան, մինչ այսօր շարունակում է վտանգել Երեւանի կայուն զարգացումը: 
Քաղաքի գլխավոր հատակագծի շեղումներն ու կանաչ տարածքների ապօրինի կառուցապատումները հասնում են ահռելի չափերի, եւ այստեղ վճռական քայլեր են պահանջվում արատավոր այդ գործընթացները կանխելու, եւ դրանք կասեցնելու համար:

Մինչ այսօր լրջագույն հարցերից մեկը մնում է այն, թե ինչո՞ւ.հանուն որ շահի , եւ կամ քանի «արծաթի դիմաց » Տարոն Մարգարյանի օրոք մանկական խաղահրապարակները, այգիները անխնա բնաջնջվեցին, եւ դրանց փոխարեն շինարարական նորմերի կոպիտ խախտումներով վեր խոյացան ինչ-ինչ անհասկանալի շինություններ ու բիզնես նշանակության օբյեկտներ, որոնց գոյությունը շարունակում է աղավաղել ու այլանդակել մայրաքաղաք Երեւանի դեմքը:


Նոր իշխանությունները, իսկ այս դեպքում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, լուրջ անելիք ունեն. քանի որ համապատասխան գործողություններ տարվելուց հետո պարզ կդառնա՝ թե որ թաղի խուժանի ու նրա ֆինանսական ռեսուրսի պատճառով է հանրությունը զրկվել այդ կանաչ տարածքներից ու զբոսայգիներից, հատկապես որ մանկական խաղահրապարակները՝սեփական բոստան դարձնողները հիմնականում Տարոնի համար ձայն հավաքող բեսպրեդելշչիկ տասովչիկներն են հանդիսանում…

Տարոնի լաքաները մաքրելու համար հարկավոր է ակտիվ եւ կոնկրետ քայլեր իրականացնել՝քանի դեռ ոչինչ կորած չէ:

Նշեմ, որ ամենակարող  Տարոնի անփառունակ գործունեության պատկերն առավել խայտառակ դրսեւորումներ ունի հատկապես Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ եւ Էրեբունի համայնքներում, ուր կանաչ տարածքներն ու մանկական զբոսայգիները՝ հուշ են դարձել մարդկության համար: 
Հարգելի պարոն վարչապետ. լավ կլիներ, եթե այս հարցում հետեւողականություն եւ ուշադրություն լիներ՝ անձամբ Ձեր կողմից: Չեմ կասկածում, որ թեկուզ այս խառը ժամանակահատվածում,  Ձեզ համար կարեւորագույն հարցերից մեկը կարող է լինել նաեւ այս լրջագույն պրոբլեմը, որի համար պահանջվում է ընդամենը քաղաքական կամք եւ վճռական որոշում: Միայն այս իշխանության օրոք, այո, կարող է ժպտալ եւ խաղաղ մանկություն կերտել մատաղ սերունդը:

Հ.Գ

Պատկան կառույցները, առաջին հերթին Երեւանի քաղաքապետն ու համապատասխան մասնագետները շրջայցը կարող են սկսել Էրեբունի համայնքից(Էրեբունի թանգարանից սկսած՝մինչեւ Արին-Բերդ փողոց, Խաղաղ-Դոն եւ այդպես շարունակ) եւ համոզվել, թե  կանաչ տարածքների ու մանկական խաղահրապարակների  ինչպիսի խայտառակ բռնազավթում է տեղի ունեցել նախկինների եւ հատկապես այդ ամենի կնքահայր Տարոն Մարգարյանի հովանու ներքո, ուր ամեն մայթ ու պետական փողոց դարձել է այս կամ այն հաստավիզ աբորիգենի սեփական օգտագործման տարածքը:


Իսկ թե այս անօրինակությունների կապոցում որ պատկան կառույցը. ուժային կառույցներից մինչեւ մարդու իրավունքներ, ինչ բացթողում եւ անելիք ունեն ՝ Տարոնին եւ նրան հարող խումբ-խմբակին պատասխանատվության ենթարկելու համար, այդ մասին կխոսեմ հաջորդ հրապարակման շրջանակներում:

Հ. Գ

Հետաքրքիր է. երդվյալ ԵԿՄ-ական, հայրենիքի նվիրյալ Տարոնը, կարողացել է՞ր այնպես անել, որ իր բեղուն գործունեության արգասիքից մի փամշուշտի գումար էլ հասներ հայոց բանակին ու հայ զինվորին:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն