Երևան, 19.01.2019, 22:40,
Արման Եղոյանն ազատվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնիցՔրիստինե Հալաջյանը Կարագանդայի դեպքերի եւ հայ համայնքի խոցելիության մասին (Տեսանյութ)ԶԻՆՎՈՐԸ՝ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆՆ Է, ԻՍԿ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՆԴԻՏՆԵՐԻ ՏԵՂԸ՝ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆ Է«Ադրբեջանը եթե մի բան կարողանում է անել, ապա դա հայերի դեմ լարվածություն տարածելն է». Աշոտ Ասատրյան«Զինթոշակառուներին բնակարանով ապահովելու հարցը մեռյալ կետից շարժվեց». Նիկոլ ՓաշինյանՏավուշի 27-ամյա բնակիչը կալանավորվել է Բերդում մոր և որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործովԱփսոսում եմ, որ Դուք այդպիսի ընկերներ ունեք. Փաշինյանը՝ Պուտինին Photo. VideoՀՀ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է՝ խոսքի և մամուլի ազատությունը պաշտպանելու և զարգացնելու համար». Նիկոլ Փաշինյան«Աճող հանցագործությունների թիվն ուսումնասիրել է պետք». Վահրամ ԹոքմաջյանՃանապարհային ոստիկանն էլ, մեզ պես մտահոգ եւ սրտացավ քաղաքացի է, ով պատասխանատվությամբ է վերաբերում իր առջեւ դրված խնդիրներին

Բակո Սահակյանն այցելել է Բերձոր, ներկայացրել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սուրեն Խաչատրյանն ազատվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Նախագահ Սահակյանի հաստատած՝ Կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ Ստեփան Սարգսյանը նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Բերձոր քաղաք և շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Ստեփան Սարգսյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Նախագահը շնորհակալություն է հայտնել Սուրեն Խաչատրյանին՝ երկարամյա գործունեության համար: Այցի շրջանակներում երկրի ղեկավարը եղել է Բերձորի շրջանային հիվանդանոցում, զրուցել բուժանձնակազմի հետ և ծանոթացել նոր մասնաշենքի շինարարության ընթացքին:

Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է նաեւ Հագարի գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինհարթակ և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նախագահը կարևորել է ռազմավարական այս ծրագրի պատշաճ մակարդակով իրականացումը՝ այն համարելով երկրի էներգետիկ անվտանգության առանցքային բաղադրամաս:

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն