Երևան, 19.01.2019, 22:39,
Արման Եղոյանն ազատվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնիցՔրիստինե Հալաջյանը Կարագանդայի դեպքերի եւ հայ համայնքի խոցելիության մասին (Տեսանյութ)ԶԻՆՎՈՐԸ՝ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆՆ Է, ԻՍԿ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՆԴԻՏՆԵՐԻ ՏԵՂԸ՝ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆ Է«Ադրբեջանը եթե մի բան կարողանում է անել, ապա դա հայերի դեմ լարվածություն տարածելն է». Աշոտ Ասատրյան«Զինթոշակառուներին բնակարանով ապահովելու հարցը մեռյալ կետից շարժվեց». Նիկոլ ՓաշինյանՏավուշի 27-ամյա բնակիչը կալանավորվել է Բերդում մոր և որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործովԱփսոսում եմ, որ Դուք այդպիսի ընկերներ ունեք. Փաշինյանը՝ Պուտինին Photo. VideoՀՀ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է՝ խոսքի և մամուլի ազատությունը պաշտպանելու և զարգացնելու համար». Նիկոլ Փաշինյան«Աճող հանցագործությունների թիվն ուսումնասիրել է պետք». Վահրամ ԹոքմաջյանՃանապարհային ոստիկանն էլ, մեզ պես մտահոգ եւ սրտացավ քաղաքացի է, ով պատասխանատվությամբ է վերաբերում իր առջեւ դրված խնդիրներին

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հարցազրույց է տվել EVN Report-ին, որի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհնար է «առանց գրավյալ տարածքների վերադարձի»:

Դեսպանի հարցազրույցը մեկնաբանել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն: Օկուպացիան իր մեջ պարունակում է հետևյալ հանգամանքները՝ ուրիշի տարածքի զավթումը՝ սեփական կարիքների համար, նախօրոք ծրագրավորված զավթում։ Մենք որևէ մեկի տարածքը չենք զավթել՝ ինչ-ինչ պատճառների, սեփական կարիքների համար։

Արցախյան շարժման վերջին փուլը, որն սկսվել է 1988թ., այնտեղ որևէ խնդիր չի եղել տարածքների վերաբերյալ, Արցախը փորձել է ինքնորոշվել, որովհետև մեզ համար գոյության տարբերակ չկար Ադրբեջանի կազմում։ Հետևաբար՝ այն ժամանակ մենք մտածում էինք, որ կարգավիճակի փոփոխությունն ավտոմատ թույլ կտա մեզ գոյատևել, բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէ. Ադրբեջանը հարձակվեց, փորձեց ոչնչացնել մեզ, ցեղասպանություն կատարեց ամբողջ նախկին խորհրդային Ադրբեջանի տարածքում։ Մենք որպեսզի փրկվենք, ստիպված եղանք կրակակետեր ոչնչացնել, և փոխվեց քարտեզը, փոխվեցին սահմանները։ Իհարկե, օկուպացված տարածքները պետք է վերադարձնենք, բայց մենք չունենք օկուպացված տարածքներ:

Եթե մենք խոսում ենք կարգավորման մասին, մենք պետք է խոսենք համապարփակ կարգավորման մասին, այնպիսի կարգավորման մասին, որ դրանից հետո որևէ մեկի մոտ գայթակղություն չլինի՝ հարձակվել և հարցը կարգավորել ուժային տարբերակով։ Իսկ եթե Արցախը սահմանների առումով վերադառնում է 1988 թիվը, ապա, բացի նրանից, որ լինելու է սարսափելի հարված մեր անվտանգությանը, ինքնությանը, սա նաև կլինի գայթակղության աղբյուր։ Հետևաբար, վերադարձ անցյալի՝ չկա, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով։

Բացի դրանից, չգիտես ինչու, խոսում են միայն մեր մասին։ Իսկ Ադրբեջանը չպե՞տք է հրաժարվի իր ֆաշիստական հռետորաբանությունից, չպե՞տք է վերանայի իր քաղաքականությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Բաբայանը։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն