Երևան, 20.11.2018, 17:22,

Սիլվա Համբարձումյանը կխոսի նախաքննության ավարտից հետո

Հոկտեմբերի 6-ին ձերբակալվել է Հ2 հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանը։ Մինչ այդ, Հատուկ քննչական ծառայությունը Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելը։ Սակայն մինչ օրս ՀՔԾ-ն չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ գործով է ձերբակալել գործարարին, ինչ կաշառքի մասին է խոսքը։

Միայն հայտնի է, որ գործարար Սիլվա Համբարձումյանի և Ս. Մայրապետյանի միջև առերեսում է տեղի ունեցել, որից հետո Ս. Համբարձումյանը հարցաքննվել է, ըստ վերջինիս՝ Մարտի 1-ի գործի շրջանակներում։

«Մարտի 1-ի օրերին ես փոխանցում եմ արել Սամվել Մայրապետյանին, այդքան բան, ես ապացույցներ եմ ներկայացրել, որ որևէ կապ չունեմ Մարտի 1-ի գործի հետ։ Թե ինչի համար եմ փոխանցել, չեմ հիշում, 10 տարի է անցել արդեն»,- հայտարարել էր Ս. Համբարձումյանը։

Ի վերջո, ի՞նչ կաշառքի մասին է խոսքը, ի՞նչ առնչություն ունի Ս. Համբարձումյանն այս գործի և Սամվել Մայրապետյանի հետ, փորձեցինք այս հարցերի պատասխանը ստանալ Ս. Համբարձումյանից, սակայն գործարարը 168.am-ին փոխանցեց, որ այս շրջանում չի կարող խոսել։

«Ելնելով նախաքննության գաղտնիությունը չխախտելու սկզբունքից, այս պահին ոչինչ ասել չեմ կարող, երբ նախաքննությունն ավարտվի, այն ժամանակ կխոսենք»,- նշեց Ս. Համբարձումյանը։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն