Երևան, 01.12.2021, 02:01,
Վարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամի (նախարարի) պաշտոնում Մենք «սուլիչ փչողներ» չենք, վե՛րջ տվեք. Մակրոնը զայրույթով է արձագանքել Բրիտանիայի վարչապետի նամակինԻՆՉ ԿԱ ԱՅՍՕՐՎԱ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՄառախուղը ցրվելուց հետո պարզվել է՝ մոտավորապես 60 տղա չկա. Մարինա Խաչատրյան«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել առարկայական բանակցությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո». Պետդեպի ներկայացուցիչՄենակ չասես. Աբրահամյան Հովիկն էլ՝ Մխչյանից -Մոնոմենտ մետրոյով ա գալիսCovid-ի անջնջելի` ընդհուպ կյանք արժեցող հետքը, ուռոլոգիական հիվանդությունների վրա. Բժշկի ուշագրավ դիտարկումըՀայ գերիները վերադարձան ՀայաստանԱհաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան. մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել. Իրանի գլխավոր դատախազէդ ՀԱՄԲԱՎԸ որտեղ ունես.պատրոն դավոյիդ մո՞տ, թե՞ ընտանեկան նեղ "կրուգում". Խելքի աշեցեք...

Վրաստանի կառավարությունը զիջել է. հացահատկի փոխադրումն ավտոտրանսպորտով չի արգելվի

Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտով հացահատկի փոխադրումն թույլատրված կլինի նվազագույնը մինչև 2019թ-ի հոկտեմբեր

 Հացահատիկն ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրելու արգելքի մասին Վրաստանի կառավարության որոշումը չեղարկվել է մեկ տարով:

 

 

 

 

 

 

 

Այսպիսի որոշում է կայացրել ֆինանսների նախարար Վանո Մաճավարիանին այն բանից հետո, երբ հացահատիկ ներկրող վարորդների բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկն իր վրա բենզին է լցրել և սպառնացել այրել իրեն:

Սեպտեմբերի 15-ին Վրաստանի կառավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն՝ ուժի մեջ է մտել Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտային միջոցներով հացահատկի և ալյուրի փոխադրման արգելքը: Այդ որոշումը թույլատրում էր նշված բեռնափոխադրումներն իրականացնել միայն նավահանգիստների և երկաթուղային մագիստրալների միջոցով: Որոշումը, որն ավտոտրանսպորտով հացահատիկ և ալյուր փոխադրողներին և տարանցմամբ զբաղվողներին զրկում էր գործունեություն ծավալելու հնարավորությունից, պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 1-ից:

Կառավարության միակ փաստարկը, որը նշվում էր ի ապացույց ներմուծվող կարգավորման անհրաժեշտության, հսկիչ անցակետերում կուտակվող հերթերն էին հացահատիկով բեռնված մեքենաների պատճառով, ինչպես նաև խցանումները, որոնք դրանք ստեղծում են ճանապարհներին, ինչն անհարմարություն է ստեղծում տարեցտարի աճող զբոսաշրջային հոսքի համար:

Կառավարության որոշումը գործազուրկ էր դարձնում բեռնատարների հարյուրավոր վարորդների, որոնք զբաղվում են հացահատկի փոխադրմամբ: Սեպտեմբերի 17-ին վարորդները հավաքվել էին Լիլոյում՝ տնտեսական գործունեության ձևակերպման գոտում, և հանդիպում էին պահանջում նախարար Մաճավարիանիի հետ:

Եռօրյա ցույցից հետո նրանք ստիպեցին կառավարությանը զիջումների գնալ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցներից մեկը բարձրացավ Լիլոյի տերմինալի տանիքն ու սպառնաց ինքնահրկիզման ակտ իրականացնել:

«Մենք ի գիտություն ենք ընդունել վարորդների դրությունն ու որոշել մեկ տարով հետաձգել կարգավորման ընդունումը: Ապագայում փոխադրումների սահմանափակումները սեզոնային կամ այլ բնույթ կկրեն. դա տեղի կունենա հարցը բեռնատարների վարորդների հետ քննարկելուց հետո», — հայտարարել է ֆինանսների նախարարը, որը հանդիպել է ինքնահրկիզման ակտ իրականացնելու սպառնալիք հնչեցրած վարորդի հետ:

 

 

 

 

 

Բեռնատարների վարորդներից և հացահատկի բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններից զատ Վրաստանի կառավարությունը բարդ դրության մեջ էր դնում նաև հարևան Հայաստանին:

Վրաստանը Հայաստանի համար միակ տարանցիկ տարածքն է, որի միջոցով երկիր հացահատիկ է մտնում: Այդ պատճառով էլ Վրաստանում հացահատկի ավտոտրանսպորտային փոխադրումները կարող էին զգալիորեն թանկացնել հացը Հայաստանում:

Աղբյուր՝ jam-news.net

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն