Երևան, 27.06.2019, 13:11,
Դատախազը հաստատել է «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը«Պետք է առավելագույնս տարածել այս տեղեկությունը». Հրանուշ Խառատյան«Ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ ՍԴ դատավորի դարակազմիկ հայտարարությանը». Ավետիք ԻշխանյանՇիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ի զավեշտներից (փաստաթղթեր)«Շատ կարևոր եմ համարում, որ ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկա հանդիպման վերաբերյալ»․ ՀՀ վարչապետի խոսնակԲակո Սահակյանը հաստատել է Արցախում ՏԻՄ ընտրությունների անցկացման օրըԿոնսերվատորիայի մոտ դանակահարել են Արցախի 40-ամյա բնակչին. Վիճակը ծայրահեղ ծանր է. մի քանի հարված է եղել«Խուդոյանը մի բաժակ ջրում փոթորիկ է բարձրացնում, իսկ ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Ավանեսյանը` փաստարկներ է ներկայացնում».VIDEO Վահե Մելոյանը դադարեցրել է հացադուլըԱդրբեջանի ՊՆ ղեկավարի զառանցանքը. Գագիկ Համբարյան

Հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել

Սյունիքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 22-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 00։30-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ 37-ամյա Արծրուն Աղաբեկյանը ոստիկանության Գորիսի բաժին հայտնել է, որ նախորդ օրը սեպտեմբերի 21-ին ժամը 20։00-ի սահմաններում ինքն իրեն պատկանող ԿամԱԶ մակնիշի 35 FC 377 համարանիշի ավտոմեքենան կայանել է իրենց գյուղի կենտրոնական փողոցում։ Այդ ընթացքում համագյուղացի 32-ամյա Սասուն Ավետիսյանը իր NIVA-ով բախվել է ԿամԱԶ-ի հետնամասին։

Այս ամենի հետևանքով երկուսի միջև վիճաբանություն է սկսվել, որին հետո միջամտել է համագյուղացի 33-ամյա Էդգար Ավագյանը, ով հարվածներ է հասցրել Ա. Աղաբեկյանի ծնոտին։ Երբ Ա.Աղաբեկյանը տուն է գնացել, Է.Ավագյանը հետապնդել է նրան իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 07 LL 099 համարանիշի ավտոմեքենայով ու ընթացքում ավտոմեքենայի միջից 2 անգամ կրակել է ԿամԱԶ-ի վրա։

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում Է.Ավագյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող որսորդական ակոսափող հրազենը։

Փաստի առիթով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Այս թեմայով

Լրահոս
Ամենաընթերցվածները
Մամուլի տեսություն